Վերա Չասլավսկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերա Չասլավսկա
Չասլավսկան 1967 թվականին
Անձնական տեղեկություն
Սեռ՝Իգական
Բնօրինակ անուն՝Věra Čáslavská
Ազգություն՝Չեխիա չեխ
Մասնագիտացում՝Սպորտային մարմնամարզություն
Երկիր՝Չեխոսլովակիա Չեխոսլովակիա
Ծննդյան ամսաթիվ՝1942 մայիսի 3
Ծննդավայր՝ Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի Պրոտեկտորատ
Մահվան ամսաթիվ՝օգոստոսի 30, 2016(2016-08-30)[1][2][3][…] (74 տարեկան)
Մահվան վայր՝Պրահա, Չեխիա[4][5][6]
160 սմ
Քաշ՝58 կգ
Չասլավսկան 2015 թվականին

Վերա Չասլավսկա (չեխ.՝ Věra Čáslavská, մայիսի 3, 1942(1942-05-03)[7][8][9][…], Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ[4][10][5][…] - օգոստոսի 30, 2016(2016-08-30)[1][2][3][…], Պրահա, Չեխիա[4][5][6]), չեխ սպորտային մարմնամարզուհի, Օլիմպիական խաղերի յոթակի մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն։

Մարզական կարիերայի ընթացքում արժանացել է շուրջ 22[11] միջազգային տիտղոսների՝ մինչ օրս համարվելով ամենատիտղոսավոր չեխ (և նախկին չեխոսլովակ) մարմնամարզուհին։

Մարզական հաջող կարիերայից զատ, հայտնի է եղել որպես Չեխոսլովակիայի ժողովրդավարական շարժման ջատագով և 1968 թվականին Խորհրդային Միության և Վարշավյան դաշինքով վերջինիս դաշնակից պետությունների կողմից Չեխոսլովակիա կատարած ներխուժմանը դեմ արտահայտվող անձնանցից մեկը։ 1968 թվականի Մեխիկոյի ամառային օլիմպիական խաղերի ձողափայտային և ազատ վարժությունների մեդալների հանձման արարողությունների ժամանակ՝ Խորհրդային Միության օրհներգի հնչեցման ընթացքում Չասլավսկան իջեցնում էր գլուխը և նայում ներքև՝ այդ կերպ արտահայտելով բողոքը խորհրդային իշխանությունների դեմ։ Չնայած հայրենակիցների շրջանում ջերմ ընդունելության արժանանալուն, Չասլավսկան երկրում հաստատված նոր կարգերի պայմաններում ճանաչվում է պերսոնա նոն գրատա, տեղական մարմինների ճնշման պայմաններում վաղաժամ հեռանում մարզական կարիերայից, ինչպես նաև երկար տարիներ զրկված լինում ճանապարհորդելու, աշխատելու կամ սպորտային միջոցառումների մասնակցելու իրավունքից։

1980-ական թվականներին, երկրում կոմունիստական ռեժիմի թուլացումից (Թավշյա հեղափոխություն) և Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամների միջամտումից հետո, Չասլավսկայից հանվում են բոլոր արգելքները[12][13], որից անմիջապես հետո նա դառնում է նախագահ Վացլավ Հավելի օգնականը և «Չեխ-ճապոնական ասոցիացիայի» պատվավոր նախագահը։ Որոշ ժամանակով ստանձնել է նաև Չեխիայի օլիմպիական կոմիտեի նախագահը պաշտոնի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.rtbf.be/sport/jo/detail_deces-de-vera-caslavska-septuple-medaille-d-or?id=9392218
  2. 2,0 2,1 2,2 http://www.reuters.com/article/us-people-czech-caslavska-idUSKCN1160HY
  3. 3,0 3,1 3,2 https://www.sport.cz/ostatni/ostatni/clanek/806869-ve-veku-74-let-odesla-sportovni-legenda-vera-caslavska.html
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  6. 6,0 6,1 6,2 Regional Database of the Central Bohemian Research Library in Kladno
  7. Encyclopædia Britannica
  8. filmportal.de — 2005.
  9. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  10. 10,0 10,1 Evidence zájmových osob StB
  11. «Ի՞նչ պատահեց Վերա Չասլավսկային». «Մարմնամարզության մեծերը». 1999. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 13-ին.
  12. Յանովսկի, Մայքլ (1990 թ․ ապրիլի 9). «Հեռացում անցյալից». «Նյու Յորք թայմս».
  13. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]