Մուհու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Մուհու (այլ կիրառումներ)
Մուհու
Muhu
Մուհու
Տեղագրություն Բալթիկ ծով
կոորդինատներ 58°00′00″ հս. լ. 36°00′00″ ավ. ե. / 58, 36
Տարածք 198 կմ²
Ամենաբարձր կետ 24 մ
Երկիր Էստոնիա Էստոնիա
Բնակչություն (2004) 1822 մարդ
Commons-logo.svg Վիքիպահեստում

58°36′00″ հս. լ. 23°15′00″ ավ. ե. / 58.6° հս. լ. 23.25° աե. ե.

Մուհու (էստ.՝ Muhu, նաև Muhumaa), կղզի Բալթիկ ծովում։ Էստոնիայի՝ մեծությամբ երրորդ կղզին է Սաարեմաայից ու Հիյումաայից հետո։ Կղզու ընդհանուր մակերեսը 204 քառ. կմ է[1]։

Մուհու կղզին հարևան ավելի փոքր չորս կղզիների՝ Կեսելեյդի, Վիրելեյդի, Վոյլեյդի ու Սուրլեյդի հետ կազմում է Մուհու ծխական համայնքը՝ գյուղական ինքնավարությունը, որ մտնում է Սաարե կոմսության (էստ.՝ Saare maakond) կազմի մեջ։ Կղզին մայրցամաքից բաժանված է Սուուր նեղուցով (Moonsund), որը ձմռանը սառչում է։ Սառույցի վրա ընկած ճանապարհով էլ Մուհու կղզու բնակիչները ձմռանը հաղորդակցվում են մայրցամաքի հետ։

Կղզու բնակչությունը 1822 մարդ (2004)։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է ձկնորսությամբ ու ձկան վերամշակմամբ, երկրագործությամբ ու տավարաբուծությամբ։

Պատմությունը[խմբագրել]

Մուհու կղզու՝ ծովի մակերևույթից բարձրանալու գործընթացն սկսվել է 8000 տարի առաջ և շարունակվում է մինչև օրս[2]։ Առաջին բնակիչները կղզի են տեղափոխվել մ.թ. 2500 տարի առաջ։

1227 թ. Սուսերակիրների Լիվոնյան եղբայրության անդամները ներխուժեցին Մուհու, ռազմական գործողությունները շարունակվեցին 7 օր[2]։ Մուհուի գրավումը Լիվոնյան խաչակրաց արշավանքի վերջին կռիվն է, որից հետո Էստոնիան մի քանի դար մնաց օտարների լծի տակ[2]։

1629-1721 թվականներին կղզին մտել է Շվեդական Լիվոնիայի կազմի մեջ։ 1721 թվականին՝ Հյուսիսային պատերազմի ավարտին, Մուհու կղզին Լիվոնիայի մյուս տարածքների հետ միասին անցել է Ռուսական կայսրությանը։ 19-րդ դարի կեսերին Մուհուի բնակչության 70 տոկոսը դարձավ ուղղափառ, ինչը կղզու առանձնահատկություններից է։

Ռուսաստանի ժամանակավոր կառավարութան՝ 1917 թվականի մարտի 30-ի որոշման համաձայն ձևավորվեց Էսլյանդական ինքնավար նահանգը, որի կազմի մեջ էր մտնում նաև Մուհու կղզին։ 1918 թվականի փետրվարի 24-ին Էստոնիան հռչակվեց անկախ հանրապետություն։

Պատկերասրահ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Encyclopædia Britannica.Chicago: Encyclopædia Britannica, 2012: Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 «History of Muhu Island»։ Koguva-home.ee։ Արխիվացված օրիգինալից 2013-04-17-ին։ http://www.webcitation.org/6FwtGUTfI։ Վերցված է 2013-04-13։ 
Commons-logo.svg