Լրտեսածրագիր
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման |
| Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիփեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Խնդրում ենք օգնել բարելավել այս հոդվածը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորվածությունը։ |
Լրտեսածրագիրն (անգլերեն՝ spyware, սպայվեր), այն ծրագիրն է, որ անհատական համակարգչի մեջ տեղադրվում է գաղտնի կերպով` տվյալ համակարգչի աշխատանքը խոչնդոտելու կամ դրա օգտագործողի ու տվյալ համակարգչի շփման մասնակի ղեկավարումը ստանձնելու նպատակով, առանց օգտագործողին այդ մասին տեղեկացնելու: Չնայած Լրտեսածրագիր տերմինը հուշում է լոկ օգտագործողի վարքին գաղտնի կերպով հետևող մի բան, սակայն լրտեսածրագրերի էությունը շատ ավելին է, քան միայն վարքին հետևելը:Լրտեսածրագրերը կարող են հավաքել տարբեր տեսակի անձնական տեղեկություններ, օրինակ` համացանցում շրջելու սովորությունների, այցելված կայքերի մասին, ինչպես նաև` կարող են ազդել օգտագործողի համակարգչի կառավարմանը այլ ձևերով, օրինակ`հավելյալ ծրագրեր տեղադրելով և վերահասցեագրելով դիտման համակարգի գործողությունները: Լրտեսածրագրերը նաև կարող են փոխել համակարգչի գործունեության պայմանները` առաջացնելով կապի արագության նվազում, փոխելով սկզբնական էջերը, և/կամ համացանցի հետ կապի կամ այլ ծրագրերի ֆունկցիաների կորուստ: Որպես Լրտեսածրագրերի ու դրանց վարքի մասին տեղեկացվածությունը բարձրացնելու փորձ` դրա ներառած ծրագրերի տիպերի մասին առավել պաշտոնական դասակարգում է կատարվել “գաղտնիությանը գրոհող ծրագրեր” խորագրի ներքո: Որպես արձագանք Լրտեսածրագրերի ստեղծած իրավիճակին, մի նոր` հակա-լրտեսածրագրային ոլորտ առաջացավ: Հակա-լրտեսածրագրային ծրագրերի կիրարկումը Մայքրոսոֆթ Ուինդոուս Գրասեղանային Համակարգիչների համակարգչային անվտանգության լավագույն օրինակների լայնորեն ճանաչված տարր դարձավ: Շատ իշխանություններ ընդունեցին հակա-լրտեսածրագրային օրենքներ, որոնց թիրախում սովորաբար այն բոլոր ծրագրերն են, որոնք գաղտնի կերպով տեղադրվում են համակարգչում` դրա օգտագործողին այդ կերպ այս կամ այն չափով ղեկավարելու նպատակով: ԱՄՆ-ի Առևտրի Ֆեդերալ Խորհուրդը համացանցում մի էջ տեղադրեց, որով խորհուրդներ է տալիս գնորդներին այն մասին, թե ինչպես կարող են նրանք նվազեցնել լրտեսածրագրերով վարակման վտանգը, ներառյալ “արա”-ներով և “մի արա”-ներով ցանկերը:
Բովանդակություն |
[խմբագրել] Պատմությունը և զարգացումը
Լրտեսածրագիր տերմինի առաջին պաշտոնապես ֆիքսված հիշատակումը կատարվել է 1995 թվականի հոկտեմբերի 16-ին, Յուզնեթի (USENET) մի հաղորդագրության մեջ, որով հումորային քննադատության էր ենթարկվում Մայքրոսոֆթի բիզնես մոդելը: Լրտեսածրագիրը նախևառաջ նշել էր լրտեսման ենթակա համակարգչային սարքը: Ինչևէ, 2000 թ-ի սկզբներին Զոնալ Լաբորատորիաների (Zone Labs) հիմնադիրը, Գրեգոր Ֆրոյդը, օգտագործեց այս տերմինը “Զոնալ Ազդանշանի Անհատական Հակահրդեհային Պատի”-ի վերաբերյալ իր մամուլի հաղորդագրության մեջ: Այդ ժամանակներից “Լրտեսածրագրերը” ստացել են իրենց ներկայիս նշանակությունը: 2005-ին կատարված մի հարցման համաձայն, որ կատարել են Էյ-Օ-Էլ (AOL) և Ազգային Կիբեր Անվտանգության Ալյանսը (National Cyber Security Alliance), հարցված օգտագործողների 61 տոկոսի համակարգիչներն այս կամ այն տիպի լրտեսածրագրեր էին պարունակում: Լրտեսածրագիր պարունակող համակարգիչների տերերի հարցման ենթարկված հատվածի 92 տոկոսն էլ խոստովանել են, որ չգիտեյին, որ լրտեսածրագիր կա իրենց համակարգչում, և 91 տոկոսն էլ ասել են, որ իրենք տվյալ լրտեսածրագրերի տեղադրման համար թույլատվություն չէին տվել: 2006 թ.-ի տվյալներով, լրտեսածրագրերը դարձել են Մայքրոսոֆթ Ուինդոուս օպերացիոն համակարգով աշխատող համակարգիչների համար ամենահիմնական վտանգի աղբյուր: Համակարգիչները, որոնցում Ինտերնետ Էքսփլորեր ծրագիրն է (IE) հիմնական դիտման համակարգը, հատկապես խոցելի են նմանատիպ հարձակումների առջև, ոչ միայն այն պատճառով, որ Ինտերնետ Էքսպլորերն ամենից լայնորեն օգտագործվողն է, այլև որովհետև դրա սերտ փոխկապակցվածությունը Ուինդոուս համակարգի հետ լրտեսածրագրերին հնարավորություն է տալիս թափանցել օպերացիոն համակարգի ամենից կենսական հատվածներ: Մինչև Ինտերնետ Էքսփլորեր 7-ի թողարկումը, դիտման համակարգը ավտոմատ կերպով առանձին պատուհան էր բացում ցանկացած Ակտիվ-էքս (ActiveX) կոմպոնենտի համար, որ կամայական կայքը փորձում էր տեղադրել համակարգչում: Լրտեսածրագրերի հանդեպ օգտագործողների նաիվությունը, գումարվելով Ինտերնետ Էքսփլորերի այն սկզբունքին, թե ցանկացած Ակտիվ-էքս կոմպոնենտ բարի է կամենում, տարավ դեպի այն, որ լրտեսածրագրերը չափազանց մեծ տարածում գտան: Բազմաթիվ լրտեսածրագրեր սկսեցին օգտագործել նաև Ջավասկրիփթ-ում (Javascript) առկա հարձակման միջոցները, Ինտերնետ Էքսփլորերն ու Ուինդոուսը` առանց օգտագործողների գիտության տեղադրումներ կատարելու համար: Ուինդոուս-ի ռեգիստրները պարունակում են բազմաթիվ բաժիններ, որոնց բանալիների արժեքները փոխելու դեպքում հնարավոր է դառնում ծրագրերն աշխատեցնել ավտոմատ կերպով, այն ժամանակ, երբ օպերացիոն համակարգը սկսում է աշխատանքը: Լրտեսածրագիրը կարող է հարձակում գործել այս կառուցվածքի վրա` իր իսկ հեռացման ոիղղությամբ կատարվող բոլոր փորձերը խաբեությամբ ետ մղելու համար: Լրտեսածրագիրն այդ անելու համար սովորաբար ինքն իրեն կապում է ռոգիստրի այն բոլոր բաժինների հետ, որոնք պատասխանատու են ծրագրի աշխատանքի համար: Ներդրվելով այդտեղ` լրտեսածրագիրը պարբերաբար ստուգում է, թե արդյոք այդ կապերից որևէ մեկը չի հեռացվել: Եթե պարզվի, որ հեռացվել են, այն նորից կվերականգնի դրանք: Այսպիսով լրտեսածրագիրը հնարավորություն է ստանում աշխատելու հենց այն պահից, երբ օպերացիոն համակարգը սկսում է աշխատանքը, նույնիսկ եթե ռեգիստրի հետ այդ կապերից մի քանիսը (կամ նույնիսկ մեծ մասը) հեռացված լինեն:
[խմբագրել] Համեմատություն
[խմբագրել] Լրտեսածրագրեր, գովազդածրագրեր և հետապնդում
“Գովազդածրագիր” տերմինը հաճախ վերաբերում է ցանկացած այն ծրագրերին, որոնք գովազդներ են ցուցադրում, անկախ այն բանից, թե արդյոք օգտագործողները դրա կարիքն ունի, թե ոչ: Այնպիսի ծրագրերը, ինչպիսին է Էուդորա էլ. Փոստի ծառայությունը (Eudora mail client), ցուցադրում են գովազդները, որպես համատեղ ծրագրերի գրանցման վարձավճարների այլընտրանք: Դրանք դասակարգվում են գովազդածրագրերի շարքում, քանի որ գովազդներին աջակցող են իրենց բնույթով, սակայն դրանք լրտեսածրագրեր չեն համարվում: Այս ձևի մեջ գովազդածրագիրը չի գործում գաղտնի կերպով կամ օգտագործողին մոլորության չի տանում, ու նրան որոշակի ծառայություն է մատուցում: Սակայն գովազդածրագրերի մեծ մասը լրտեսածրագրեր են ոչ այն առումով, որ դրանք գովազդների կողմից աջակցվող ծրագրեր են: Պատճառն այլ է: Գովազդածրագիրը ցուցադրում է հենց այն տիպի գովազդներ, որոնք նա ընտրում է քեզ լրտեսելու արդյունքում, հատուկ քեզ համար: Կլարիա Քորփորեյշըն-ի (Claria Corporation), պաշտոնապես ԳԱՏՈՐ (GATOR) Ծրագիրն ու Ճշգրիտ Գովազդի ընկերության Բանակցող Ընկերը նշվածի օրինակներ են: Այցելված կայքերը հաճախ գաղտնի կերպով տեղադրում են Գատոր-ը իրենց շահառուների սարքերի մեջ, և այն շահույթ է բերում տեղադրող կայքին ու Կլարիա-ին` օգտագործողին գովազդներ ցուցադրելով: Օգտագործողը բազմաթիվ ցատկող գովազդներ է ստանում: Այլ լրտեսածրագրերի վարքը, ինչպես օրինակ` օգտագործողի այցելած էջերի մասին հաղորդելը, տեղի է ունենում ետնաֆոնում: Տեղեկություններն օգտագործվում են կոնկրետ գովազդային տպավորությունների ստեղծման նպատակով: Լրտեսածրագրերի մեծ տարածումն անվստահություն է առաջ բերել նաև այլ ծրագրերի հանդեպ, որոնք համացանցային դիտմանն են հետևում, նույնիսկ պարզապես վիճակագրական կամ հետազոտական նպատակներով: Որոշ դիտորդներ Ամազոն Քոմ-ի (Amazon.com) արտադրած, Ինտերնետ Էքսփլորեր-ի հավելյալ ծրագիր հանդիսացող “Ալեքսա գործիքասեղմակը” (Alexa toolbar) նույնպես լրտեսածրագիր են համարում, իսկ որոշ հակա-լրտեսածրագրեր, ինչպես օրինակ Էդ-Ըուեր-ը (Ad-Aware) դրա մասին հաղորդում են, որպես լրտեսածրագրի: Գովազդածրագրեր ստեղծող և մատակարարող կազմակերպություններից շատերը միլիոնավոր դոլարներ են կուտակում իրենց գովազդարտադրման շնորհիվ եկող շահույթով: Գովազդածրագրերն ու լրտեսածրագրերը նման են վիրուսներին նրանով, որ դրանք կարող են իրենց էությամբ վնասակար համարվել: Մարդիկ վաստակում են մոլորեցնող գովազդածրագրերի միջոցով, որոնք երբեմն նաև ահաբեկածրագրեր են կոչվում, ինչպիսին է Հակա-վիրուս 2009-ը (Antivirus 2009): Նմանապես, այն ծրագրերը, որոնք փաթեթավորված են գովազդների կողմից աջակցվող անվճար ծրագրերով, ինչպես Փի-թու-փի (P2P) ծրագիրը, գործում են որպես լրտեսածրագրեր, (և, եթե հեռացվում են, ջարդում են հիմնական ծրագիրը), սակայն մարդիկ դեռևս շարունակում են այն քաշել համացանցից: Սա մի դիլեմա է հակա-լրտեսածրագրերի այն սեփականատերերի համար, այն ծրագրերի, որոնք հեռացման գործիքները կարող են անզգուշորեն վնասել ցանկալի ծրագրերը: Օրինակ, “վերջին թեստի արդյունքներ” ֆունկցիան ցույց է տալիս, թե փաթեթավորված ծրագիրը (Երբ Դու Պահպանում ես) արհամարհված է հանրահայտ Էդ-Ըուեըր հակա-լրտեսածրագրային ծրագրի կողմից, (սակայնլրտեսածրագիր լինելու կասկածանքի ներքո սկաներների մեծ մասի կողմից հեռացված), որովհետև այն մասն է կազմում Ի-Դանքի (eDonkey) ծառայության (վերջերս գործածությունից հանված): Այս հանելուկին լուծում տալու համար “Հակա-Լրտեսածրագրային Կոալիցիան” (Anti-Spyware Coalition) աշխատում էր հակա-լրտեսածրագրային ինդուստրիայում փախհամաձայնության գալու ուղղությամբ, առ այն, թե ինչն է համարվում ծրագրի թույլատրելի վարք: Այս նպատակին հասնելու համար, հակա-լրտեսածրագրային գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների այս խումբը, ակադեմիկոսներ, սպառողների խմբեր, համատեղ հրատարակեցին փաստաթղթերի մի շարք, որի մեջ մտնում էին “լրտեսածրագրի սահմանումը”, “ռիսկի մոդելը” և “լավագույն պրակտիկ նախադեպերը” փաստաթղթերը:
[խմբագրել] Լրտեսածրագիր, վիրուս և որդ
Ի տարբերություն վիրուսների և որդերի, լրտեսածրագիրը սովորաբար ինքն իրեն չի բազմանում: Ինքնաբազմանում էին ոչ վաղ անցյալի վիրուսներից շատերը, սակայն լրտեսածրագիրն իր կառուցվածքով օգտագործում է վարակված համակարգիչները` շահույթի նկատառումներով: Այս նպատակին խթանող տիպիկ տակտիկաներն ընդգրկում են չհայցված, ցատկող գովազդների մատակարարում, անձնական տեղեկությունների առևանգում (ներառյալ այնպիսի ֆինանսական տեղեկություններ, ինչպիսիք են կրեդիտ քարտի համարները), համացանցային գործունեության, վարքի լրտեսում` մարկետինգային նպատակներով, կամ Էյջ-թի-թի-փի հայցերի ուղղորդումը դեպի գովազդային կայքեր: Ինչևէ, լրտեսածրագիրը կարող է օգտակար բեռի քողի տակ համակարգ կաթեցվել որդի կողմից:
[խմբագրել] Ազդեցություններն ու վարքը
Լրտեսածրագիրը հազվադեպ է համակարգչի մեջ միայնակ լինում: Ախտահարված մեքենան սովորաբար ունենում է բազմաթիվ վարակներ: Օգտագործողները հաճախ անցանկալի վարք և համակարգի աշխատանքի դեգրադացիա են նկատում: Լրտեսածրագրերով վարակվածությունը կարող է պրոցեսորի (CPU) աշխատանքի, դիսկերի օգտագործման և ցանցի շահագործման անցանկալի ծավալների բերել: Ստաբիլության հետ առնչվող այնպիսի խնդիրները, ինչպիսիք են պրոցեսների սառչելը, անջատումը կամ վերսկսումը, և համակարգով մեկ աճող անկումները, նույնպես առկա են: Այն լրտեսածրագրերը, որոնք անմիջականորեն ցանցային ծրագրերի վրա են ազդում, սովորաբար համացանցին կապվելու դժվարություններ են առաջացնում: Որոշ վարակներում լրտեսածրագիրը նույնիսկ ակնհայտ էլ չէ: Օգտագործողները նման դեպքերում եզրակացնում են, թե նշված խնդիրները սարքավորումներից են բխում, կամ Ուինդուուսի տեղադրման խնդիրներից, կամ այլ վարակից: Որոշ հատկապես ուժեղ վարակված համակարգերի տերեր կապվում են տեխնիկական աջակցության ծառայությունների փորձագետների հետ, կամ նույնիսկ նոր համակարգիչ են գնում, քանի որ նրանց արդի համակարգը “չափազանց դանդաղ էր սկսել աշխատել”: Չափազանց վարակված համակարգերը կարիք ունեն դրանց բոլոր ծրագրերի լրիվ մաքուր վերատեղադրման` ամբողջական ֆունկցիոնալությունը վերադարձնելու համար: Միայն հազվադեպ է պատահում, որ ինչ որ ծրագրի մի փոքր բաղադրիչ կարողանա ողջ համակարգիչն անօգտագործելի դարձնել: Առավել հավանական է, որ համակարգիչն ունենա բազմաթիվ վարակներ: Համընդհանուր ազդեցությունը, ինչպես նաև լրտեսածրագրերի կոմպոնենտների շփումը միմյանց հետ, առաջ են բերում այն ախտանիշները, որոնք հաճախ հայտնում են օգտագործողները, որոնք են` սողալու նման վարք ցուցաբերող համակարգիչ, գերծանրաբեռնված ու տանջված իր մեջ վխտացող բազում տզրուկանման պրոցեսներից: Ավելին, որոշ լրտեսածրագրեր քանդում են ծրագրային հակահրդեհային պատերը և հակա-վիրուսային ծրագրերը, և/կամ նվազեցնում են դիտման համակարգի անվտանգության պարամետրերը, այդպիսով համակարգը բացելով հետագա այնպիսի հմուտ վարակումների առջև, ինչպիսիք են իմունային անբավարարության հիվանդությունը: Որոշ լրտեսածրագրեր ջարդում և նույնիսկ հեռացնում են իրենց մրցակից այլ լրտեսածրագրերի, հենվելով այն փաստի վրա, որ օգտագործողներն ամենայն հավանականությամբ չեն դիմանա աճող անհարմարություններին ու կորոշեն ջնջել այդ ծրագրերը: Մի լրտեսածրագրի հեղինակ, Ավենյու Մեդիա-ն (Avenue Media) նույնսիկ դատի է տվել իր մի մրցակցի, որի անունն էր Դիրեքթ Ռեվենյու (Direct Revenue)` նշված փաստարկները բերելով: Արդյունքում այդ երկուսը համաձայնության եկան առ այն, որ այլևս չեն ջարդի միմյանց ծրագրերը: Մի շարք այլ տիպի լրտեսածրագրեր օգտագործում են արմատակույտերի նման տեխնիկաներ, որպեսզի կանխեն իրենց նկատվելը, իսկ ապա նաև` հեռացումը: Թարգեթսոֆթն (Targetsoft), օրինակ, փոխում էր “Ուինսոք”-ը` Ուինդուս Սոքեթ Ֆայլերը: Լրտեսածրագրով վարակված “inetadpt.dll” ֆայլի հայտնաբերումը կխանգարի ցանցի նորմալ օգտագործումը: Ուինդոուսի տիպիկ օգտագործողն ունի ադմինիստրատիվ արտոնություններ, հիմնականում` հարմարության համար: Այդ իսկ պատճառով ցանկացած ծրագիր, որ օգտագործողն աշխատեցնում է (միտումնավոր կամ ոչ միտումնավոր կերպով), դեպի համակարգը մուտքի անսահմանափակ հնարավորություն ունի: Ինչպես այլ օպերացիոն համակարգերի, այնպես էլ Ուինդուուսի օգտագործողները իվիճակի են հետևել նվազագույն արտոնությունների սկզբունքին և օգտագործել ոչ-ադմինիստրատորային, նվազագույն կարևորության օգտագործողի հաշիվներ, կամ էլ կարող են քչացնել հատկապես համացանցի հետ շփվող այնպիսի ծրագրերի արտոնությունները, ինչպիսիք են Ինտերնետ Էքսփլորերը (գործիքների օգտագործմամբ, ինչպես օրինակ` “ՎայրԴիրԻմԻրավունքները” ռեժիմը): Այնուամենայնիվ, քանի որ սա ավտոմատ հաստատված կոնֆիգուրացիա չի, միայն հազվագյուտ օգտագործողներ են այդ անում: Ունդոուս Վիստա-ում, ավտոմատ հաստատմամբ, համակարգչի ադմինիստրատորն ամեն ինչ աշխատեցնում է սահմանափակ արտոնություններով օգտագործողի հաշվի վրայից: Երբ ծրագրին անհրաժեշտ են լինում ադմինիստրատորի արտոնություններ, Վիստան հաղորդում է օգտագործողին այդ մասին թույլատրել/արգելել ցատկող պատուհանով, տես “Օգտագործողի Հաշվի Կառավարում”-ը: Սա կատարելագործում է Ուինդոուսի նախկին տարբերակների կառուցվածքը:
[խմբագրել] Գովազդներ
Շատ լրտեսածրագրեր գովազդներ են ցուցադրում: Որոշ ծրագրեր պարզապես ցույց են տալիս ցատկող գովազդներ, պարբերաբար: Օրինակ` մեկը ամեն մի քանի րոպեն մեկ, Կամ մյուսը` ամեն անգամ, երբ օգտագործողը բացում է իր դիտման համակարգի պատուհանը: Այլոք գովազդներ են ցուցադրում` ի պատասխան այն բանի, թե կոնկրետ ինչ կայքեր է այցելում օգտագործողը: Լրեսածրագրերի ստեղծողներն այս հատկանիշները մատուցում են գովազդատուներին, որոնք հնարավոր է կուզենան վճարել գովազդի ցատկող պատուհանների համար, որոնք կցատկեն ամեն անգամ, երբ օգտագործողը ինչ որ կոնկրետ կայքեր կայցելի: Սա նաև այն նպատակներից մեկն է, որոնց համար լրտեսածրագրեր ստեղծողները տեղեկություններ են հավաքում օգտագործողների վարքի մասին: Շատ օգտագործողներ բողոքում են զզվեցնող կամ վիրավորական գովազդների մասին ևս: Ինչպես շատ վահանակ-գովազդներ, այնպես էլ բազմաթիվ լրտեսածրագրեր օգտագործում են անիմացիա կամ առկայծող վահանակներ, որոնք կարող են տեսողական առումով խանգարող կամ զզվեցնող լինել օգտագործողների համար: Պոռնոգրաֆիայի համար օգտագործվող ցատկող գովազդները հաճախ ցուցադրում են ինչ ասես` առանց ընտրության:Այսպիսի կայքիրին տանող կապերը հնարավոր է ավելացվեն դիտման համակարգի պատուհանին, պատմության հատվածին կամ փնտրման ֆունկցիաին: Երբ օգտագործողները երեխաներ են, սա կարող է հակա-պոռնոգրաֆիկ օրենքների խախտում համարվել որոշ իշխանությունների կողմից: Մի շարք լրտեսածրագրեր կոտրում են անօրինականության արգելքները. “Zlob.Troyan”-ը և “Troyan-Downloader.Win32.INService”-ը հայտնի էին անցանկալի մանկական պոռնոգրաֆիա, կեյ-գեններ, քռեքներև այլ անօրինական ծրագրերի ցատկող պատուհաններ ցուցադրելու իրենց հատկությամբ, պատուհաններ, որոնք խախտում են մանկական պոռնոգրաֆիայի ու հեղինակային իրավունքի մասին օրենքները: Հետագա խնդիրներից է, լրտեսածրագրերի դեպքում, այցելված կայքերի վրա եղած վահանակների փոխարինումը: Լրտեսածրագիրը, որ իրեն պահում է որպես վեբ-պրոքսի (համացանցի ներկայացուցիչ) կամ Դիտման Համակարգին Օգնող Օբյեկտ, կարող է փոխարինել կայքի սեփական գովազդներին կատարվող հղումները (որոնք հովանավորում են կայքին)`գովազդներով, որոնք փոխարենը հովանավորում են լրտեսածրագրի օպերատորին: Սա տեղավորվում է գովազդներով ֆինանսավորվող կայքերի անկյուններում:
[խմբագրել] Անձնական հարաբերություններ
Լրտեսածրագրերն օգտագործվել են նաև զույգերի ինտիմ հարաբերությունների էլեկտրոնային գործողությունները գաղտնի կերպով դիտարկելու համար` հիմնականում անհավատարմության մասին վկայող փաստեր գտնելու նպատակով: Նվազագույնը մեկ ծրագրային փաթեթ, Loverspy-ը, վաճառվել է հատուկ այս նպատակին ծառայելու համար: Կախված համայնքային/ամուսնական սեփականության տեղական օրենքներից, Զուգընկերոջ համացանցային/օնլայն գործողություններն առանց վերջինիս գիտության կարող է անօրինական համարվել: Loverspy-ի հեղինակն ու որոշ օգտագործողներ 2005-ին Կալիֆոռնիայում մեղադրվել են հեռախոսային խոսակցություններ լսելու և այլ համակարգչային հանցագործությունների մեջ:
[խմբագրել] Լրտեսածրագրերի օրինակներ
Լրտեսածրագրերի սովորական օրինակները ճանաչելի են ըստ դրանց գործած հարձակումների վարքի մեջ նշմարվող բազմազանության: Չմոռանանք, որ ինչպես համակարգչային վիրուսների դեպքում, հետազոտողները լրտեսածրագրերին տալիս են անուններ, որոնք հնարավոր է տարբերվեն դրանց հեղինակների տված անուններից: Ծրագրերը կարող է խմբավորվեն “ընտանիքներում”, հիմնվելով աչ թե դրանցում ընդհանուր ծրագրային կոդի, այլ ընդհանուր վարքի վրա, կամ էլ “հետևելով փողերին” ակնհայտ ֆինանսական կամ առևտրային կապերի վրա: Օրինակ` Կլարիա-ի կողմից մատակարարված մի շարք լրտեսածրագրերը հայտնի են “ԳԱՏՈՐ” համընդհանուր անվամբ: Նմանապես, անյ ծրագրերը, որ հաճախ տեղադրվում են միասին, կարող են նկարագրվել, որպես միևնույն լրտեսածրագրային փաթեթի մասեր, նույնիսկ եթե դրանք առանձին առանձին են գործում: •“ՀիանալիՑանցաՓնտրում”-ը, մի խումբ ծրագրավորողներ, սկսում են օգտագործել Ինտերնետ Էքսփլորերի թույլ կողմերը: Նրանց ստեղծած փաթեթը թրաֆիկն ուղղորդում է դեպի այնպիսի կայքերի գովազդները, ինչպիսին է coolwebsearch.com-ը: Այն ցուցադրում է ցատկող գովազդներ, վերագրում է փնտրման համակարգի արդյունքները, և ձևափոխում է վարակված համակարգչի ընդունող ֆայլը, որպեսզի այն Դե-էն-էս (DNS) գտած տվյալներն ուղղարկիդեպի նշված կայքերը: •Ինտերնետ Օպտիմիզացնող, հայտնի է նաև որպես Դի-Ֆու-Կա (DyFuCa), Ինտերնետ Էքսփլորերի սխալների էջերը վերահասցեագրում է դեպի գովազդներ: Երբ օգտագործողները հետևում են որևէ կոտրված կապի կամ մուտք են գործում սխալներով լի կայք, նրանք տեսնում են գովազդների մի էջ: Ինչևէ, քանի որ գաղտնագրերով պաշտպանված կայքերն (Էյջ-թի-թի-փի բեյսիք աութենթիքեյշըն) օգտագործում են միևնույն մեխանիզմը, ինչ էյջ-թի-թի-փի սխալները, ինտերնետ օպտիմիզացնողն օգտագործողների համար անհնար է դարձնում գաղտնագրերով պաշտպանված կայքեր մուտք գործել: •Զանգո (նախկինում` 180 լուծում) գովազդատուներին մանրամասն տեղեկություններ է փոխանցում այն կայքերի մասին, որոնք օգտագործողներն այցելում են: Այն նաև ձևափոխում է էյջ-թի-թի-փի հայցերը գործընկերային գովազդների համար, որ ինչ որ կայքի հետ են կապված, որպեսզի գովազդները կարողանան անաշխատ եկամուտ ապահովել 180 լուծում ընկերությանը: Այն ցատկող գովազդներ է բացում, որոնք ծածկում են մրցակից ընկերությունների կայքերը: •ՈրսաՍալ, այլ կերպ` ՈւինԹուլզ կամ Էդուեըր.համացանցա-փնտրում, տեղադրվել էր Ակտիվեքս-ի ընթացիկ քաշման մեթոդով, գործընկերային կայքերի վրա, կամ այլ լրտեսածրագրերի միջոցով ցուցադրված գովազդների շնորհիվ: Սա օրինակ է այն բանի, թե ինչպես մի լրտեսածրագիրը կարող է տեղադրել այլ լրտեսածրագրեր: Այս ծրագրերը գործիքների սալեր են ավելացնում Ինտերնետ Էքսփլորերին, հետևում են ընդհանուր դիտման վարքը, վերահասցեագրում են գործընկերային միջնորդակապերը և ցուցադրում են գովազդներ: •Մուվիլենդ/Ֆիլմ-երկիր, հայտնի է նաև որպես Moviepass.tv և Popcorn.net, ֆիլմերի քաշման ծառայություն է, որ Առևտրի Ֆեդերալ Խորհրդին, Վաշինգթոնի Պետական Գլխավոր Նոտարի Գրասենյակին, ԱվելիԼավԲիզնեսիԲյուրոին և այլ գործակալություններին ներկայացված հազարավոր բողոքների պատճառ է դարձել: Գնորդները բողոքել են առ այն, որ իրենք չափազանց մեծ ցատկող գովազդների ողջ ցիկլի պատանդ են դարձել, որոնցով փորձ էր արվում համոզել նրանց, թե իբր նրանք պետք է վճարեն 29,95 դոլար, քանի որ երեք օրվա անվճար ծառայության համար են վճարել, սակայն չեն դադարել ծառայությունից օգտվել մինչև այդ փուլն ավարտվի, ուստի ստիպված են եղել վճարել այդ հայցվող գումարը: ԱՖԽ-ը բողոք ներկայացրեց Մուվիլենդին, նշվածը հաստատվելուն պես, ու 11 այլ պաշտպանյալների` մեղադրելով նրանց “համազգային մի գործարք նախաձեռնելու մեջ, որով փաստորեն փորձ է արվելխաբեության ու բռնի կերպով համոզելու միջոցով գումարներ գանձել գնորդներից“: •Զլոբ Տրոյան, կամ պարզապես Զլոբ, ինքն իրեն տեղադրում է ձեր համակարգչում Ակտիվեքս կոդեկի օգնությամբ ու տեղեկություններ հաղորդում ետէ դեպի ղեկավարման կենտրոն: Որոշ տեղեկությունները կարող են միայն ձեր փնտրման պատմությունը լինել, ձեր այցելած էջերը, և նույնիսկ հուշաբառերի տողերը: Համեմատաբար վերջերս տեղեկություն հայտնվեց այն մասին, թե իբր Զլոբը Ցանցային Ուղղորդիչների պայմանները փոխել է ավտոմատ հաստատված պայմանների:
[խմբագրել] Բուժումներ ու կանխարգելում
Քանի որ լրտեսածրագրերի սպառնալիքն ուժեղացել է, առաջացել են դրանց հակահարված տալու մի շարք տեխնիկաներ: Դրանք ներառում ենլրտեսածրագրերը հեռացնելու կամ բլոկադայի ենթարկելու ունակ ծրագրեր, ինչպես նաև` զանազան օգտագործողների պրակտիկ փորձառությունը, որով նվազեցվում է համակարգ լտեսածրագրի մուտք գերծոլու հավանականությունը: Չնայած դրան, լրտեսածրագիրը շարունակում է մնալ թանկարծեք հիմնախնդիր: Երբ լրտեսածրագրերի մեծաքանակ կտորներ վարակում են Ունդոուս-ով աշխատող որևէ համակարգիչ, միակ բուժումը կարող է լինել օգտագործողի տվյալների պահպանումն ու օպերացիոն համակարգի լիովին վերատեղադրումը: Օրինակ Վունդո կոչվող լրտեսածրագրի որոծ բաղադրիչներ հնարավոր չէ լիովին վերացնել համակարգչից Սիմանթեք-ի, Մայքրոսոֆթ-ի, Փի-Սի Տուլզ-ի և այլ ծրագրերի միջոցով, քանի որ այն վարակում է արմատակույտը, Ինտերնետ Էքսփլորերը և Ուինդոուսի isass.exe ֆայլը (Տեղական Անվտանգության Հեղինակության Ենթահամակարգի Ծառայություն)` տարերայնորեն անվանված Dll տիպի ֆայլով (դինամիկ կապերի գրադարան):
[խմբագրել] Անվտանգության պրակտիկ միջոցառումներ
Լրտեսածրագիրը կանգնեցնելու համար , համակարգիչների օգտագործողները գտան մի շարք պրակտիկ միջոցներ, որոնք կարևոր են, ի հավելումն հակա-սմապային ծրագրերի տեղադրման: Շատ համակարգային օպերատորներ Ինտերնետ Էքսփլորերից տարբեր համացանցային դիտման ծրագիր են տեղադրում, ինչպիսին է Օպերան (Opera), կամ Մոզիլլա Ֆայըֆոքսը (Mozilla Firefox): Չնայած այն բանին, որ չկա կատարելապես ապահով դիտման համակարգ, այնուամենայնիվ Ինտերնետ Էքսփլորերն լրտեսածրագրերով վարակվելու ամենից մեծ ռիսկին է ենթակա` իր հստայական օգտագործողա-հիմք կառուցվածքի, ինչպես նաև Ակտիվեէքս-ի տիպի թույլ կողմերի պատճառով: Որոշ Այ-էս-պի-ներ (ISPs) (Համացանցային Ծառայություն Մատուցողներ), մասնավորապես` քոլեջներ ու համալսարաններ, լրտեսածրագրերի մուտքը փակելու այլ մոտեցում են ընտրել; Դրանք իրենց ցանցային հակահրդեհային պատերն ու համացանցային պրոքսիներն են օգտագործում` լրտեսածրագիր տեղադրող համացանցային կայքերի առջև մուտքը փակելու համար: 2005 թվականի մարտի 31-ին Քորնել Համալսարանի Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների բաժինը թողարկեց մի հաշվետվություն, որում մանրամասնում էր պրոքսի-հիմքով գործող լրտեսածրագրի` Մարքեթսքորի (Marketscore) մի կոնկրետ կտորի վարքը, և այն քայլերը, որ համալսարանն ձեռնարկել էր վերջինիս խոչընդոտելու համար: Բազմաթիվ այլ կրթական հաստատություններ նմանատիպ քայլեր են ձեռնարկել: Այն լրտեսածրագրերը, որոնք վերահասցեագրում են ցանցային թրաֆիկը, շատ ավելի մեծ խնդիրներ են առաջացնում տեխնիկական աջակցության առումով, քա այն ծրագրերը, որոնք պարզապես գովազդներ ու ցատկող պատուհաններ են ցուցադրում կամ հետևում են օգտագործողների համացանցային վարքին, և այդպիսով ավելի մեծ հավանականություն ունեն տվյալ հաստատության ուշադրության կենտրոնում հայտնվելու: Որոշ օգտագործողներ մեծ ընդունող ֆայլ են տեղադրում, որը կանխում է օգտագործողի համակարգչի ու հայտնի լրտեսածրագրերի հետ առնչվող կայքերի միջև կապի հաստատումը: Սակայն ամեն դեպքում, դոմեյնի անվան փոխարեն թվային Այ-փի հասցեով կապ հաստատելիս, լրտեսածրագիրը կարող է շրջանցել նմանատիպ անվտանգության պատնեշը ևս: Լրտեսածրագիրը կարող է նաև տեղադրվել որոշ ընդհանրածրագրերի օգնությամբ, որոնք առաջարկվում են քաշելու համար: Միայն հեղինակավոր աղբյուրներից առաջարկվող քաշելու ծրագրերը կարող են անվտանգության որոշ երաշխիքներ տալ այս տեսակի ծրագրերից: Վերջերս ՍիՆեթ-ը (CNet) նորոգեց իր քաշման դիրեկտորիան: Այն հայտարարել է, որ այսուհետ կպահպանի միայն այն ֆայլերը, որոնք հաջողությամբ կանցնեն Գովազդագիտակ-ի և Լրտեսածրագրի Բժշկի ստուգումները: Լրտեսածրագիրը հեռացնելու առաջին քայլը համակարգիչը “կողպման” վիճակի դնելն է: Դա կարելի է անել տարբեր ձևերով, օրինակ` հակա-վիրուսային ծրագրի օգտագործմամբ կամ պարզապես համակարգիչն համացանցից անջատելով: Համացանցի հետ կապի խզմամբ կանխվում է լրտեսածրագիրը ղեկավարողների աշխատանքը համակարգչին միանալու ու այն հեռակառավարելու ուղղությամբ: Լրտեսածրագիրը հեռացնելու երկրորդ քայլ ը` դրա տեղադիրքը գտնելն ու այն ֆիզիկապես վերացնելն է, ձեռքով կամ վստահելի հակա-լրտեսածրագրային ծրագրի միջոցով: Կողպման ընթացքում և դրանից հետո, անհրաժեշտ է խուսափել պոտենցիալ վտանգ ներկայացնող համացանցային կայքերից: