Ասպարեզ (չափման միավոր)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասպարեզ (հուն.՝ στάδιον), հին աշխարհի բազմաթիվ ժողովուրդների, այդ թվում նաև հայերի մոտ երկարության չափ, Իրենից ներկայացնում է այն տարածությունը, որը մարդն անցնում է հանգիստ քայլքով այն ժամանակի ընթացքում, երբ արևը հատում է իր տրամագծին հավասար տարածություն (շուրջ 2 րոպե): Տարբեր ժամանակներում ու տարբեր ժողովուրդների մոտ ասպարեզի երկարությունը տարբերվում էր: Հունաստանում ասպարեզը հավասար էր 240 քայլի` 177,6 մետր, Պտղոմեոսյան Եգիպտոսում և Հռոմում` 185 մետր էր: