Հեռավար ուսուցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուսուցման համակարգում հեռավար ուսուցումը հիմք է ընդունում մարդկության սկզբունքը, որի ոչ մի անհատ աղքատության, աշխարհագրական կամ ժամանակավոր մեկուսացվածության, սոցիալական անապահովվածության և ֆիզիկական անբավարարության կամ արտադրական ու սեփական գործերով զբաղվածության հիման վրա, ուսումնական հաստատություններ հաճախելու անհնարինության հետևանքով չպետք է զրկված լինի սովորելու կարևորագույն հնարավորությունից: Վերջին տարիներին ամենաակտիվ քննարկվող ուսուցման ձևը համարվում է հեռավար ուսուցումը համացանցի միջոցով:

Հեռավար ուսուցումը շատ հաճախ կապում են ուսուցման փակ համակարգի հետ, որի դեպքում տվյալների փոխանցման, շփման և ուսուցման հիմնական միջոցը հանդիսանում է համացանցը: Web տեխնոլոգիան դառնում է այն միջավայրը, որտեղ հեռավար ուսուցումը սկսում է գործել ավելի արդյունավետ, կր մեջ ներառելով այնպիսի միջոցներ, ինչպիսիք են` FTP-ն (File Transfer Protocol, որն օգտագործվում է Internet Protocol-ի մեջ համակարգիչների միջև ֆայլերի փոխանցման համար), էլեկտրոնային փոստը և այլն:

Հեռավար ուսուցման հիմնական խնդիրներից մեկն է քննությունների ժամանակ ուսանողների կառավարման գործընթացը: Ուսանողն ու դասախոսը շփվում են միմյանց հետ` օգտագործելով էլեկտրոնային փոստը, աուդիո-վիդեո կոնֆերանսներ, ինչպես նաև տարաբնույթ ծրագրային և մուլտիմեդիա կցումներ: Կրթության on-line պատվերից և վճարումից անմիջապես հետո ուսանողի ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեին դասախոսն ուղարկում է ներմուծական նամակ, որտեղ պատմում է դասընթացի առանձնահատկությունների, ժամանակացույցի մասին և ուղարկվում են համապատասխան ուսուցողական նյութերը: Ուսանողը, ուսումնասիրելով ուղարկված նյութերը, պատասխանում է նրա հարցերին, համապատասխան հարցեր ուղղում դասախոսին, ստանում դրանց պատասխանները, կատարում է ստուգողական աշխատանքներ, թեսթեր և այլն:

Հեռավար ուսուցման առավելություններն են`

• ուսանողն ինքնուրույնաբար կարող է ընտրել իր համար կրթության վայրը և ժամանակը

• կրթության մեջ նորագույն տեխնոլոգիաների ներդնումը

• կրթության հիմնարկությունից հեռու գտնվելու կամ հիվանդության պատճառով դասական կրթություն ստանալու հնարավորությունից զուրկ մարդկանց կրթության ստացումը

• 50%-ով ընթացիկ ծախսերի կրճատումը

• անհատական աշխատանք դասախոսի հետ և ինքնուրույն աշխատանք վիդեոնյութերի, ինչպես նաև էլետրոնային գրքերի հետ

• հեռուստակոնֆերանսների մասնակցության հնարավորություն

• համակարգչային ցանցերի միջոցով տվյալների բազաների և բանկերի հետ շփում

• աշխատանքային ճկունության գործոնի առկայություն

• աշխարհագրական սահմանների բացառում և տարածքային խոչընդոտների բացակայություն

Հեռավար ուսուցում

Հեռավար ուսուցման պատմությունը

Հեռավար ուսուցման նոր շրջանը սկսվեց, երբ լայն տարածում գտան անհատական համակարգիչները, որոնք ողողված էին գրաֆիկական օգտագործման ինտերֆեյսով, ապահովված տարբեր ֆորմատների մուլտիմեդիանների տվյալներով: Կիրառելով մուլտիմեդիաների հնարավորությունները անհատական համակարգիչներում թույլ տվեց մեծացնել համակարգիչներով ուսումնական համակարգը: Ժամանակակից հեռավար ուսուցման պատմության էտապը սկսվեց ինտերնետի գլոբալ ցանցի ի հայտ գալուց: Ինտերնետ ցանցի հավելյալ սերվիսները և հնարավորությունները մուտք գործել ուսումնական գործընթացին երկրի ցանկացած կետից, թույլ տվեցին ինֆորմացիոն տեխնոլոգիային առաջ գնալ: Այս պահից սկսած օգտագործվում է <հեռավար ուսուցում> տերմինը: Շնորհիվ լայն տարածում գտած մուլտիմեդիաների և ինտերնետ-տեխնոլոգիաների օգտագործման էֆեկտիվությունը ուսուցման մեջ, որը ընթանում է հեռավար ուսուցման ժամանակ, ոչ միայն այն հավասարվեց ավանդական ուսուցման հետ, այլ նաև շատ դեպքերում առավելություն ձեռք բերեց: Լայն տարածում գտած հեռավար ուսուցումը իր հերթին առաջ քաշեց և զարգացրեց ևս լայն տարածում գտած <հեռավար կրթությունը>: Հաջորդ էտապի գալուն հեռավար ուսուցման պատմության մեջ կարելի է սպասել, ինչպես նախորդ դեպքերում պրինցիպիալ նոր տեխնոլոգիաների և սերվիզների ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում: Ինչպես երևում է, առավել հնարավոր լոկոմոտիվ դերի թեկնածու տեխնիկական հեռավար ուսուցման մեջ հանդես կգա արհեստական ինտելեկտը: Արհեստակա ինտելեկտի օգտագործումը թույլ կտա որոշակիորեն փոխել հեռավար ուսուցման տեխնոլոգիաները, հեռավար ուսուցումը կբարձրացնի նոր էտապի, որի հնարավորությունները կլինեն անսահման:

Հեռավար ուսուցման նպատակը

Նպատակները հետևյալն են` • Կադրերի պրոֆեսիոնալ պատրաստումը և վերապատրաստումը • Ուսուցչական կադրերի բարձ որակավորումը որոշակի մասնագիտական առարկայի մեջ • Աշակերտների պատրաստելը առանձին ուսումնական առարկաների միասնական քննություններին • Աշակերտներին պատրաստելը որոշակի մասնագիտական ԲՈւՀ ընդունվելուն • Թեմաների խորացված ուսուցում, դպրոցական ուսումնական նյութերով կամ դրա սահմաններից դուրս • Գիտելիքների բացերի լրացում, կարողությունների, հմտությունների մատուցում աշակերտներին դպրոցական դասընթացի ներսում • Դպրոցական ծրագիր այն աշակերտների համար, որոնք հնարավորություն չունեն դպրոց գնալու ընդհանրապես կամ որոշակի ժամանակի ընթացքում • Հավելյալ ուսուցում ուսուցանվողի հետաքրքրությամբ

Հեռավար ուսուցման առանձնահատկությունները

Հայրենական և արտասահմանյան թեորիայի անալիզը և հեռավար ուսուցման պրակտիկան թույլ են տալիս նշել հեռավար ուսուցման առանձնահատկությունները: Որոնցից են` • Ճկունություն. Հեռավար ուսուցման հիմքում դրվում է մոդուլային սկզբունք: Ամեն առանձին կարգապահություն (ուսումնական կուրս), որը ընդունվել է ուսանողի կողմից, ադեկվատ է իր բովանդակային առարկայական շրջանում: Դա թույլ է տալիս անկախ ուսումնական խմբից ձևավորել ուսումնական պլանը, որը պատասխանում է անհատական կամ խմբային պահանջներին: • Զուգահեռություն. Ուսուցումը կարող է կատարվել հիմնական մասնագիտական գործունեւթյան և ուսումնական դասի զուգակցմամբ: • Գործել հեռավորության վրա. Ուսանողի գտնվելու վայրից մինչև կրթական կազմակերպություն ընկած հեռավորությունը (կապի լավ աշխատելու դեպքում) չի հանդիսանում խոչնդոտ էֆեկտիվ լավ ուսումնական պրոցեսին: • Ասինխրոնություն. Ենթադրում է այն փաստը, որ ուսուցման գործընդացում ուսուցանողը և ուսուցանվողը աշխատում են իրենց համար հարմար ժամին: • Ընդգրկում. Այս առանձնահատկությունը անվանում են նաև <մասսայականություն>: Ուսուցանվողների քանակությունը չի հանդիսանում կրիտիկական պարամետր: • Շահավետություն. Այս առանձնահատկությունը նշելով հասկանում ենք հեռավար ուսուցման տնտեսական էֆեկտիվությունը: • Դասախոս. Խոսքը գնում է դասախոսի նոր դերի և ֆունկցիաների մասին: • Ուսուցանվող. Պահանջը ուսուցանվողից էապես տարբերվում է ավանդական մեթոդների պահանջներից: • Նոր ինֆորմացիոն տեխնոլոգիաներ. Ժամանակակից հեռավար ուսուցման մեջ օգտագործվում են բոլոր ինֆորմացիոն տեխնոլոգիաները` համակարգիչ, համակարգչային ցանց, համակարգային մուլտիմեդիաներ և այլն: • Սոցիալականացում. Հեռավար ուսուցումը որոշակի կերպով հանում է սոցիալական լարվածությունը, ապահովելով հավասար հնարավորություններ ուսուցում ստանալուն, անկախ ապրելու վայրից և նյութական պահանջներից: • Ինտերնացիոնալություն. Հեռավար ուսուցումը ապահովում է լավ հնարավորություններ Ուսումնական ծրագրերի մուտքագրման և ելքագրման համար: Նշված առանձնահատկությունները որոշում են և առավելությունները հեռավար ուսուցման մյուս ուսուցման ձևերի նկատմամբ, բայց միաժամանակ որոշակի պահանջներ են ներկայացնում ինչպես դասախոսին, այնպես էլ ուանողին, ոչ մի դեպքում չհեշտացնելով ուսուցումը, շատ դեպքում նաև բարդացնելով այն:

Հեռավար ուսուցման առավելությունները • ուսանողն ինքնուրույնաբար կարող է ընտրել իր համար կրթության վայրը և ժամանակը • կրթության մեջ նորագույն տեխնոլոգիաների ներդնումը • կրթության հիմնարկությունից հեռու գտնվելու կամ հիվանդության պատճառով դասական կրթություն ստանալու հնարավորությունից զուրկ մարդկանց կրթության ստացումը • 50%-ով ընթացիկ ծախսերի կրճատումը • անհատական աշխատանք դասախոսի հետ և ինքնուրույն աշխատանք վիդեոնյութերի, ինչպես նաև էլետրոնային գրքերի հետ • հեռուստակոնֆերանսների մասնակցության հնարավորություն • համակարգչային ցանցերի միջոցով տվյալների բազաների և բանկերի հետ շփում • աշխատանքային ճկունության գործոնի առկայություն • աշխարհագրական սահմանների բացառում և տարածքային խոչընդոտների բացակայություն:

Հեռավար ուսուցման թերությունները

Թերությունները հետևյալն են` • Օպերատիվ փոփոխություններ կատարելու դժվարությունը, այն դեպքում, երբ հեռավար ուսուցումը արդեն սկսվել է • Հավելյալ մեթոդների ձևավորումը սովորողների մոտ հեռավար ուսուցման ժամանակ, համեմատած մյուս ուսուցման ձևերի • Բարձր ներդրումների անհրաժեշտությունը հեռավար նախասկզբնական շրջանում • Մեծ կախվածությունը ինֆորմացիոն տեխնոլոգիաների: Տեխնիկական խզումը կարող է հանգեցնել ամբողջ հեռավար ուսուցման ավարտին: • Բավական քանակով մասնագետների պակասը հեռավար ուսուցման շրջանում • Բարձր ներդրումը հեռավար ուսուցումում փոփոխություններ մցնելու համար:

Հեռավար ուսուցման խնդիրները

Հեռավար ուսուցումը գուցե մի օր կկարողանա փոխարինել ավանդական ուսուցմանը:Սակայն դեռ կան շատ խնդիրներ, որի առեկայության դեպքում դա դեռ տեղի ունենալ չի կարող:Դրանք են` • Սահմանափակ հնարավորությունները կոնսուլտացիայի համառ ուսանողի և դասաղոսի միջև:Եթե անգամ բոլոր միջոցները ստեղծված ենլավ ուսում ստանալու համար, անմիջական շփումը դասախոսի հետ հիմնականում բացակայում է: • Հարաբերական ճկունության մեթոդը հեռավար ուսուցման մեջ: Եթե հեռավար ուսանողը ընտրում է որոշակի ուսուցման կուրս, ապա նա գրեթե չունի հնարավուրություն փոփոխելու այն կամ ընտրելու մեկ ուրիշ առարկա: • Բարձր ինքնարժեքը ուսումնական աուդիո և վիդեո նյութերի: Բարձր արժեքի հետևանքով որակով ուսումնական նյութերի դրամական օժանդակում, հեռավար ԲՈւՀ-երը աշխատում են նույն դրամական օժանդակությամբ շատ տարիներ, և ձգտում են ներգրավել ավելի շատ ուսանողներ:Վերջին հաշվով, գործունեության մասշտաբը հեռավար ուսուցման կազմակերպման որոշվում է նրա արժեքի ձևերից: • Ղեկավարման բացակայություն: Ավանդական լսարաններում դասախոսը միշտ կարող է հաշվել ուսանողներին և նշել իր մոտ: Նա տեսնում է, թե որ ուսանողը ինչով է զբաղված, ով ինչպես է պատրաստվել դասին: Իսկ հեռավար ուսուցման ժամանակ այս հնարավուրությունից դասախոսը զրկված է:Նա չի տեսնում, բավական ժամանակ է ուսանողը տրամադրում դասին: • Ատեստացիայի իրական գնահատականի բացակայությունը: Լրացնելով թեսթը ուսումնական կայքում, ուսանողը ունի հնարավորություն գտնել հարկավոր նյութը և պատասխանել հարցերին: Քննությունների հետ կապված պահանջվում է ավելի շատ տրամաբանական մտածողություն: Բայց չէ որ գիտելիքների գնահատականները պետք է տարբեր լինեն, ուրեմն պետք է հաշվի առնել նաև պատմական թվերը նշելը, ինչը արդեն հնարավոր չէ:

Հեռավար ուսուցման մեթոդները

Չնայած նրան, որ հեռավար ուսուցումը այնքան էլ երկար ժամանակ չի օգտագործվում, սակայն արդեն կուտակված են մեծ թվով մեթոդներ, որոնք կարող են օգտագործվել հեռավար ուսուցման ժամանակ:

Հեռավար ուսուցման համակարգ Հեռավար ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ է մտցնել հեռավառ ուսուցման համակարգ գազափարը, որը կապահովի անհրաժեշտ սերվիզների տրամադրումը ուսուցումում: Ժամանակակից հեռավար ուսուցման համակարգը տրամադրում է` • կենտրոնացված ավտոմատացված ուսուցման ղեկավարում • Արագ և էֆեկտիվ տեղաբաշխումը և ուսումնական կոնտեքստի տրամադրումը ուսուցանվողներին • Ընդհանուր միջավայր հիմնական խնդիրների լուծման համար, կատարումը և ղեկավարումը բոլոր ուսումնական միջոցոռումների և կազմակերպությունների ժամանակ • Ժամանակակից նորմերի պահպանումը տեխնիկական հեռավար ուսուցման բնագավառում • Ուսումնական համակարգի անհատականացում և հնարավորություն բազմակի օգտագործման համար

Հեռավար կուրսեր Հիմնական մեթոդը, որը կիրառվում է հեռավար ուսուցման ժամանակ, հանդիսանում է հեռավար կուրսը, որիի հետ աշխատելով ուսուցանվողը ստանում է գիտելիքներ և ձեռք է բերում անհրաժեշտ կարողություններ և հմտություններ: Հեռավար կուրսը կարող է իր մեջ ներգրավել հետևյալ էլեմենտները • Ինֆորմացիոն սլայդներ • Աշխատանքի սիմուլյացիաներ կապված ծրագրային ապահովման հետ • Ինտերակտիվ սարքեր • Թեստեր • վարժություններ և այլն

Փոխազդեցության կազմակերպում Կարևոր խնդիրը, որը գոյություն ունի հեռավար ուսուցման կազմակերպման մեջ, հանդիսանում է փոխազդեցության կազմակերպումը ուսանողների և դասախոսների միջև: Գոյություն ունեն բազմաթիվ մեթոդներ, որոնք կարող են օգտագործվել այդ խնդրի լուծման համար: Դրանցից լայն տարածում են գտել հետևյալները • էլեկտրոնային փոստը • չատերը • Ֆոռումները • կայքերը • վիդեո և աուդիոկոնֆերանսները

Վիրտուալ լսարաններ Հեռավար ուսուցման կազմակերպման համար դժվարին և ծավալուն կարգապահությունը ստեղծել է հզոր մեթոդ` վիրտուալ լսարաններ: Վիրտուալ լսարանների օգտագործումը հեռավար ուսուցման ժամանակ թույլ է տալիս ամբողջությամբ թողարկել ուսուցման անալօգիական ուսուցումը սովորական լսարաններում: Ուսուցանվողները կարող են` • խոսել միմյանց հետ • տեսնել միմյանց • գրել միմյանց • գրել վիրտուալ գրատախտակին, որը տեսնում են բոլոր ուսանողները և դասախոսները • թույլ տալ մուտքը դեպի իրենց սեփական նյութերը • աշխատել ծրագրային նյութերով, որը կա մեկ ուրիշ ուսանողի մոտ և այլն:

Հեռավար ուսուցման միջոցներ Հեռավար ուսուցում իրականացնելու համար ստեղծված են մի շարք միջոցներ, որոնք կոչվում են դասընթացների կառավարման համակարգեր, անգերեն՝ Course Management System (CMS): Դրանք բաժանվում են երկու խմբի՝ կոմերցիոն և ազատ տարածվող: Կոմերցիոն համակարգերը բավական թանկ համակարգեր են և օգտագործվում են այն համալսարաններում, որոնք հեռավար ուսուցման բազմաթիվ դասընթացներ են առաջարկում: Կոմերցիոն համակարգերի օրինակներից է Blackboard-ը (http://www.blackboard.com): Ազատ տարածվող համակարգերից է Moodle-ը, որը կարելի է ներբեռնել http://www.moodle.org կայքից (նկ.39)՝ հետագայում ձեր համակարգում տեղադրելու նպատակով: Գոյություն ունի նաև http://www.moodle.com կայքը, որտեղից կարելի է վճարովի տեխնիկական աջակցություն ստանալ: Moodle համակարգում երեք մակարդակի դերեր են սահմանված՝ ադմինիստրատոր, ուսուցիչ և ուսանող: Ուսանողն, ընգրկվելով որևէ դասընթացում, ուսումնասիրում է առաջարկված նյութերը, ստանում և կատարում է հանձնարարություններ, մասնակցում է քննարկումներին, հանձնում է քննություններ: Ավարտական վկայականը տրվում է մեկ կամ մի քանի դասընթաց հաջողությամբ անցնելուց հետո: Ուսուցիչը ոչ միայն վարում է դասընթացը, այլև կարող է հեղինակել այն: Դասընթաց կառուցելու համար անհրաժեշտ բոլոր գործիքները, բացատրություններով հանդերձ, տրամադրվում են Moodle համակարգի կողմից: Ադմինիստրատորը բացում է դասարաններ, տեղադրում է դասընթացներ, ապահովում է ամբողջ համակարգի անխափան աշխատանքը և տվյալների հուսալի պահպանումը: Moodle-ի հրապուրիչ կողմերից մեկը տեղայնացումն է՝ միջերեսի թարգմանությունը: Հայերեն թարգմանությունը կատարվել է Երևանի պետական համալսարանում և հրապարակված է: Եզրակացություն

Այսօր հեռավար ուսուցումը արագորեն զարգացում է ապրում: Ավելի շատ ուսումնական կազմակերպություններ, հիմնարկներ մցնում են ուսուցման համակարգի մեջ հեռավար ուսուցման տեխնոլոգիաները: Ցավոք պետք է նշել , որ բարձր մակարդակի մասնագետներ անհրաժեշտ քանակությամբ չկան: Ներկայումս տվյալ շրջանի աշխատանքներում ներգրաված են շատ մասնագետներ ցածր կվալիֆիկացիա ստացած: Նրանք չեն տիրապետում մանկավարժական հմտություններին, չեն իմանում և չեն հասկանում ինֆորմացիոն տեղնոլոգիաները: Ժամանակի ընթացքում այդ մասնագետները կգնան, և շուկայում կհայտնվեն այնպիսի ծառայություններ, որոնց որակը իրոք կապահովի ուսուցման բարձր էֆեկտրվություն: Հեռավար ուսուցման հետ կապված անվտանգության հարցերը միշտ կարևոր են, ճիշտ այնպես, երբ որևէ այլ տիպի տեղեկատվություն եք փոխանակում համացանցի միջոցով: Վիրուսներն ու հակերները կարող են լիովին կործանել հեռավար ուսուցման համակարգը: Հեռավար ուսուցումը կարող է շոշափելիորեն ավելացնել ուսանողների գիտելիքները: Դրա միջոցով աշակերտները, նրանց ընտանիքներն ու ուսուցիչները գործնական փորձ ու գիտելիք են ստանում համացանցից: Հեռավար ուսուցումը ուսանողներին նոր հմտություններ և որակավորում ստանալու, նոր ուղղություններով զարգանալու հնարավորություն է տալիս: