ՑԵՌՆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոն
Conseil Européen pour la Recherche Nucléaire

Անդամ երկրները
Տիպ գիտահետազոտական կազմակերպություն
Շտաբակայան Շվեյցարիա Ժնև
Տարածաշրջան Եվրոպա
Պաշտ. լեզու(ներ) անգլերեն,
ֆրանսերեն
Ղեկավար Ռոլֆ–Դիտեր Հոյեր
(Rolf-Dieter Heuer)
Կայք http://www.cern.ch/

46°14′03″ հս. լ. 6°03′10″ ավ. ե. / 46.234167° հս. լ. 6.052778° աե. ե. ՑԵՌՆ (ֆր.՝ CERN), միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպություն, աշխարհի բարձր հոսանքների ֆիզիկայի խոշորագույն լաբորատորիան է։ Թարգմանվում է «Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոն»։ CERN հապավումը առաջացել է ֆր.՝ Conseil Européen pour la Recherche Nucléaire («Միջուկային հետազոտությունների եվրոպական խորհուրդ») անունից։

Ընդանուր տեղեկություններ[խմբագրել]

ՑԵՌՆ–ը գտնվում է Ժնևի մերձակայքում Ֆրանսիայի և Շվեյցարիայի սահմանի վրա։ ՑԵՌՆ– տարածքը կազմված է երկու հիմնական մեծ և բազմաթիվ այլ՝ փոքր հարթակներից։ Մեծ համալիրը ընդգրկում է աշխատանքային առանձնասենյակներ, լաբորատորիաներ, արտադրական տարածքներ, պահեստներ, համաժողովների դահլիճներ, բնակելի տարածքներ, ճաշարաններ։ Արագացուցիչների համալիրը գտնվում է ինչպես երկրի վրա, այնպես էլ գետնի տակ՝ 100 մետր խորության վրա (առավել ժամանակակիցները՝ SPS, LHC

Հիմնական հարթակն է շվեյցարական Մեյրին (ֆր.՝ Meyrin) քաղաքի կից տարածքը, կոչվում է ֆր.՝ site Meyrin։ Մյուս հիմնական՝ ֆր.՝ site Prévessin կոչվող հարթակը գտնվում է ֆրանսիական Պրևեսան–Մոեմ (ֆր.՝ Prévessin-Moëns) քաղաքին կից։ Առավել փոքր հարթակները ցրված են LEP արագացուցիչի համար կառուցված ստորգետնյա օղակի շուրջը։