Ամառային Օլիմպիական խաղեր 1900
Ամառային II Օլիմպիական խաղեր |
|
|---|---|
| Օլիմպիադայի մանրամասներ | |
| Հյուրընկալող քաղաք | Փարիզ |
| Ջահակիր | չկա, ներդրվել է 1936-ի խաղերին |
| Բացում | մայիսի 14 բացման արարողություն չի եղել |
| Փակում | հոկտեմբերի 28 փակման արարողություն չի եղել |
| Օլիմպիական երդում | |
| Մարզիկներ | 997 (975 տղամարդ, 22 կին) |
| Մրցավարներ | չկա, ներդրվել է 1920-ի խաղերին |
| Վիճակագրություն | |
| Մասնակից երկրներ | 24 |
| Մարզիկներ | 997 (975 տղամարդ, 22 կին) |
| Մեդալներ | 95 հավաքածու 20 սպորտաձևում |
Ամառային Օլիմպիական խաղեր 1900 (անգլ.՝ 1900 Summer Olympics, ֆր.՝ Jeux Olympiques d'été de 1900, պաշտոնապես անվանվում է II Օլիմպիադայի խաղեր[1]) — անցկացվել են մայիսի 14-ից հոկտեմբերի 28-ը Փարիզում, Ֆրանսիա[1]: Խաղերի անցկացումը համընկել է Համաշխարհային ցուցահանդեսին, որն այդ ժամանակ անցկացվել է Փարիզում: Ի տարբերություն 1896 թվականի խաղերի այս խաղերն ավելի մեծ մասսայականություն են ձեռք բերել` ժամանել են թվով ավելի շատ մարզիկներ և անցկացվել են ավելի շատ մրցություններ: Մասնակից 997 մարզիկները ժամանել են 24 երկրներից[1]: Մարզիկները մրցել են 20 սպորտաձևերում մեդալների 95 հավաքածուների համար[1]:
Քաղաքի ընտրություն [խմբագրել]
1894 թվականի հունիսի 23-ին Սորբոնում (Փարիզ) կայացել է ՄՕԿ-ի անդրանիկ միջազգային կոնգրեսը: Այդ խորհրդակցության քննարկման թեմաներից մեկն էլ I Օլիմպիական խաղերի անցկացման վայրի ընտրությունն է եղել: Պիեռ դե Կուբերտենն առաջարկել է խաղերն անցկացնել 1900 թվականին Փարիզում: Սակայն պատվիրակները որոշել են, որ վեցամյա սպասումը կարող է նվազեցնել հետքրքրությունը Խաղերի հանդեպ: Այդ իսկ պատճառով հավաքվածները որոշել են I Խաղերն անցկացնել 1896 թվականին Աթենքում: Առաջին Խաղերից հետո հույները հայտարարել են, որ բոլոր հաջորդող Խաղերն էլ պետք է անցկացվեն Հունաստանում, քանի որ Օլիմպիական խաղերի հայրենիքն այնտեղ է: Դրա փոխարեն Կուբերտանն առաջարկել է չորս տարին մեկ անգամ անցկացնել Հունական խաղեր, որին կարող են մասնակցել միայն հույներ, որով էլ որոշել է զբաղվել արքայազն Կոնստանտինը: Բացի այդ 1897 թվականին Օսմանյան կայսրության դեմ սկսած պատերազմը վերջնականապես բացառեց Աթենքում կրկնակի Խաղեր անցկացնելու գաղափարը: Փարիզի օգտին ընտրությունը հաստատվել է ՄՕԿ-ի երկրորդ կոնգրեսի ժամանակ, որն անցկացվել է 1897 թվականին Հավրում:
Խաղերի կազմակերպում [խմբագրել]
Հատուկ Խաղերի կազմակերպման համար ստեղծվել է կազմկոմիտե: Պլանավորվել է Խաղերն անցկացնել հին հունական ոճով. կառուցել դեկորատիվ եկեղեցիներ և արձաններ: [2]: 1898 թվականի մայիսի 29-ին կազմկոմիտեի առաջին ժողովի ժամանակ[2] մշակվել է Խաղերի անցկացման ծրագիր: Այնուհետև կազմկոմիտեն զբաղվել է տարբեր երկրներից մարզիկներ հրավիրելով: Խաղերի մասնակցելու իրենց ցանկությունն առաջինը հայտնել են Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ավստրալիայի սիրողական ակումբները: Շատ ծրագրեր չեն իրականացել տարբեր պատճառներով:
Ցուցահանդեսի տնօրեն Ալֆրեդ Պիկարդը սպորտը համարել է «անօգուտ և աբսուրդ զբաղմունք» և սկզբում բացարձակապես դեմ է եղել Խաղերի անցկացմանը, սակայն բանակցություններից հետո նա համաձայնվել է: 1898 թվականի նոյեմբերի 6-ին մարզիկների ֆրանսիական սպորատային միությունը հայտարարել է, որ միայն ինքն իրավունք ունի Ցուցահանդեսում ցանկացած սպորտային միջոցառման կազմակերպման համար: ՄՕԿ-ը այդ կառույցի հետ չի գնացել առճակատման և զիջել է այդ իրավունքը: Խաղերի կազմակերպման նոր կոմիտեն ստեղծվել է 1899 թվականի փետրվարի 19-ին:
Այդ կոմիտեի ղեկին են կանգնել Պիկարդը և հրաձիգների ֆրանսիական ասոցիացիայի նախագահ Դանիել Մերիլլոնը: Նրանք հայտարարել են մրցությունների և մարզահրապարակների նոր ցանկերը: Բացի այդ, նոր կազմկոմիտեն գրեթե չի օգտագործել «Օլիմպիական» բառը: Շատ մրցույթներ կոչվել են «Միջազգային առաջնություն» կամ «Ցուցահանդեսի մրցույթ»[3]: Իսկ Կուբերտենը ավելի ու ավելի շատ մասնակիցներ հրավիրելու նպատակով մեկնել է տարբեր երկրներ:
Սպորտային մրցությունները տեղի են ունեցել միմյանցից բավականին հեռու վայրերում[3]: Թեթև աթլետիկայի մրցումներն անցկացվել են Փարիզի` Բուլոնյան անտառում գտնվող Մրցավազքի ակումբի մարզահրապարակներում, լողը` հենց Սեն գետում, սուսերամարտը` Տյուիլրի պալատի պարտեզներում, թենիսը` Փարիզի արևմտյան մասում, իսկ ձիասպորտը` արևելյան[3]. Հեծանվասպորտի մրցումներն անցկացվել են «Պարկ դե Պրենս» մարզադաշտում, իսկ հրաձգությունը` քաղաքի տարբեր հրաձգարաններում[3]: Առագաստանավային սպորտաձևի մրցումներն անցկացվել են Փարիզից դուրս` Իվելին դեպարտամենտում և Հավր քաղաքում[3]:
Խաղերի բացման և փակման արարողություններ [խմբագրել]
Այս Խաղերում բացման և փակման արարողություններ չեն անցկացվել, այդ իսկ պատճառով չեն շարունակվել Օլիմպիական շատ ավանդույթներ: Մայիսի 14 և հոկտեմբերի 28 ամսաթվերը պայմանական են, քանի որ այդ ընթացքում Ցուցահանդեսի ծրագրում ներառված էին տարբեր սպորտային մրցություններ[4]:
Խաղերի օրացույց [խմբագրել]
Մրցումներ [խմբագրել]
Հայտնի չէ, թե որքան սպորտաձև է եղել ներառված Օլիմպիական ծրագրում: Որոշ մրցումներ կամակերպել է ՄՕԿ-ը, իսկ որոշները հանդիսացել են Ցուցահանդեսի մրցումներ և Խաղերի հետ ոչ մի կապ չեն ունեցել: Մի քանի մրցումներ ավելի ուշ տարբեր չափորոշիչներով հայտարարվել են ոչ Օլիմպիական (պրոֆեսիոնալների մասնակցություն, միայն մեկ թմի մասնակցություն), իսկ մնացած մրցումները որակվել են որպես «ոչ պաշտոնական»:
Օլիմպիական սպորտաձևեր [խմբագրել]
Խաղերում մրցումներն անցկացվել են 20 սպորտաձևերում:
Փակագծերում նշված են մեդալների քանակը
|
|
Օլիմպիական սպորտաձևի կարգավիճակ ստացան 20-ը: Ի տարբերություն նախորդ Խաղերի` հանվել են ըմբշամարտն ու ծանրամարտը, իսկ 13 սպորտաձևեր անցկացվել են առաջին անգամ:
Ակադեմիական թիավարություն [խմբագրել]
Այս Խաղերում առաջին անգամ է անցկացվել ակադեմիական թիավարության մրցումներ, որոնք տեղի են ունեցել օգոստոսի 25-ին և 26-ին Սեն գետի վրա: Խաղարկվել է մեդալների չորս հավաքածու, որոնց տիրանալու համար մրցել են 8 երկրների ներկայացուցիչներ: Մրցումներն անցկացվել են մեկ, երկու, չորս և ութ մարզիկներով անձնակազմերով: Չորս մարզիկներով մրցումներում եղել է երկու եզրափակիչ և հանձնվել է մեդալների երկու հավաքածու:
Բասկյան պելոտա [խմբագրել]
Բասկյան պելոտայի մրցումներն անցկացվել են միայն այս Խաղերում, չնայած այս սպորտաձևում ցուցադրական ելույթներ եղել են ևս երեք Օլիմպիական խաղերում` 1924, 1968, 1992 թվականներին: Մրցումներին մասնակցում էին միայն երկու թիմ, որոնք վիճարկում էին ոսկե և արծաթե մեդալները: Իսպանական թիմը, որը բաղկացած էր Խոսե դե Ամեսոլա և Վիլլոտա մարզիկներից, հաղթեց երկու ֆրանսիացի մարզիկներ Մորիս Դուրկուետտին և Էչեգերային:
Հեծանվասպորտ [խմբագրել]
Մրցումներին մասնակցում էին 6 երկրների 72 հեծանվորդ: Խաղարկվում էր մեդալների երկու հավաքածու: 2 կմ տարածության մրցավազքում մասնակցում էին 69 մարզիկ: Որակավորման մրցավազքն ու քառորդ եզրափակիչն անցկացվել է սեպտեմբերի 11-ին, իսկ սեպտեմբերի 13-ին` կիսաեզրափակիչն ու եզրափակիչը: Առաջին երկու տեղերը զբաղեցրեցին ֆրանսիացիներ Ժորժ Տելենդեն և Ֆերնան Սանը, իսկ երրորդ տեղը` Օլիմպիական խաղերում առաջին ամերիկացի հեծանվորդ Ջոն Լեյկը: 25 կմ տարածության վրա մրցավազք անցկացվեց սեպտեմբերի 15-ին, որին մասնակցում էր 2 երկրների 7 հեծանվորդ: Ողջ մրցահարթակը զբաղեցրեցին ֆրանսիացիներ Լուի Բաստենը, Լուի Հիլդեբրանդը և Օգյուստ Դյումեն: Բացի այդ տեղի ունեցան ևս մի քանի հեծանվավազք, որոնք ավելի ուշ չներառվեցին Օլիմպիական ծրագրում:
Ջրագնդակ [խմբագրել]
Ջրագնդակի մրցումներն անցկացվեցին օգոստոսի 11-ին և 12-ին, որին մասնակցում էին 4 երկրների ջրագնդակի 7 ակումբ: Եզրափակչում խաղացին բրիտանական և բելգիական թմերը, որտեղ բրիտանացիները հաղթեցին 7:2 հաշվով: Երրորդ տեղի համար խաղ չանցկացվեց, այդ իսկ պատճառով բրոնզե մեդալները շնորհվեցին ֆրանսիական երկու թմերին, որոնք պարտվել էին կիսաեզրափակիչներում:
Գոլֆ [խմբագրել]
Գոլֆի մրցումներն անցկացվել ենհոկտեմբերի 2-ին և 3-ին: Եղել է ընդամենը երկու մրցամարտ` տղամարդկանց միջև և կանանց միջև: Տղամարդկան մրցամարտում 4 երկրներից 12 գոլֆիստներ: Հաղթող դարձավ ամերիկացի Չարլզ Սանդսը, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրեցին բրիտանացիներ Վոլտեր Ռատերֆորդը և Դեյվիդ Ռոբերտսոնը: Կանանց մրցապայքարում մրցանակային երեք տղերը զբաղեցրեցին ամերիկուհիներ` Մարգարետ Էբբոտը, Պոլին Ուիտտերը և Դարիա Պրետտը:
Ձիասպորտ [խմբագրել]
Ձիասպորտի մրցումները Խաղերում անցկացվեցին առաջին անգամ, որում խաղարկվում էր մեդալների 3 հավաքածու, սակայն որոշ աղբյուրներ հայտնում են, որ եղել է 5 հավաքածու[5]: Բարձրության ցատկերում ոսկե մեդալ ստացան միանգամից երկու մարզիկ` ֆրանսիացի Դոմինիկ Գարդերը և իտալացի Ջովանի Ջորջո Տրիսսինոն, իսկ արծաթե մեդալներ չեն շնորհվել:
Կրիկետ [խմբագրել]
Կրիկետի մրցումներն անց են կացվել բրիտանական և ֆրանսիական թմերի միջև, որոնք մրցել են երկու օր` օգոստոսի 19-ին և 20-ին: Բրիտանացիները հաղթեցին ֆրանսիացիներին 262:104 հաշվով: Խաղերի պատմության ընթացքում սա միակ մրցումն էր կրիկետից:
Կրոկետ [խմբագրել]
Կրոկետի մրցումներին մասնակցել է 10 մարզիկ, որոնցից միայն մեկն էր Բելգիայից, մնացած բոլոր մարզիկները ֆրանսիացիներ էին, որոնք էլ վաստակեցին բոլոր մեդալները: Կրոկետի մրցումներն անցկացվել են մենամարտիկների և զույգերի միջև (մասնակցում էր միայն մեկ զույգ, որն էլ ստացավ ոսկե մեդալ` չանցկացնելով որևէ մրցամարտ): Կանայք նույնպես մասնակցում էին այս մրցումներին, սակայն նրանց համար չկար առանձին մրցումներ:
Թեթև աթլետիկա [խմբագրել]
Վազք կարճ տարածությունում [խմբագրել]
Կարճ տարածությունում վազքի մրցումներում (մինչև 400 մետր) անցկացվել են 7 կարգ, որոնք բոլորն էլ հաղթել են ամերիկացիները և լավագույն մարզիկներ են ճանաչվել Էլվիլ Կրենցլայնը` հաղթելով երեք մրցավազքում և Ջոն Տյուկսբերին` դառնալով Խաղերի երկակի չեմպիոն և եռակի մրցանակակիր:
Վազք միջին և երկար տարածություններում [խմբագրել]
Միջին և երկար տարածություններում վազքն (800 մետրից սկսած) անցկացվել է 6 մրցավազքով և առաջին անգամ են անցկացվել արգելապատնեշներով և թիմային վազքի մրցումներ: Այստեղ լավագույնը ճանաչվեցին բրիտանացիները` չորս կարգում դառնալով չեմպիոն: 2500 մետր տարածությունում արգելապատնեշներով վազքում հաղթել է կանադացի Ջորջ Օրտոնը, իսկ մարաթոնում հաղթել է լյուքսեմբուրգցի Միշել Տեատոն, սակայն նրա մեդալը վերագրվում է ֆրանսիական արդյունքներին:
Ցատկ [խմբագրել]
Նախորդ խաղերի համեմատությամբ ավելացել են եռակի ցատկը, կանգնած տեղից երկարության և բարձրության ցատկ: Այստեղ նույնպես բոլոր մեդալները շնորհվել են ամերիկացի մարզիկներին: Այս Խաղերում իր չորրորդ տիտղոսն է շահել արագավազորդ Կրենցլայնը, երկու անգամ լավագույնն է ճանաչվել Իրվինգ Բակստերը, իսկ Ռեյ Յուրին հաղթել է կանգնած տեղից բոլոր ցատկերում:
Նետում [խմբագրել]
Նետման կարգերում խաղարկվել են մեդալների 3 հավաքածու: Առաջին անգամ մարզիկները մրցում էին մուրճի նետումով, որում հաղթող ճանաչվեց ամերիկացի Ջոն Ֆլենագանը: Մեկ այլ ամերիկացի` Ռիչարդ Շելդոնը դարձավ առաջինը գնդի նետման մեջ, իսկ հունգար Ռուդոլֆ Բաուերը հաղթել է սկավառակի նետման մեջ:
Առագաստանավային սպորտ [խմբագրել]
Առագաստանավային սպորտի մրցումներն անցկացվել են Խաղերի ողջ ընթաղքում` մայիսի 20-ից օգոստոսի 6-ը: Անցկացվել են մի քանի ռեգատներ, որոնք տարբերվում են առագաստանավերի ջրատարողությամբ: Սակայն դրանցից մի քանիսը զրկվեցին Օլիմպիական կարգավիճակից: Այժմ ՄՕԿ-ը չեմպիոն է կոչում 10 թմի, այլ ոչ թե 13, ինչպես պնդում են որոշ աղբյուրներ[6]: Մի քանի կատեգորիաներում շնորհվել է մեդալների երկու հավաքածու:
Պարանի ձգում [խմբագրել]
Պարանի ձգումն անցկացվել է մեկ օր` մայիսի 17-ին և խաղարկվել է մեդալների մեկ հավաքածու, որի համար մրցել են վեց հոգանոց երկու թմեր: Առաջին թմի կեսը շվեդներ էին, մյուս կեսը` դանիացիներ: Երկրորդ թիմն ամբողջությամբ բաղկացած էր ֆրանսիացի մարզիկներից: Սկանդինավյան թիմը հաղթել է 2:0 հաշվով: Այդ թմի մեդալները վերագրվել են Խառը թմի արդյունքներին:
Լող [խմբագրել]
Լողի մրցումներն անցել են 7 մրցակարգում, առաջին անգամ անցկացվել է լող մեջքի վրա: Ազատ ոճում մրցումներն անցկացվել են 200, 1000 և 4000 մետր տարածությունում: Բացի այդ անցկացվել են մրցումներ թմերի միջև (որոնք մրցում էին ոչ թե ժամանակի, այլ միավորների համար), արգելքներով լող և սուզալող, որոնք հետագայում հանվել են Խաղերից: Լողում երկակի չեմպիոններ են դարձել ավստրալիացի Ֆրեդերիկ Լեյնը, բրիտանացի Ջոն Ջարվիսը և գերմանացի Էռնստ Հոպպենբերգը, իսկ ֆրանսիացի Շառլ դե Վանդվիլը մեկ անգամ է դարձել չեմպիոն` հաղթելով սուզալողում:
Պոլո [խմբագրել]
Պոլոյի մրցումներին մասնակցել են 5 թիմ, որոնցից երեքը միջազգային թմեր են եղել և ներառել են մարզիկներ տարբեր երկրներից: Առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրել են ամերիկա-բրիտանական խառը թիմը, իսկ երրորդ տեղը` ամերիա-ֆրանսիական և մեքսիկական թմերը:
Ռեգբի [խմբագրել]
Ռեգբիի մրցումներին մասնակցել է երեք թիմ` Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից և Ֆրանսիայից: Նրանք միմյանց հետ անցկացրել են երկու խաղ: Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի միջև խաղը չի անցկացվել, այդ իսկ պատճառով արծաթե մեդալը բաժին է հասել երկու թմերի մարզիկներին: Հաղթող է ճանաչվել ֆրանսիական թիմը, որոնք գերմանացիներին հաղթել են 27:17 հաշվով, իսկ բրիտանացիներին` 27:8 հաշվով:
Մարմնամարզություն [խմբագրել]
Մարմնամարզության մրցումներն անցկացվել են հունիսի 29-ին և 30-ին: Խաղարկվել է ընդամենը մեկ մեդալ բազմամարտում: Մասնակցել են 8 երկրների 135 մարմնամարզիկներ: Ողջ մրցանակային հարթակը զբաղեցրել են ֆրանսիացիները` Գյուստավ Սանդրան դարձել է չեմպիոն, իսկ Նոել Բոն և Լյուսեն Դեմանեն` մրցանակակիրներ:
Հրաձգություն [խմբագրել]
Հրաձգության մրցումներում անցկացվել են 9 մրցամարտ: Մրցումներ են անցկացվել թիմային և անհատական հաշվարկներում, իսկ ինքնաշեն հրացանով հրաձգությունն անցկացվել է երեք դիրքով: Լավագույն հրաձիգներ են ճանաչվել շվեյցարացիները` հաղթելով 5 կարգում, իսկ չորս մարզիկներ` Կարլ Ռյոդերերը, Էմիլ Կելլենբերգերը Լուի Ռիշարդեն և Կոնրադ Շտեելին դարձան կրկնակի Օլիմպիական չեմպիոններ:
Նետաձգություն [խմբագրել]
Նետաձգության մրցումներն անցկացվել են մայիսի 27-ից օգոստոսի 14-ը: Չորս դասերում խաղարկվել է մեդալների 6 հավաքածու: Լավագույն նետաձիգեր ճանաչվեցին բելգիացիներն ու ֆրանսիացիները` շահելով միևնույն քանակի մեդալներ: Այս մրցումներում մասնակցել է 153 մարզիկ, որոնցից 136-ի անուններն անհայտ են[7]:
Թենիս [խմբագրել]
Թենիսի մրցումներն անցկացվել են հունիսի 6-ից 11-ը: Անցկացվել են չորս մրցաշար` տղամարդկանց մենախաղեր և զուգախաղեր, կանանց մենախաղեր և միախառնված (տղամարդկանց և կանանց զույգ): Լավագույն թենիսիստներ են ճանաչվել բրիտանացիները: Լոուրենս և Ռեջինալդ Դոխերտի եղբայրները և թենիսիստուհի Շառլոտա Կուպերը դարձան Խաղերի կրկնակի չեմպիոն:
Սուսերամարտ [խմբագրել]
Սուսերամարտն այս Խաղերում ամենամեծ մասսայականությունը վայելող սպորտաձևն է եղել. մասնակցել են ավելի շատ մարզիկներ, քան նույնիսկ թեթև աթլետիկայում: Մրցումներն անցկացվել են մայիսի 14-ից (Խաղերի առաջին օրը) հունիսի 27-ը` ժամանակ առ ժամանակ ընդհատվելով մի քանի օրով: Յոթ ոսկե մեդալից հինգը շահել են ֆրանսիացի սուսերամարտիկները: Բացի այդ Խաղերի հաղթող են ճանաչվել իտալացի Անտոնիո Կոնտեն և կուբացի Ռամոն Ֆոնստը:
Ֆուտբոլ [խմբագրել]
Ֆուտբոլի մրցումներն անցկացվել են հոկտեմբերի 20-ից 23-ը: Մասնակցել են Բելգիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի թմերը: Անցկացվել է ընդամենը երկու խաղ` բրիտանացիները ֆրանսիացիներին հաղթել են 4:0 հաշվով, իսկ ֆրանսիացիները բելգիացիներին` 6:2 հաշվով: Ոսկե մեդալը շահել են բրիտանացիները, երկրորդ տեղը զբաղեցրել են ֆրանսիացիները, իսկ բելգիացիները` երրորդ:
Ոչ պաշտոնական սպորտաձևեր [խմբագրել]
- Բոուլինգ խոտի վրա
- Ավտոմրցավազք
- Օդապարիկներով մրցավազք
- Ժյո դե պոմ շինությունում և բաց տարածությունում
- Աղավնիների վրա հրաձգություն
Մասնակից երկրներ [խմբագրել]
ՄՕԿ-ի տվյալներով Խաղերին մասնակցել են 24 երկիր: Նախորդ Խաղերի հետ համեմատած 12 երկիր առաջին անգամ էր մասնակցում (Արգենտինա, Բելգիա, Բոհեմիա, Հնդկաստան, Իսպանիա, Կանադա, Կուբա, Մեքսիկա, Նիդերլանդներ, Նորվեգիա, Ռուսաստան, Ռումինիա), իսկ երկու երկիր չէր ուղարկել իր մարզիկներին (Բուլղարիա և Չիլի):
Բազմաթիվ աղբյուրներ մասնակից երկրների ցանկին ավելացնում են ևս չորս ԱՕԿ-ներ, որոնք առաջին անգամ մասնակցել են Խաղերին:
Իրան
Լյուքսեմբուրգ - երկար ժամանակ համարվել է, որ Միշել Տեատոն ապրել է Ֆրանսիայում, բայց ավելի ուշ պարզվել է, որ նա Լյուքսեմբուրգից է[8]:
Հաիթի
Պերու
Մեդալների հաշվարկ [խմբագրել]
Խաղերի ընթացքում միայն արծաթե մեդալներ են շնորհվել առաջին տեղերի համար և բրոնզե` երկրորդ: Երրորդ տեղ զբաղեցրած մարզիկները չեն պարգևատրվել, սակայն ավելի ուշ ՄՕԿ-ը պայմանականորեն ըստ երկրների բաշխեց բրոնզե մեդալները: Բազմաթիվ մարզիկների ընդհանրապես մեդալներ չեն շնորհվել. նրանք ստացել են գավաթներ և այլ նմանատիպ մրցանակներ: Առաջին անգամ առաջին տեղ են զբաղեցրել Բելգիայի, Իսպանիայի, Իտալիայի, Կանադայի, Կուբայի և Նիդերլանդների ներկայացուցիչները: Առաջին անգամ մրցանակային տեղեր են զբաղեցրել Բոհեմիայի, Հնդկաստանի, Մեքսիկայի, Նորվեգիայի և Շվեդիայի ներկայացուցիչները: Ստորև ներկայացված են տասն ամենաշատ մեդալներ վաստակած երկրները:
Հաստ տառերով ըստ կատեգորիաների առանձնացված է ամենաշատ մեդալների քանակը, ինչպես նաև կազմակերպիչ երկիրը:
| Մեդալների ընդհանուր քանակ | |||||
|---|---|---|---|---|---|
| Տեղ | Երկիր | Ոսկի | Արծաթ | Բրոնզ | Ընդամենը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Խառը թիմ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
||
Առաջատար մարզիկներ [խմբագրել]
Մեդալների քանակով [խմբագրել]
| Չորս և ավել մեդալ կրողներ | |||||
|---|---|---|---|---|---|
| Տեղ | Երկիր | Ոսկի | Արծաթ | Բրոնզ | Ընդամենը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ոսկե մեդալների քանակով [խմբագրել]
| Երեք և ավել մեդալ կրողներ | |||||
|---|---|---|---|---|---|
| Տեղ | Երկիր | Ոսկի | Արծաթ | Բրոնզ | Ընդամենը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Քննադատություն [խմբագրել]
Այս Խաղերն անվանում են վատագույն Օլիմպիական Խաղեր[9]: Ինչպես հաջորդ, այնպես էլ այս Խաղերն անվանում են «Տոնավաճառային Խաղեր»[9]: Վատ կազմակերպվածության պատճառով շատ մարզիկներ նույնիսկ չգիտեին, որ մասնակցում են հենց Օլիմպիական Խաղերում[9]:
Հետաքրքիր փաստեր [խմբագրել]
- Այս Խաղերը Օլիմպիական Խաղերի պատմության մեջ ամենատևական խաղերն են:
- Միայն այս Խաղերում են անցկացվել հետևյալ մրցումները.
- Նետաձգության բոլոր դասերի մրցումները (ավելի ուշ այն անցկացվել է ուրիշ դասերում),
- Արգելքներով 4000 մ և թիմային 5000 մ վազքերը թեթև աթլետիկայում,
- Բասկյան պելոտայի, կրիկետի և կրոկետի մրցումները,
- 25 կմ հածանվավազք,
- Ձիասպորտում երկարության և բարձրության ցատկեր,
- Թրով և սուսերով մրցումներ վարպետների միջև և վարպետների ու սիրողական մարզիկների միջև թրով մրցումներ,
- Կանանց` գոլֆի մրցումներ,
- Առագաստանավային սպորտում ջրծավալով նավերի մրցում,
- 400 և 1000 մ ազատ ոճում լող, 200 մ մեջքի վրա լող, 200 մ թիմային լող, 200 մ արգելքներով լող և 60 մ սուզալող:
- Կանայք մասնակցել են որոշ սպորտաձևերում, սակայն միայն գոլֆում և թենիսում առանձին կարգեր են առանձնացվել նրանց համար: Մնացած սպորտաձևերում նրանք մրցել են տղամարդկանց հետ հավասար:
Ծանոթագրություն [խմբագրել]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Փարիզ 1900»։ http://www.olympic.org/uk/games/past/index_uk.asp?OLGT=1&OLGY=1900։ Վերցված է 23 նոյեմբերի 2007։
- ↑ 2,0 2,1 Բիլ Մալլոն. «The 1900 Olympic Games: results for all competitors in all events, with commentary». 1998. էջ 18
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բիլ Մալլոն. «The 1900 Olympic Games: results for all competitors in all events, with commentary». 1998. էջ 19
- ↑ Բիլ Մալլոն. «The 1900 Olympic Games: results for all competitors in all events, with commentary». 1998. էջ 21
- ↑ Ամառային II Օլիմպիական խաղերի արդյունքները, մաս երկրորդ, էջ 6-8
- ↑ Ամառային II Օլիմպիական խաղերի արդյունքներ, մաս 2
- ↑ Օլիմպիական վիճակագրություն: Ամառային II Օլիմպիական խաղերում նետաձգության մասին տեղեկատվություն
- ↑ Բիլ Մալլոն. «The 1900 Olympic Games: results for all competitors in all events, with commentary». 1998. էջ. 22
- ↑ 9,0 9,1 9,2 Բիլ Մալլոն. «The 1900 Olympic Games: results for all competitors in all events, with commentary». 1998. էջ. 5
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Խաղերը Միջազգային օլիմպիական կոմիտեի կայքում (անգ.) (ֆր.)
- Խաղերի մասին պաշտոնական զեկույց (ֆր.)
- Խաղերի արդյունքներ (լեհ.)
- Խաղերը databaseolympics.com կայքում (անգ.)
- «Օլիմպիական խաղեր 1900» գիրք, հեղինակ Բիլ Մալլոն (անգ.)
- Խաղերը Օլիմպիական հանրագիտարանի կայքում
