Հոնսյու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

36°18′45″ հս. լ. 138°44′15″ ավ. ե. / 36.3125° հս. լ. 138.7375° աե. ե.

Հոնսյուն Ճապոնիայի քարտեզին

Հոնսյուն (ճապ.՝ 本州 Հոնսյու՝ լսել , անվանումը ճապոներեն բառացի նշանակում է «գլխավոր մաս, գլխավոր կղզի»), նաևՀոնդո կամ Նիպոն (այդ անվանումները այժմ Ճապոնիայում համարյա չեն օգտագործվում), Ճապոնական կղզեխմբի խոշորագույն կղզին է՝ Խաղաղ օվկիանոսի և Ճապոնական ծովի միջև։ Երկարությունը ավելի քան 1400 կմ։ Տարածքը՝ 230,4 հազար կմ քառակուսի։

Գերկշռում են լեռները (այդ թվում Ֆուձիյամա հրաբուխը, 3776 մետր)։ Հիմնական քաղաքները՝ Տոկիո, Օսակա, Նագոյա, Կիոտո, Յոկոհամա, Կոբե։[1]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1989)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս», էջ 37։