Ամառային Օլիմպիական խաղեր 1996

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ամառային XXVI Օլիմպիական խաղեր
Ամառային Օլիմպիական խաղեր 1996
Օլիմպիադայի մանրամասներ
Հյուրընկալող քաղաք Ատլանտա
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՋորջիա
Ջահակիր Մուհամեդ Ալի
Բացում Հուլիսի 19
Բացեց Բիլ Քլինթոն
Փակում Օգոստոսի 4
Մարզադաշտ Centennial Olympic Stadium
Օլիմպիական երդում
Մարզիկներ 10 320 (6 797 տղամարդ, 3 523 կին)
Վիճակագրություն
Մարզիկներ 10 320 (6 797 տղամարդ, 3 523 կին)

1996թ.-ի Ատլանտայի ամառային օլիմպիական խաղերը (անգլ1996 Summer Olympics of Atlanta), պաշտոնապես հայտնի որպես XXVI Օլիմպիական խաղեր, անցկացվել են հուլիսի 19-ից օգոստոսի 4-ը Միացյալ նահանգների Ջորջիա նահանգի կենտրոն Ատլանտա քաղաքում: 26 սպորտաձևերում խաղարկվեցին 271 մեդալներ: Խաղերի ժամանակ ոմն կրոնական մոլեռանդ Էրիկ Ռուդոլֆը պայթեցնում է Կենտրոնական օլիմպիական պարկը` սպանելով 2 հոգու և վիրավորելով 111-ի:

Բովանդակություն

[խմբագրել] Սպորտաձևերը

[խմբագրել] Մասնակից երկրները

Մասնակից երկրների աշխարհագրություն.
Կապույտ = առաջին անգամ, Կանաչ = նախկինում մասնակցած: Դեղին կետը ցույց է տալիս հյուրանկալող քաղաքը (Ատլանտա)
Մարզիկների քանակը

Ընդհանուր առմամբ մասնակցություն ունեցել են 197 երկրներ, իսկ մարզիկների ընդհանուր քանակը կազմել է 10 318:[1] Թվով 24 երկրներ ունեցան իրենց օլիմպիական առաջնաելույթը, այդ թվում` 11-ը նախկին ԽՍՀՄ-ից: Ռուսաստանը առաջին անգամ հանդես եկավ որպես անկախ պետություն` 1912թ.-ից ի վեր, երբ հանդես էր եկել օլիմպիական խաղերին որպես [[Ռուսական Կայսրություն]: Հարավսլավական ֆեդերատիվ հանրապետությունը հանդես եկավ պարզապես որպես "Հարավսլավիա"

Ամառային օլիմպիական խաղերին (1994թ.-ի ձմեռային խաղերին մասնակցելուց հետո) առաջին անգամ էին հանդես գալիս տասը երկիր` Հայաստանը, Վրաստանը, Բելառուսը, Չեխիան, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Սլովակիան, Ուկրաինան և Ուզբեկստանը, մինչդեռ 14 այլ երկրներ ընդհանրապես առաջին անգամ էին հանդես գալիս օլիմպիական խաղերում, որոնց թվում էին Ադրբեջանը, Բուրունդին, Կանաչ Հրվանդանը, Նաուրուն, Կոմորյան Կղզիները, Գվինեա Բիսաուն, Դոմինիկան, Մակեդոնիան, Պաղեստինը, Սենտ Լյուսիան, Սենտ Քիթս և Նևիսը, Սան Տոմե և Պրինսիպին, Տաջիկստանը և Թուրքմենստանը:

[խմբագրել] Արտաքին հղումներ

Commons-logo.svg

[խմբագրել] Ծանուցումներ

  1. Olympics OFFICIAL Recap
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով