Համմուրաբի թագավորի օրենքներ
Համմուրաբի թագավորի օրենքները (Համմուրաբիի կոդեքսը) լավ պահպանված հնադարյան օրենքների հավաքածու է, որը ստեղծվել է մ․ թ․ ա․ 1790-ին Բաբելոնում։ Այն ուժի մեջ է դրվել Բաբելոնի թագավոր Համմուրաբի կողմից։ Օրենքները հայտնաբերվել են XX դարի սկզբներին հայտնաբերած մարդու հասակի չափերին հասնող սև քարե սյունի վրա (ստելա), որի մակերեսը ծածկված է եղել սեպագրերով։ Համմուրաբի թագավորի օրենքները բաղկացած են 282 օրենքներից, որոնք տարբեր պատիժներ էին սահմանում ըստ մարդկանց հասարակարգային դիրքի, կամ կախված այն բանից, թե օրենք խախտողը ազատ մարդ է, թե ստրուկ։[1]
Համմուրաբին թագավորել է Բաբելոնը մ․ թ․ ա․ 1792-1750 թվականներին։ Նա իրեն է ենթարկել ամբողջ Միջագետքը և Բաբելոնական թագավորության համար սահմանել միասնական օրենքներ։[2]
Համմուրաբի թագավորի օրենքներից հատվածներ[2] [խմբագրել]
«Ես՝ Համմուրաբիս, աստվածների կողմից նշանակված առաջնորդս, թագավորներից ամենաառաջինը, եփրատյան գյուղերի նվաճողը, ճշմատություն և արդարություն դրեցի երկրի շուրթերին։
Այսուհետև․
- Եթե մարդը գողանա տաճարի կամ թագավորի գույքը, նրան պետք է սպանել․ ով կընդունի գողացած գույքը, նույնպես պետք է սպանել։
- Եթե մարդը գողանա ստրուկին կամ ստրկուհուն, նրան պետք է սպանել։
- Եթե մարդը թաքցնի փախած ստրուկին, նրան պետք է սպանել։
- Եթե մեկը կտրի ստրուկի խարանը, նրա մատերը պետք է կտրել։
- Եթե մարդը սպանի ուրիշի ստրուկին, նա պետք է ստրուկի դիմաց տա ստրուկ։
- Եթե մարդը սպանի ուրիշի եզը, նա պետք է եզի դիմաց տա եզ։
- Եթե մարդը ունի պարտք, նրա կինը, որդին կամ դուստրը պետք է 3 տարի ստրկության մեջ լինեն, չորրորդ տարում նրանց պետք է ազատ արձակեն։
- Եթե մարդն իր հավասարին ապտակի, նա պետք է վճարի տուգանք։
- Եթե մարդը ապտակի իրենից բարձրին (այնսինքն մեծատոհմիկ աստիճանավորի, քրմին) պետք է նրան 60 անգամ հարվածել եզան կաշվից պատրաստած մտրակով»։
Եզրափակման մեջ ասված է․
- «Ես՝ Համմուրաբիս, արդարադատ թագավոր եմ, որին Արևի աստվածը շնորհել է օրենքներ։ Իմ խոսքերը հիանալի են, իմ գործերը՝ աննման»։