Ժյո դը պոմ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժյո դը պոմ (ֆր.՝ jeu de paume, jeu — խաղ և paume — ձեռքի ափ), հին խաղ է, թենիսի նախատիպը։ Խաղի ընթացքում գնդակը խաղի զարգացման սկզբում ափով, հետո գնդաթիով փողադարձաբար նետում էին մրցակցի դաշտ, որը բաժանված էր կամ պարանով, կամ էլ ցանցով[1]։
Խաղը տարածվել է 13-14-րդ դարերում՝ հիմնականում Ֆրանսիայում, Իտալիայում, Անգլիայում։ Միայն նախահեղափոխական Փարիզում, ավելի քան 200 ժյո դը պոմի դահլիճ կար։ 16-րդ դարում նրան փոխարինելու եկավ ռեալ թենիսը, որն էլ իր հերթին 19-րդ դարում փոխարինվեց ներկայիս մեծ թենիսով։