Էմայիգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմայըգի
Վիրտսյարվ լճից ոչ այնքան հեռու գտնվող Էմայըգին
Բնութագիր
Երկարություն218
Ավազանի մակերես9628,1 կմ²[1]
Ջրի ծախս70,1
Ջրահոսք
ԱկունքՊյուհայարվ
Ակունքի տեղակայումՎիրտսյարվ
Կոորդինատներ58°00′59″ հս․. լ. 26°26′45″ ավ. ե.HGЯO
ԳետաբերանՉուդյան լիճ
Գետաբերանի տեղակայումLake Peipus?[2]
Բարձրություն30,1 մ
Կոորդինատներ58°26′15″ հս․. լ. 27°14′31″ ավ. ե.HGЯO
Տեղակայում
Հոսող հոսքերՊեդյա, Elva River?, Amme River?, Kalli River?, Porijõgi?, Kavilda River?, Ilmatsalu River?, Ahja River?, Laeva River?, Mõra River?, Luutsna River? և Savijõgi?
ԵրկիրԷստոնիա Էստոնիա
ՋրահավաքNarva basin?

Էմայըգի (էստ․՝ Emajõgi), գետ Էստոնիայում։ Պատկանում է Նարվա գետի ավազանին։ Էմայըգի անվանումն էստոներենից թարգմանաբար նշանակում է մայր գետ։ Գետի ափին գտնվում է Տարտու քաղաքը։

Հիմնական տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետի երկարությունը 218 կմ է, ավազանի մակերեսը՝ 9 960 կմ2։ Սկիզբ է առնում Պյուհայարվ լճից, մինչև Վիրտսյարվ 82 կմ երկարությամբ տեղանքը կոչվում է Վյայկե-Էմայըգի, գետի՝ այդ լճից ներքև հատվածը՝ Սուուր-Էմայըգի (101 կմ)։ Թափվում է Չուդյան լիճ։ Ջրի միջին ծախսը գետաբերանում կազմում է մոտ 72 մ3/վ։ Սառցակալում է դեկտեմբերից մինչև մարտի վերջը։ Տարտու քաղաքից ներքև գտնվող հատվածը նավարկելի է։

Էմայըգի գետ է թափվում Ամմե գետը, որն սկիզբ է առնում Կուրեմաա լճից։

Գետը պատմության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

1030 թ․ Օմովժի գետի ափին Յարոսլավ Իմաստունի ջոկատը գրավեց Յուրիև (այժմյան Տարտու) քաղաքը։

1234 թ․ Օմովժիի ճակատամարտում նովգորոդո֊վլադիմիրսկի զորքի գլուխ կանգնած իշխան Յարոսլավ Վսեվոլոդովիչը ջարդեց Թուր կրողների կարգի զորքը[3]։

1341 թ․, այն բանից հետո, երբ լիվոնյան գերմանացիները սպանեցին Լոտինգոլում սպանեցին պսկովյան դեսպաններին, Իլիյա Բորիսովիչը, ոչ Նովգորոդի, և ոչ էլ Օլգերդի օգնությանը չսպասելով, պսկովացիների հետ գնաց Օմովժի և մայիսի 2֊ին հաղթեց այդ գետի երկու ափերում գտնվող գերմանացի բնակչությանը։

Գոտի ուղին արբանյակային լուսանկարում

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմայիգի» հոդվածին։