Կիհնու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կիհնու (այլ կիրառումներ)
Կիհնու
Տեսակկղզի
Երկիր Էստոնիա
Վարչատարածքային միավորԿիհնու
Մակերես16,38 կմ²
Բնակչություն686 մարդ (հունվարի 1, 2017)[1]
Քարտեզ
Քարտեզ

Կիհնու (էստ․՝ Kihnu), ոչ մեծ կղզի Բալթիկ ծովում, 16,4 կմ² տարածքով։ Այն Ռիգայի ծոցի ամենամեծ և Էստոնիայի մեծությամբ յոթերորդ կղզին է։ Վարչականորեն հանդիսանում է Պյարնումաա նահանգի Կիհնու շրջանը։

Կղզու վրա առաջին բնակավայրերը հայտնվել են մոտ երեք հազար տարի առաջ։ Բնակչությունը այստեղ է եկել հիմնականում Սաարեմաա և Մուհու կղզիներից։ Նախկինում կղզու վրա ապրել են նաև շվեդեր և լիվեր։

2004 թվականին գրանցված տվյալներով կղզու վրա ապրում էին 639 մարդ, հիմնականում էստոնացիներ։ Կղզու վրա են գտնվում չորս բնակավայր՝ Լեմսի, Լինակյուլա, Ռոոցիկյուլա և Սեեռե։

Կղզու և Պյառնու քաղաքի միջև գործում են լաստանավային և օդային տեղափոխման ուղիներ, ձմռանը նաև հնարավոր է լինում սառույցի վրայով անցումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիհնու» հոդվածին։