Բովանդակության կառավարման համակարգ
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
Բովանդակության կառավարման համակարգը (կարճ՝ ԲՀԿ, CMS, {{lang-en|Content Management Systems}) ծրագրերի ամբողջություն է, որը նախատեսված է դինամիկ վեբ կայքի կամ մուլտիմեդիա ծառայության մշակման և թարմացման համար: Այդ համակարգերն հնարավորություն են տալիս`
- առանձնացնել ձևի և բովանդակության կառավարման գործողությունները,
- նույն փաստաթղթի վրա աշխատել մի քանի հոգով,
- կառուցել բովանդակությունը (ՀՏՀ-ի, փաստաթղթերի, բոլգերի, ֆուրումների օգտագործում) և այլն։
Բովանդակություն |
[խմբագրել] Բովանդակության և ներկայացման բաժանում
Այն բովանդակության կառավարման հիմնարար սկզբունք է`
- բովանդակությունն ամենից հաճախ պահվում է տվյալների բազայում` դասակարգված ըստ աղյուսակների և դասշտերի: Խմբագիրը ստեղծում կամ փոփոխում է բազայի դաշտերի բովանդակությունը և ոչ թե էջը: Խոսքը գնում է դինամիկ կայքի մասին:
- ներկայացնելը սահմանվում է ըստ չափի, որը երկու բան է որոշում` էջի ձևավորումը` ոճային էջերի միջոցով (CSS կամ XSLT տեղափոխման կանոններ), և տվյալների կառուցումը այնպիսի ստանդարտներով, ինչպես` XML, նաև տվյալների բազայից վերցված տեղեկատվությունը (որտեղ և ինչ պայմաններով այն պիտի ներկայացվի):
[խմբագրել] Պարզեցված էջի խմբագրում
Բովանդակության և ներկայացման բաժանման մեջ խմբագիրները կենտրոնանում են բովանդակության վրա: Էջերի խմբագրումը բավականին հեշտացված է, այստեղ գործում են երկու մեխանիզմ`
- WYSIWYG կամ Tincy արտաքին տեսք, որն առաջարկում է այնպիսի գրաֆիկական ձևավորում, որ գոյություն ունի տեքստի մշակման մեջ,
- հեշտացված նշանների կիրառում, որի նպատակն է ձևավորել տեքստը: Գոյություն ունեն բազմաթիվ տեսակներ, որոնցից ամենատարածվածը BBCode-ն է:
[խմբագրել] Տեղեկատվության հավաքագրման բազմաթիվ մեթոդներ
Ըստ տեղեկատվության տեսության` որքան շատ է տեղեկատվությունը, այնքան մեծ է խառնաշփոթությունը: Գործնականում հատուկ տեղեկատվության որոնման ժամանակ մնացածները խառնաշփոթյուն են առաջացնում: Այդ ամենից գլուխ հանելու համար ԲԿՀ-ն սովորաբար ֆիլտրման բազմաթիվ մեխանիզմներ են առաջարկում, որոնցից են`
- հիպերկապեր, որոնք թույլ են տալիս իրար միջև հոդվածների տեղափոխումը
- տեքստում որոնման համակարգ
- հատուկ ֆիլտրեր (ըստ փոփոխման ամսաթվի, հեղինակի, հղումների և այլն)
ԲԿՀ-ների մեծ մասը հնարավորություն են տալիս դասակարգել տեղեկատվությունը, նշել և օգտագործել տաքսոնոմիաներ` որոնման մեթոդները բարելավելու նպատակով: Այսինքն, կարող ենք ստեղծել բովանդակության դասակարգեր, սեկցիաներ (կամ ենթագլուխներ), նույնիսկ բանալի բառերի ինդեքսավորման նպատակով: Արտաքին տեսքի բազմապատկումը, ընտրությունների մեխանիզմը կրճատում է տեղեկատվության խորությունը` մուտքի էջի համեմատ կրկնապատկելով ճանապարհները` այն ավելի հասանելի դարձնելով:
[խմբագրել] Իրավունքների կառավարում
Վարչական տեսքի միջոցով համակարգը հնարավորություն է տալիս կառավարել օգտագործողներին և նրանց իրավունքները, այսինքն` թույլ տալ նրանց մուտքը համակարգ, թե ոչ: Ըստ պլատֆորմի` համակարգի գործողությունները բազմաթիվ են և բազմազան` հիմնավոր, ինչպես որևէ հոդվածի ընթերցողի կամ հեղինակի իրավունքը, կամ էլ ավելի մշակված` որպես այլ օգտագործողների իրավունք:
[խմբագրել] ԲԿՀ, տեղեկատվական հասարակությանը համապատասխանող զարգացումը
WYSIWYG-ի հասկացությունը 1980թ.-ներին բովանդակության ստեղծման բնագավառում մեծ հաջողություն ունեցավ և վերջ դրեց փաստորեն այն համակարգերին, որոնք բովանդակությունը տարանջատում էին ձևից: Բացի հատուկ խմբագրողի աշխատանքից (ինչպես Markup-ն ԱՀ-ում), բազմաթիվ վայրկյանների ընթացքում որևէ նշանի տրված համատեքստում ներդնումը կբաժաներ հնարավոր տեսանելիությունները. անհրաժեշտ էր հավաքագրում կատարել, որպեսզի օգտագործողը տեսնի արդյունքը: Այնուամենայնիվ, միայն այդ նշաններով նշված տեքստն էր պրոֆեսիոնալ խմբագրման կողմից ճկուն և շարունակում էր օգտագործել` TeX, GML, SGML և այլն : Չնայած դրան, ետ գալու ժամանակահատվածը մի քանի տասնյակ վայրկյան էր տևում` մեքենաների աճող հզորության հետևանքով, որը հասել էր միչև Moore-ի օրենքին:
WYSIWYG-ն իր հերթին գրասենյակային աշխատանքում կիրառվող տեքստի որոշ հասկացություններ է կրում և շարունակում է լայն զանգվածի համար մնալ գերակայուն` բովանդակության ստեղծման գործում: Բովանդակության և ձևի բաժանումը իրականանում է ոճերի կիրառմամբ` HTML–ի միջոցով ոճային էջերը (Cascading Style Sheet) տեքստի վերածելով: Այսպիսով երկու համակարգերն էլ որոշ չափով համընկնում են :
Կազմակերպությունների ուղղվածություններից առաջ են գալիս ձեռնարկության բովանդակության ներկայացման մասնագիտացված բաժիններ (ձեռնարկության գրաֆիկական ձևավորում, որը հաճախ կապվում է մարքեթինգի հետ) և բովանդակության խմբագրման այլ բաժիններ, ինչպես, օրինակ` առևտրային, տեխնիկական բաժին կամ արտաքին կապեր, որոնք ընդգրկվում են գոյություն ունեցող մոդուլների մեջ: Հիմքի և ձևի միջև բաժանումը նույնպես գոյություն ունի: CSS-ը որոշակի տեսակի փաստաթղթերի ստեղծման համար նախնական ֆորմատ է առաջարկում կամ պարտադրում: Տեսանելիության միջոցների համապատասխանությունը (կապված տարբեր տառատեսակների հետ, որոնք նախկինում միայն մուտքագրման ծառայությունների համար էին) հեշտացրել է ոչ միայն բովանդակության ստեղծումը, այլ նաև փոխանակությունը:
Տարատեսակ փաստաթղթերի ինտեգրումը (նկարներ, հաշվարկային էջեր) և ծագումը նույն փաստաթղթի մեջ պահանջում է ընդգրկված տարրերի միասնական կառավարում: Գնորդի հետ հարաբերություններում ձեռնարկությունների կամ վարչամիավորումների կանոնակարգի համար անհրաժեշտ է կարողանալ հետևել բաց թողնված տեղեկատվության տարափին: Պետք է օգտագործողներին խնդրել այնպես դասավորել իրենց փաստաթղթերը, որ կարողանան գտնել և հետևել կատարված փոփոխություններին`
- ավտոմատ կերպով` փաստաթղթերի էլեկտրոնային կառավարման համակարգ կոչվող ծրագրերի կիրառմամբ
- աշխատանքային նորմերի սահմանումով
Լրացուցիչ հրամանները` ինչպես` էջի ձևավորումը, փաստաթղթերի, ֆորմատների կառավարումը, նախկինում ընդունված էին որպես փաստաթղթի բովանդակության հավելված, սակայն այժմ դրանք հիմնական մաս են կազմում :