Սաարեմաա (կղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Սաարեմաա (այլ կիրառումներ)
Սաարեմաա
էստ.՝ Saaremaa, դանիերեն՝ Øsel, գերմ.՝ Ösel,
շվեդ.՝ Ösel, լատվ.՝ Sāmsala, լեհ.՝ Sarema
Սաարեմաա (կղզի)
Տեղագրություն Բալթիկ ծով, Արևմտա-Էստոնական արշիպելագ
կոորդինատներ 58°25′00″ հս. լ. 22°30′00″ ավ. ե. / 58.416667° հս. լ. 22.5° աե. ե.
Տարածք 2673 կմ²
Ամենաբարձր կետ 54 մ
Երկիր Էստոնիա Էստոնիա
Շրջան Սաարեմաա
Բնակչություն 32 800

58°25′00″ հս. լ. 22°30′00″ ավ. ե. / 58.416667° հս. լ. 22.5° աե. ե. Սաարեմաա (էստ.՝ Saaremaa, դանիերեն՝ Øsel, գերմ.՝ Ösel, շվեդ.՝ Ösel, լատվ.՝ Sāmsala, լեհ.՝ Sarema), կղզի Բալթիկ ծովում, Արևմտա-Էստոնական արշիպելագի կազմում։ Էստոնիայի և Արևմտա-Էստոնական արշիպելագի ամենամեծ կղզին է։ Մակերեսը կազմում է 2673 կմ²[1]։ Կղզու Սիռվեսյաեռ (էստ.՝ Sõrvesäär) թերակղզին հանդիսանում է Ռիգայի ծոցի հյուսիսային սահմանակետը։ Բալթիկ ծովի մեծությամբ չորրորդ կղզին է Զելանդիա, Ֆյուն և Գոթլանդ կղզիներից հետո։ Վարչական առումով այն մտնում է Էստոնական Սաարեմաա նահանգի կազմի մեջ։

Աշխարհագրական դիրքը[խմբագրել]

Հյուսիսից հարավ կղզին ձգվում է մոտ 88 կիլոմետր, իսկ արևմուտքից արևելք՝ 90 կիլոմետր։ Սաարեմաան միանում է հարևան Մուհու կղզու հետ ամբարտակով, որը հատում է Վեիկե Վեյն նեղուցը։ Ամբարտակի վրայով անց է կացված ճանապարհ։ Իսկ Մուհու կղզու և մայրցամաքային մասի միջև գործում է լաստանավային փոխադրում։

Կղզու կենտրոնական քաղաքն է Կուռեսաառեն, որը գտնվում է համանուն ծոցի ափին, կղզու հարավում։

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. EE 11. köide, lk 125

Արտաքին հղումներ[խմբագրել]