Նիշք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նիշք (անգլերեն՝ fileթղթապանակ) — հասկացություն համակարգչային ոլորտում․ տեղեկույթի հատված, որը մատչելի է համակարգչային որեւէ ծրագրին եւ պահվում է որեւէ կրիչի վրա։ Նիշքն ունի․

  • անուն (գրանշանների որեւէ հաջորդականություն, որը միարժեքորեն բնութագրում է այն)․
  • որոշակի տրամաբանական ներկայացում եւ դրան հապատասխանող գրելու/կարդալու գործողություններ, ի դեմս նիշքերի ձեւաչափերի։

Քանի որ տարբեր գործավար համակարգերում կիրառվում են տարբեր հատկություններով եւ մատչման եղանակներով նիշքեր, ներկայումս գոյություն չունի նիշքի համապարփակ սահմանում։ Տեղեկագիտությունում գործածում են հետեւյալ սահմանումը․ նիշքը՝ բայթերի անվանակիր հաջորդականություն է։ Նիշքերի հետ աշխատանքն իրագործվում է գործավար համակարգերի միջոցով։

Բովանդակություն

[խմբագրել] Նիշքային համակարգ

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ ֆայլային համակարգ:

Հաշվողական տեխնիկայի զարգացման հետ նիշքերի թիվը համակարգերում աճում էր։ Աշխախանքը հեշտացնելու համար դրանց, ինչպես եւ այլ տվյալները, սկսեցին համակարգել որոշակի տվյալների կառուցվածքներում (այդ ժամանակ էլ հայտնվեցին գրանշանային անունները)։ Սկզբում դա հասարակ զագված էր, «կցված» տեղեկույթի որոշակի կրիչին։ Ներկայումս առավել տարածում է գտել ծառակերպ համակարգումը՝ լրացուցիչ կապերի (հղումների) հավելմամբ։ Համապատասխանաբար, նիշքի անունը ստացավ «նիշքի ուղու» բնույթ․ ծառի հանգույցների թվակմամբ, որոնք պետք է անցնել դրան հասնելու համար։

[խմբագրել] Նիշքի հատկությունները

Կախված նիշքային համակարգից նիշքը կարող է ունենալ տարբեր հատկությունների լրակազմ։

[խմբագրել] Նիշքի անունը

Նիշքային համակարգերի մեծ մասում նիշքի անունը գործածվում է նշելու համար, թե ո՛ր նիշքին է դիմում իրագործվում։ Տարբեր նիշքային համակարգերում նիշքի անվանը ներկայացվող սահմանափակումները խիստ տարբերվում են․

  • FAT16-ում եւ FAT12-ում նիշքի անվան չափը սահմանափակված է 8 գրանշաններով (գումարած 1 (կետ) գումարած ընդլայնման 3 գրանշան)։
  • VFAT-ում սահմանափակվում է 255 բայթով։
  • FAT32-ում եւ HPFS-ում սահմանափակվում է 255 գրանշաններով։
  • NTFS-ում անունը սահմանափակվում որոշ ԳՀ-ներում Unicode-ի 255 գրանշաններով 32768 գրանշանների հատկորոշմամբ։
  • ext2/ext3-ում սահմանափակվում է 255 բայթով։

Նիշքային համակարգի սահմանափակումների բացի գործավար համակարգի միջերեսները լրացուցիչ սահմանափակում են նիշակազմերը, որոնք թույլատրելի են նիշքերի հետ աշխատելիս։

  • MS-DOS-ի համար նիշքի անվան համար թույլատրելի են միայն լատինական գլխատառերը եւ թվանշանները։ Անթույլատրելի են բացատը, հարցական նշանը, աստաղանիշը, մեծի/փոքրի նշանները, ուղղաձիգ գիծը։
  • Microsoft Windows-ի համար նիշքի անվան համար թույլատրված են միայն գլխատառերը եւ փոքրատառերը, թվանշանները, կետադրական որոշ նշանները, բացատը։ Արգելված են > < | ? * / \ : " գրանշանները։
  • GNU/Linux-ի համար (հաշվի առած դիմակավորման հնարավորությունը) թույլատրված են բոլոր գրանշանները, բացի / եւ բայթի, որի արժեքը հավասար է զրոյի, այսինքն՝ 0x00։

Գործավար համակարգերի մեծ մասը պահանջում է միեւնույն պանակում նիշքի անվան եզակիություն, թեեւ որոշ համակարգեր թույլատրում են նույնանուն նիշքեր (օրինակ՝ երիզային հիշասարքերի հետ աշխատելիս)։

[խմբագրել] Նիշքի անվան ընդլայնումը

Նիշքի անվան ընդլայնումը (նիշքի ընդլայնումը, ընդլայնումը) որպես նիշքի ինքնուրույն հատկություն գույություն ունի FAT16, FAT32, NTFS նիշքաիյն համակարգերում, որոնք օգտագործում են MS-DOS, DR-DOS, PC DOS, MS Windows գործավար համակարգերը եւ օգտագործում է նիշքի տեսակը որոշելու համար։ Այն թույլ է տալիս համակարգին որոշելու, թե որ գործադիրով պիտի բացվի տվյալ նիշքը։ Windows գործավար համակարգում ընդլայնումը լռելյայն թաքցվում է օգտվողից։

Այլ նիշքային համակարգերում ընդլայնումը պայմանականություն է․ դա պարզապես անվան մի մասն է, ամենաաջ կետով առանձնացված։

[խմբագրել] Ժամանակը

Նիշքի համար կարող են սահմանվել հետեւյալ ժամանակային նիշաններ․

  • Ստեղծման ժամանակը
  • Փոփոխման ժամանակը
  • Վերջին մատչման ժամանակը

[խմբագրել] Նիշքի տերը եւ խումբը

Որոշ նիշքային համակարգերում նախատեսված է նիշքի տիրոջ եւ խմբի նշում։

[խմբագրել] Մատչման իրավունքները

Որոշ նիշքային համակարգերում նախատեսված է օգտվողների մատչման սահմանափակումը նիշքի պարունակությանը։

Յունիքսակերպ գործավար համակարգերում նիշքերի համար սովորաբար առանձնացնում են իրավունքների երեք տեսակ․

  • Գրանցման իրավունք
  • Կարդալու իրավունք
  • Կատարման իրավունք

Յուրաքանչյուր իրավունք սահմանվում է առանձին տիրոջ, խմբի եւ մնացած բոլորի համար։ ACL-ը թույլ է տալիս ընդլայնել այդ ցուցակը։

Windows NT գործավար համակարգերում NTFS նիշքային համակարգով աշխատելիս մատչման իրավունքները ակներեւ սահմանվում են օգտվողների կամ խմբերի համար (կամ ժառանգվում են վերադաս առարկաներից)։ Իրավունքները ներառում են․

  • Գրանցման իրավունք
  • Կարդալու իրավունք
  • Կատարման իրավունք
  • Հեռացման իրավունք
  • Հատկությունների եւ տիրոջ փոփոխման իրավունք
  • Ենթապանակների ստեղծման, հեռացման իրավունք (պանակների համար)
  • Մատչման իրավունքները կարդալու իրավունք

Յուրաքանչյուր իրավունքը կարող է սահմանվել ե՛ւ որպես թույլտվություն, ե՛ւ որպես արգելանք․ արգելանքն ունի ավելի բարձր առաջնայնություն, քան թույտվությունը։

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով