Ամառային օլիմպիական խաղեր 1996

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամառային օլիմպիական խաղեր 1996
Изображение логотипа
ՏեսակԱմառային օլիմպիական խաղեր
Հյուրընկալող քաղաքԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ատլանտա, Ջորջիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
ԲացումՀուլիսի 19
ՋահակիրCassius Clay
ԵրդվեցTeresa Edwards? և Hobie Billingsley?
ԲացեցԲիլ Քլինթոն[1]
ՓակումՕգոստոսի 4
ՄարզադաշտCentennial Olympic Stadium? և Ատլանտա
Մարզիկներ10 320 (6 797 տղամարդ, 3 523 կին)
ՆախորդԱմառային օլիմպիական խաղեր 1992
ՀաջորդԱմառային Օլիմպիական խաղեր 2000
Կայքolympics.com/en/olympic-games/atlanta-1996(անգլ.)
 1996 Summer Olympics Վիքիպահեստում

1996 թվականի Ատլանտայի ամառային օլիմպիական խաղերը (անգլ1996 Summer Olympics of Atlanta), պաշտոնապես հայտնի որպես XXVI Օլիմպիական խաղեր, անցկացվել են հուլիսի 19-ից օգոստոսի 4Միացյալ Նահանգների Ջորջիա նահանգի վարչական կենտրոն Ատլանտա քաղաքում։ 26 սպորտաձևերում խաղարկվեցին 271 մեդալներ։ Խաղերի ժամանակ ոմն կրոնական մոլեռանդ Էրիկ Ռուդոլֆը պայթեցնում է Կենտրոնական օլիմպիական պարկը՝ սպանելով 2 հոգու և վիրավորելով 111-ի։

Սպորտաձևերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակից երկրները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակից երկրների աշխարհագրություն.
Կապույտ = առաջին անգամ, Կանաչ = նախկինում մասնակցած։ Դեղին կետը ցույց է տալիս հյուրանկալող քաղաքը (Ատլանտա)
Մարզիկների քանակը

Ընդհանուր առմամբ մասնակցություն ունեցել են 197 երկրներ, իսկ մարզիկների ընդհանուր քանակը կազմել է 10 318[2]։ Թվով 24 երկրներ ունեցան իրենց օլիմպիական առաջնաելույթը, այդ թվում՝ 11-ը նախկին ԽՍՀՄ-ից։ Ռուսաստանը առաջին անգամ հանդես եկավ որպես անկախ պետություն՝ 1912 թ.-ից ի վեր, երբ հանդես էր եկել օլիմպիական խաղերին որպես Ռուսական Կայսրություն։ Հարավսլավական ֆեդերատիվ հանրապետությունը հանդես եկավ պարզապես որպես "Հարավսլավիա"

Ամառային օլիմպիական խաղերին (1994 թ.-ի ձմեռային խաղերին մասնակցելուց հետո) առաջին անգամ էին հանդես գալիս տասը երկիր՝ Հայաստանը, Վրաստանը, Բելառուսը, Չեխիան, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Սլովակիան, Ուկրաինան և Ուզբեկստանը, մինչդեռ 14 այլ երկրներ ընդհանրապես առաջին անգամ էին հանդես գալիս օլիմպիական խաղերում, որոնց թվում էին Ադրբեջանը, Բուրունդին, Կանաչ Հրվանդանը, Նաուրուն, Կոմորյան Կղզիները, Գվինեա Բիսաուն, Դոմինիկան, Մակեդոնիան, Պաղեստինը, Սենտ Լյուսիան, Սենտ Քիթս և Նևիսը, Սան Տոմե և Պրինսիպին, Տաջիկստանը և Թուրքմենստանը։

Մեդալների աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված են ամենաշատ մեդալներ նվաճած երկրները։ Հայաստանն ընդհունուր առմամբ նվաճել է 2 մեդալ՝ 1 ոսկի և 1 արծաթ։ Ոսկե մեդալը նվաճել է Արմեն Նազարյանը` 52 կգ քաշային հունահռոմեական ըմբշամարտում, իսկ արծաթե մեդալը` Արմեն Մկրտչյանը` 48 կգ քաշային ազատ ոճի ըմբշամարտում։

Ամենաշատ մեդալ հաղթած երկրներ տասնյակ
Երկիրը Ոսկի Արծաթ Բրոնզ Ընդհանուր
1 ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ 44 32 25 101
2  Ռուսաստան 26 21 16 63
3 {{{2}}} Գերմանիա 20 18 27 65
4 {{{2}}} Չինաստան 16 22 12 50
5 {{{2}}} Ֆրանսիա 15 7 15 37
6 {{{2}}} Իտալիա 13 10 12 35
7 {{{2}}} Ավստրալիա 9 9 23 41
8 {{{2}}} Կուբա 9 8 8 25
9 {{{2}}} Ուկրաինա 9 2 12 23
10  Հարավային Կորեա 7 15 5 27

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://olympics.com/de/olympic-games/atlanta-1996
  2. «Olympics OFFICIAL Recap». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]