Միջազգային մարզական միավորումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միջազգային մարզական միավորումներ, ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի միջազգային և մայրցամաքային ոչ կառավարական կազմակերպություններ։ Միջազգային մարզական միավորումների անդամներ են՝ ազգային, որոշ դեպքերում նաև միջազգային մարզական կազմակերպությունները, ինչպես նաև առանձին անհատներ։ Միջազգային մարզական միավորումներ տարբերակվում են՝ ընդհանուր բնույթի, որոնց գործունեությունը չի սահմանափակվում որևէ մարզաձևով (օրինակ, Ֆիզիկական դաստիարակության և սպորտի միջազգային խորհուրդը), հատուկ որևէ մարզաձևի (բռնցքամարտի, վոլեյբոլի և այլն), ֆիզկուլտուրային և սպորտին առնչվող գիտությունների (օրինակ, Մարզական բժշկության ֆեդերացիա), ըստ մասնագիտության (օրինակ, Երկաթուղայինների միջազգային մարզական միություն) և այլն։ Կան միջազգային մարզական միավորումներ, որոնց անդամ են հանդիսանում միայն սոցիալիստական երկրների (Բարեկամական բանակների մարզական կոմիտե) կամ միայն կապիտալիստական երկրների (Զինվորական սպորտի միջազգային խորհուրդ) մարզական կազմակերպությունները։ Գոյություն ունեն ավելի քան 200 միջազգային մարզական միավորումներ, որոնց խնդիրներն են՝ օգնել ստեղծելու համապատասխան ազգային կազմակերպություններ, ճանաչել դրանք, հաստատել և զարգացնել կապերը, հսկել այդ կազմակերպությունների ընդունած կանոնների կատարումը, ուսումնասիրել ու տարածել միջազգային փորձը, պլանավորել ու անցկացնել միջազգային մրցումներ, գրանցել ռեկորդները։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 312