Սկվոշ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սկվոշ խաղում են հատուկ դահլիճում։ Որպես կանոն այն խաղում են 2 հոգով, փափուկ փոքրիկ գնդակով, հատուկ ծածկով խաղադաշտում (կորտում)։ Խաղացողը հարվածաթիով այնպիսի հաշվարկով է հարվածում գնդակին, որ այն հետ թռչելով պատից, դիպչի հակադիր պատին։ Երկրորդ խաղացողը պատասխան հարվածը հասցնում է գնդակին կա՛մ հետ թռչելիս, կա՛մ հատակին առաջին անգամ դիպչելուց հետո։ Թռչող գնդակը կարող է դիպչել բոլոր չորս պատերին։ Սա շատ եռանդուն խաղ է, որը պահանջում է արագ կողմնորոշում և գնդակին այնպես ուղղորդելու հմտություն, որ հակառակորդը չկարողանա պատասխան հարված կատարել։
Խոշոր մրցախաղերում սկվոշի մարզադաշտի պատերը պատրաստում են թափանցիկ նյութից, որպեսզի հանդիսատեսը կարողանա դրսից դիտել խաղը։
Աղբյուրներ [խմբագրել]
- Դպրոցական մեծ հանրագիտարան:Գիրք 1, հատոր 1:Երևան 2009, էջ 316–317