Մարզական ֆեդերացիաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարզական ֆեդերացիաներ, ֆիզկուլտուրայի ու սպորտի միջազգային (աշխարհամասային) և ազգային (որևէ երկրի) ոչ պետական, հասարակական կազմակերպություններ։ ԽՍՀՄ-ում ստեղծվում էին ԽՍՀՄ մինիստրների խորհրդին առընթեր ֆիզկուլտուրայի և սպորտի կոմիտեին և ԴՕՍԱԱՖ-ի կենտկոմին կից։ Առաջին մարզական միավորները (սեկցիաներ) ԽՍՀՄ-ում ձևավորվել են 1923-1924 թվականներին (թենիսի, շախմատի և այլն), հետագայում (1930-1950) այդպիսիք ստեղծվեցին մարզաձևերի մեծ մասի գծով։ 1959 թվականին դրանք վերանվանվեցին մարզական ֆեդերացիաներ։ Այժմ գործում են մուո 70 մարզական ֆեդերացիաներ, որոնք ղեկավարում են նաև հանրապետական համապատասխան ֆեդերացիաների գործունեությունը։

Հայաստանում գործում են ֆուտբոլի, մարմնամարզության, շախմատի, ժամանակակից հնգամարտի, բռնցքամարտի, ծանրամարտի, ջրային, տեխնիկական ու պաշտպանական մարզաձևերի, թեթև աթլետիկայի, թենիսի, սեղանի թենիսի, դասական ըմբշամարտի և այլ՝ թվով 33 մարզական ֆեդերացիաներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png