Հարավային Շետլանդյան կղզիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

62°00′00″ հվ. լ. 58°00′00″ ամ. ե. / 62° հվ. լ. 58° ամ. ե.

Հարավային Շետլանդյան կղզիների քարտեզ

Հարավային Շետլանդյան կղզիներ, արշիպելագ Ատլանտյան օվկիանոսում, Անտարկտիկական թերակղզուց հյուսիս:

Բովանդակություն

Աշխարհագրությունը [խմբագրել]

Արշիպելագը ձգվում է հարավ-արևմուտքից մինչև հյուսիս-արևելք և բաժանված է Անտարկտիկական թերակղզուց Բրանսֆիլդ նեղուցով, իսկ Հարավային Ամերիկայից՝ Դրեյկի նեղուցով: Արշիպելագում կան բազմաթիվ կղզիներ, սակայն նրանցից շատերը փոքր են: Արշիպելագի մակերեսը 3687 կմ² է:

Պատմությունը [խմբագրել]

Հարավային Շետլանդյան կղզիները հայտնաբերվել են Ուիլյամ Սմիթի կողմից 1819 թվականին: Երկու տարի անց ռուսական Ֆադեյ Բելինգսհաուզենի և Միխաիլ Լազարևի արշավախումբը տվեց կղզիներին ռուսական անվանումներ: Կղզիների մեծամասնությունը ունեն կրկնակի անուններ: Շատ քարտեզների վրա փակագծերում նշվում են երկու անվանումները:

Բնակչությունը [խմբագրել]

Քանի որ արշիպելագի կլիման ամենահարմարն է Անտարկտիկայում, կղզիների վրա տեղակայված են տասից ավելի անտարկտիկ կայաններ, այդ թվում ռուսական Բելինգսհաուզենը Քինգ-Ջորջ (Վաթերլոո) կղզու վրա և բուլղարական Սուրբ Կլեմենտ Օխրիդսկիյը Սմոլենսկ (Լիվինգստոն) կղզու վրա:

Տես նաև [խմբագրել]