Նագանո
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
|
Նագանո
長野市
|
|||||||||||||||||||||||
Նագանո (ճապոներեն՝ 長野市), քաղաք Ճապոնիայում, Հոնսյու կղզու կենտրոնական մասում։ Նագանոյի պատմությունը սկսվում է 7-րդ դարից, երբ այն մի փոքր ավան էր, կառուցված տաճարի շուրջ։ Այժմ Նագանոն կարևոր կրթական և արդյունաբերական կենտրոն է, ունի երկու համալսարան։
Նագանոյում է գտնվում Ձենկո-ձի բուդհայական տաճարը, ուր զետեղված է Բուդհայի բրոնզե արձանը (մ.թ.ա. 6-րդ դար), որը ճապոնացիներին նվիրել էր Կորեան։
Նագանոն հատկապես միջազգային հռչակ ձեռք բերեց այնտեղ 1998 ձմեռային Օլիմպիական խաղեր անցկացնելու շնորհիվ։