Էլեկտրոնային բիզնես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից



Էլեկտրոնային բիզնեսի հասկացությունը[խմբագրել]

Էլեկտրոնային բիզնեսը դա շահույթ հետապնդող այն կայքերն են, որոնք գլոբալ ցանցով գովազդում են իրենց ապրանքները և վաճառում։ Ամբողջ աշխարհում բիզնեսի այս տեսակը շատ տարածված է և շահավետ շահույթ հետապնդող կազմակերպությունների համար։ Հայաստանում էլեկտրոնային բիզնեսի զարգացման նպատակով կատարվում են մի շարք քայլեր, սակայն դեռ բիզնեսի այս ճյուղը զարգացած չէ մեզ մոտ։ Քանի դեռ կան մի շարք խնդիրներ մեր ավանդական բիզնեսի հետ կապված էլեկտրոնային բիզնեսը չի կարող զարգանալ Հայաստանում։ Հայաստանում ներկա պահին, որպես այդպիսին, e-business գոյություն չունի, այլ կան e-commerce և e-shopping։ Էլեկտրոնային բիզնեսը բիզնես գործընկերների կողմից ստեղծված ապրանքային և էլեկտրոնային ճանապարհներով, տեխնիկական գործընթացներով միավորված հաճախորդների սպառողական պահանջմունքների բավարարումն է էլեկտրոնային կոմերցիայի միջոցով։ Հայաստանում էլեկտրոնային բիզնեսի զարգացման նպատակով «Ինտերնետ ընկերություն» հասարակական կազմակերպությունն օգոստոսի 1-ից «Եվրասիա» հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացնում է ծրագիր, որի տևողությունը մեկ տարի է։ Ծրագրի իրականացմանը հատկացվել է 34 հազար 930 ԱՄՆ դոլարի շնորհ։ Հատկացված միջոցներով կհիմնվի էլեկտրոնային բիզնեսի զարգացման կենտրոն, ինչպես նաև կպատրաստվեն էլեկտրոնային կոմերցիայի մասնագետներ։

Էլեկտրոնային բիզնեսի առքի և վաճառքի օբյեկտն ինֆորմացիան է, որը վիրտուալ հասկացություն է։ Ինֆորմացիան դառնում է ապրանք երկու հիմնական գործառույթներով`

  1. Եթե այն փոխարկվում է, այսինքն` կատարվել են ծախսեր
  2. Եթե այն բավարարում է սպառողի պահանջմունքներին

Էլեկտրոնային բիզնեսը, որպես այդպիսին, հստակ սահմանում չունի, քանի որ նրա մեջ են մտնում և էլեկտրոնային գովազդը, և էլեկտրոնային առևտուրը, և էլեկտրոնային կոմերցիան։

Էլեկտրոնային բիզնեսն իր մեջ ներառում է`

  • Դիստրիբյուտորների հետ համագործակցումը վաճառքի առաջխաղացման համար
  • Հաճախորդների հետ համագործակցությունը և սպասարկումը
  • Համատեղ հետազոտական աշխատանքների իրականացում բիզնես գործընկերների հետ

Առավել ընդունված էլեկտրոնային բիզնես մոդելների մեջ մտնում են `

  • E-Խանութներ
  • Էլեկտրոնային առևտուր
  • E-Գնումներ
  • E-կենտրոններ
  • E-աճուրդներ
  • Վիրտուալ Համայնքներ
  • Պլատֆորմի համագործակցություն
  • Երրորդ կողմի կայքեր, և այլն:

Էլեկտրոնային բիզնես ծրագրերը կարելի է բաժանել երեք ենթաբազմության`

Ներքին գործարար համակարգեր։

  • Ձեռնարկություններում հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման
  • Ռեսուրսների պլանավորում
  • Փաստաթղթերի կառավարման համակարգեր
  • Մարդկային ռեսուրսներ

Ձեռնարկությունների կապը և համագործակցության։

  • VoIP
  • Բովանդակության կառավարման համակարգ
  • e-mail
  • Voicemail
  • Web Conferencing
  • Թվային աշխատանքների հոսքերը (կամ բիզնես գործընթացների կառավարման)

Էլեկտրոնային առևտուր

  • Խանութներ
  • Մատակարարման կառավարում
  • Ինտերնետ գովազդ
  • Ցանցից դուրս գովազդ

Էլեկտրոնային բիզնեսի ստրատեգիաներն են Intranet-ը և Extranet-ը։ extranet-ը դա տարբեր կազմակերպությունների ներքին ցանցն է, իսկ intranet-ը մեկ կազմակերպությանը պատկանող տարբեր աշխարհագրական դիրքերում գտնվող մասնաճյուղերն իրար միացնող ներքին ցանցն է։

Էլեկտրոնային առևտրի սահմանումը և գործունեության ոլորտը[խմբագրել]

Ինտերնետը գլոբալ հասկացություն է և այդ հասկացության մեջ է մտնում նաև էլեկտրոնային առևտուրը, որը էլեկտրոնային բիզնեսի մի ճյուղ է հանդիսանում։ էլեկտրոնային առևտուրը դա գլոբալ ցանցի միջոցով կատարվող առք, վաճառքն է, ապրանքների կամ ծառայութնունների փոխանակումն է։ Էլեկտրոնային առևտուրը ունի մի շարք առանձնահատկությունները։

  • Այն տեղեկատվության փոխանակում է թվային կողմերի միջև
  • Այն տեխնոլոգիան լայն հնարավորություն է
  • Այն իր մեջ ներառում է ներ - և միջկառավարական կազմակերպչական աշխատանքները

Էլեկտրոնային կոմերցիան կարելի է բնորոշել, որպես բորսաներում կողմերի միջև տեխնոլոգիաների փոխանակում առցանց միջնորդի միջոցով (Անձանց, կազմակերպությունների, կամ երկուսը միասին), ինչպես նաև էլեկտրոնային եղանակով հիմնված ներ – և միջ - կազմակերպչական աշխատանքները, որոնք նպաստում նման փոխանակում։

Էլեկտրոնային կոմերցիա - օգտագործվում է, որպես ինտերնետային և վեբ բիզնես անցկացում (թվային ակտիվացում առևտրային գործարքների միջև, երկրների միջև կազմակերպությունների և ֆիզիկական անձանց)։

Էլեկտրոնային բիզնես մոդելները[խմբագրել]

Բիզնես մոդելը համարվում է գործիքների և մեթոդների նկարագրություն, որն օգտագործվում է կազմակերպության եկամուտները կանխատեսելու նպատակով։ Այն բիզնեսը համարում է որպես համակարգ և պատասխանում է մեկ հարցի` «Ինչպես պետք է փող աշխատենք, որպեսզի գոյատեվենք և զարգանանք»։ Բիզնես մոդելի մշակումը ցանցային տնտեսության մեջ պահանջում է առանցքային ընտրություն վերադաս մարմինների կողմից`

  1. Արժեքի խմբավորում
  2. Առցանց առաջարկներ
  3. Ռեսուրսների համակարգ
  4. Եկամուտի մոդել

Արժեքի խմբավորման թեորեմի սահմանումը հաժախորդների ընտրության և խմբավորման արդյունքն է, որը եզակի հնարավորություններ և օգուտներ է ընձեռում կազմակերպությանը։

Սահմանելով առցանց առաջարկը ղեկավարներից պահանջվում է լուծել հետևյալ խնդիրները`

  • Որոշել առաջարկի շրջանակը
  • Պարզել սպառողներն ովքեր են
  • Ստեղծել առաջարկների քարտեզ դեպի սպառողական որոշուման գործընթացը

Online վաճառքի 7 մահացու մեղքերը[խմբագրել]

Էլեկտրոնային առևտրի ոլորտում վերջին տարիներին մեծ հաջողությունների են հասել amazon.com-ը և նմանատիպ այլ dot, org, am և այլ կայքեր, որոնք հղի են բազմատիվ սխալներով։ Այսպիսօվ հետազոտելով նմանտիպ կաըոեր եկել են եզրակացության, որ այս հարցում տեղի ունեն յոթ մահացու մեղքերի , որոնք կարող են կոտրել ընկերության էլեկտրոնային առևտրի ջանքերը։

  1. Դեպի ետ գերակայությունները։ - Բնական է, որ ծավալուն աշխատանքները հիմնականում կատարվում են կայքի արտաքին դիզայնի վրա, որպեսզի ավելի շատ հաճախորդ գրավվեն, սակայն եթե շատ չարաշահեն, ապա կարող է վատ արդյունք էլ ստացվի։
  2. Եզակի ուղությամբ մտածելը։ - Բազմաթիվ ընկերությունների մեկ այլ խնդիր էլ այն է, որ բոլոր կայքերը իրար շատ նման են և գրեթե իրարից չեն տարբերվում։
  3. Ուրվագծից մեխանիզմների ուշացումը։ - Բյուջետավարման համար տեխնոլոգիաների բարելավումներն էլ են նաև խնդիր։ Բոլորը գիտեն, որ ՏՏ բյուջեն կառավարելը շատ դժվար է, և ոչ ոք չի առաջարկում նոր տեղակայում Տեղեկատվական համակարգերի համար, բայց տեխնոլոգիաները շարունակում են զարգանալ, և հաճախորդները երբեք չեն դառնա ավելի քիչ պահանջկոտ։ Իսկապես, ըստ ուսումնասիրության հրատարակվել է Forrester հետազոտում, ամենահաջողակ վաճառականները 2003 կլինեն նրանք, ովքեր լավագույնս կտնօրինեն իրենց տվյալների ու տեխնիկական համակարգեր։
  4. Տարբերությունների բացակայությունը։ - Ինչու են մարդիկ հաճախում ձեր կայքը. սա ամենա բարդ հարցն է web կայքեր ստեղծելիս, քանի որ ամեն կայք պետք է տարբերվի և հաճախորդը մուտք գործելով ձեր կայք պետք է տեսնի տարբերություն մնացած նմանատիպ կայքերի հետ համեմատելով։ Հաճախորդի հետ ոչ բավարար շփումը նույնպես շատ կարևոր հանգամանք է։
  5. Վատ CRM։ - Պահելով կապը ձեր հաճախորդի հետ և անընդհատ շփվելով նրա հետ դուք նրան չեք կորցնի և նա հավատարմորեն կօգտվի միայն ձեր կայքից։
  6. Լճացում
  7. Գոյություն ունեցող հաճաղորդներին անտեսելը

Էլեկտրոնային բիզնեսի հարկումը[խմբագրել]

Էլեկտրոնային բիզնեսի հարկման միջոցը դա հեռահաղորդակցությունն է։ Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում հեռահաղորդակցությունը։ Հեռահաղորդակցությունը ծառայություն է, որը բնորոշվում է որպես տեխնիկիկան գործընթաց կապված իմպուլսների, տեքստերի, պատկերների կամ այլ ինֆորմացիան հոսքերի միջփոխանցման, ընդունման կամ դրամադրման հետ, որոնք էլ իրենց հերթին օգտագործում են ռադիոն, մալուխային կան օպտիկական լարերը կամ այլ էլեկտրոմագնետիկ միջոցներ։ Հեռահաղորդակցության հարկման վառ օրինակներից է VivaCell MTS կազմակերպությունը, որը որպես հարկ վճարում է ԱԱհ։ Փոխանցվող գներ։ Փոխանցվող գները իրենցից ներկայացնում են կազմակերպությունների միջև գործառույթների իրականցման, ապրանքների և ծառայությունների մատուցման, ինչպես նաև կազմակերպություններում դրանց մասնաբաժնի որոշման գործողությունների համախմբված գործընթաց։ Օրինակ` համատեղ աշխատանքներ իրականացնելու միջոցով ալիանսը որոշում է, թե յուրաքանչյուր կազմակերպություն ինչքանով է մասնակցություն ունենում տվյալ աշխատանքում` օգտագործելով ինտերնետի փոխադարձ մատուցվող ինֆորմացիան, որը հետագայում դառնում է ապրանք կամ ծառայություն, և այս ամբողջ համակարգը հնարավորություն է տալիս կարգավորել նաև ալիանսների փոխարինող գների հարաբերությունը հարկային մեխանիզմերի համատեքստում։ Էլեկտրոնային ինվոյսի (ապրանքագիր) հասկացությունը։ Էլեկտրոնային ինվոյսը ապրանքի կամ ծառայության ծագումնաբանությունն է էլեկտրոնային եղանակով կամ տեխնիկիկան գործընթացների ինտեգրման միջոցով։

ՀՀ. Էլեկտրոնային բիզնեսի խոչընդոտող հանգամանքները[խմբագրել]

Էլէկտրոնային բիզնեսի զարգացմանը հայաստանում խոչընդոտում են մի շարք գործոններ, որոնցից են`

  • Իրացման և շուկայի ուսումնասիրման ոլորտում թույլ պատրաստվածություն
  • Ինտերնետ կապի ոչ բավարար որակի` ցածր արագությունը և տասնյակ անգամ ավելի բարձր բիթ/վրկ կապի գինը վերջնական սպառողի համար, քան համաշխարհային գները։
  • Պետական աջակցության բացակայություն։
  • Հասարակության անտեղյակ լինելը, թե իրենից ինչ է ներկայացնում ինտերնետով առևտուրը և վստահության բացակայությունը բիզնեսի այդ տեսակի։

Երբ լուծվեն այս խնդիրները էլեկտրոնային բիզնեսը հնարավոր կլինի նաև Հայաստանում իրականացնել։

Արտաքին Հղումներ

1. http://www.unibw.de/wow5_3/

2. http://ebusiness.mit.edu/