Նարվա (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նառվա (գետ)ից)
1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Նառվա (այլ կիրառումներ)
Նառվա
էստ.՝ Narva oja, ռուս.՝ Нарова река
Նառվա գետը Նառվա և Իվանգորոդ քաղաքների մոտակայքում
Նառվա գետը Նառվա և Իվանգորոդ քաղաքների մոտակայքում
Բնութագիր
Երկարություն 77 կմ
Ավազանի մակերես 56200 կմ2
Ջրի ծախս 399[1] մ3
Ջրահոսք
Ակունք Չուդյան Պսկովյան լիճ
 · Բարձրություն 30 մ
 · Կոորդինատներ 58°59′14.2″ հս. լ. 27°43′49″ ավ. ե. / 58.987278° հս. լ. 27.730278° աե. ե.
Գետաբերան Բալթիկ ծովի Ֆիննական ծոց
 · Բարձրություն 0 մ
 · Կոորդինատներ 59°28′11.8″ հս. լ. 28°02′36.3″ ավ. ե. / 59.469944° հս. լ. 28.043417° աե. ե.
Գետի թեքություն 30 մ/կմ
Տեղակայում
Երկիր {{{2}}} Էստոնիա
Flag of Russia.svg Ռուսաստան
Նառվա գետի ավազանի քարտեզը
Նառվա գետի պրոֆիլը

Նառվա (էստ.՝ Narva jõgi և Naroova (հին էստոներեն՝ Ալուկսե), ռուս.՝ Нарова река), գետ Էստոնիայի և Ռուսաստանի Լենինգրադյան մարզի սահմանին։ Գրականության մեջ հանդիպում է նաև Ալուկսե (գետի հին էստոներեն անվանումը[2]) և Բեկ[3] եզրերը, վերջինը օգտագործվում էր շվեդական տիրապետության ժամանակ 17-րդ դարում և հիշատակվում է Օլեարիի մոտ։ Գետի վրա են տեղաբաշխված ռուսական Իվանգորոդ և էստոնական Նառվա քաղաքները։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել]

Գետը սկիզբ է առնում Չուդյան Պսկովյան լճից և թափվում է Բալթիկ ծովի Ֆիննական ծոցում գտնվող Նառվայի ծոց։

  • Գետի երկարությունը կազմում է 77 կմ, որից 40 կմ վերին հոսանքն է, 20 կմ՝ միջինը, և 17 կմ ստորինը։
  • Գետի ավազանի մակերեսը կազմում է 56 200 կմ²։
  • Ջրի արտահոսքը գետաբերանի մոտ կազմում է 399 մ³/վրկ կամ 12,58 կմ³/տարի, ինչը 78 մ³/վրկ-ով կամ 2,46 կմ³/տարով ավելին է, քան աղբյուրի մոտ։
  • Գետի անկումը կազմում է 30 մ, որից 19 % (4-7,5 մ) բաժին է հասնում Նառվայի ջրվեժներին, իսկ 16 % (5 մ) Օմուտսկի սահանքասյամերին։
  • Հնարավոր հիդրոէներգետիկ ռեսուրսները. միջին տարեկան հզորությունը 141 ՄՎտ, միջին տարեկան արտադրությունը 1235 մլն. կՎտ-ժ։
  • Լայնությունը միջինում 200 - 300 մ, առավելագույն լայնությունը ունի վերին հոսանքներում Վերխովսկի կղզու մոտ՝ մոտ 900 մ։
  • Խորությունը հիմնականում կազմում է 3-4 մ, տեղ-տեղ հասնում է 6 մ, ՀԵԿ-ից ներքև մինչև 11 մ, գետաբերանի մոտ՝ 15 մ։
  • Հոսանքի միջին արագությունը՝ 1 մ/վ, սահանքասյամերի մոտ մինչև 3 մ/վ, ստորին հոսանքներում մինչև 0,5 մ/վ։
  • Գետը սառցակալում է միջինում 5,5 ամիս։

Հիդրոէլեկտրոկայաններ՝ Նառվայի ՀԵԿ։

Գետը նավարկելի է Նառվայի ՀԵԿ-ից (14,9 կմ) ներքև և Նառվայի ջրամբարում (15 կմ), այսպիսով այն 40 %-ով նավարկելի է։

Հիմնական վտակներ՝ Պլյուսա, Ռոսոն։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Narva at Narva-Ges, UNESCO: Water resources
  2. Ա. Տինուռիստ «Նառվայի ամրոցները և հեքիաթները», 1924 թ.
  3. Ա. Վ. Պետրով. Նառվա քաղաքը, նրա անցյալը և տեսարժան վայրերը։ Սանկտ-Պետերբուրգ, 1901, էջ՝ 156

Արտաքին հղումներ[խմբագրել]