Ամառային օլիմպիական խաղեր 1896
1896-ի Աթենքի ամառային օլիմպիական խաղերը նոր ժամանակների առաջին օլիմպիական խաղերն են։
Բովանդակություն |
Մասնակից երկրները [խմբագրել]
Աթենքի վերակառուցված մարմարե «Ավերոֆ» մարզադաշտ դուրս եկան 13 երկրների` ԱՄՆ-ի, Ավստրիայի, Ավստրալիայի, Բուլղարիայի, Գերմանիայի, Դանիայի, Հունաստանի, Հունգարիայի, Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Չիլիի և Ֆրանսիայի ներկայացուցիչները։[1]
Մարզիկների քանակը [խմբագրել]
Խաղերին մասնակցեցին 311 մարզիկներ։ Ամենաբազմամարդ թիմով հանդես եկան տանտերերը` հույները, մոտ 200 մարզիկ։ Գերմանիայից խաղերին մասնակցեցին 21, Ֆրանսիայից` 19, ԱՄՆ-ից` 14, Հունգարիայից` 7 մարզիկներ։ Խաղերին մասնակցում էին միայն տղամարդիկ[1]։ Ըստ Ֆերենց Մյոզեի մասնակիցների թիվը 285 է եղել, որից Հունաստանը ներկայացնում էր 197 մարզիկ։[2]
Հանդիսականները [խմբագրել]
«Ավերոֆ» մարմարե մարզադաշտը, որը նախատեսված էր 80 հազար հանդիսատեսի համար, մշտապես լեփ-լեցուն էր, չնայած այն ժամանակ Աթենքում ապրում էր շուրջ 120 հազար մարդ։ Մի քանի հանդիսականներ ժամանել էին այլ քաղաքներից և երկրներից։
Մարզաձևերը [խմբագրել]
Առաջին օլիմպիական խաղերի ծրագրով մրցումներ էին անցկացվում հունահռոմեական ըմբշամարտից, հեծանվային սպորտից, մարմնամարզությունից, աթլետիկայից, լողից, հրաձգությունից, թենիսից, ծանրամարտից և սուսերամարտից։ Ծրագրված էր նաև ակադեմիական թիավարության մրցումներ, սակայն դրանք չկայացան մասնակիցներ չլինելու պատճառով։[1] Այլ աղբյուրի վկայակոչմամբ թիավարության մրցումները չեն կայացել քանի որ ապրիլի 1-ին, Պիրեայի ծովածոցում ուժեղ քամի է բարձրացել։[2]
Պարգևատրման արարողությունը [խմբագրել]
Հաղթողների պարգևատրման արարողությունը տեղի էր ունենում խաղերի փակման օրը։ Կրկնելով անտիկ ժամանակների արարողությունները չեմպիոնի գլխին դափնե պսակ էին դնում, հանձնում մեդալը, դիպլոմը և ձիթապտղի ճյուղը, որը կտրում էին Օլիմպիայի հովտից։
Խաղարկված մեդալներն ըստ երկրների [խմբագրել]
| Տ | Երկրներ | Ո | Ա | Բ | Ը |
|---|---|---|---|---|---|
| 1 | 11 | 7 | 2 | 20 | |
| 2 | 10 | 17 | 19 | 49 | |
| 3 | 6 | 5 | 2 | 13 | |
| 4 | 5 | 4 | 2 | 11 | |
| 5 | 2 | 3 | 2 | 7 | |
| 6 | 2 | 1 | 3 | 6 | |
| 7 | 2 | 1 | 2 | 5 | |
| 8 | 2 | 0 | 0 | 2 | |
| 9 | 1 | 2 | 3 | 6 | |
| 10 | 1 | 2 | 0 | 3 | |
| 11 | Խառը հավաքական | 5 | 4 | 2 | 11 |
Աղբյուրներ [խմբագրել]
Արտաքին հղումներ [խմբագրել]
- 1896 օլիմպիադան Միջազգային օլիմպիական կոմետեյի կայքում (անգ.) (ֆր.)
- ՄՕԿ-ի պաշտոնական հաշվետվությունը 1896 խաղերի վերաբերյալ (անգ.) (գերմ.)
- Խաղերի արդյունքները (լեհ.)
