Օլգերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Algierd. Альгерд (A. Guagnini, 1578).jpg

Օլգերդ (Ալգիրդաս, Algirdas, մոտ 1296 - 1377թ. մայիսի 24), Լիտվայի մեծ իշխան 1345 - 1377-ին, Գեդիմինի որդին։ Եղբոր՝ Կեյստուտի հետ համառ և հաջող պայքար է մղել Լիտվական Մեծ իշխանության տարածքը ընդլայնելու համար։ Մասնակցել է Տևտոնական օրդենի զորքերի ջախջախմանը (1348, 1370)։ 1363-ին Սինիե վոդիի մոտ ջարդել է թաթարական զորքերին։ Գրավել է նախկին Չեռնիգովյան իշխանության մի շարք խոշոր կալվածները, Կիևյան, Պոդոլյան, Վոլինյան երկրները, Լիտվային ենթարկել Սմոլենսկի իշխանությունը։ Ձգտել է իր ազդեցությունը տարածել նաև Պսկովի և Նովգորոդի վրա։ 1349-ին Ջանիբեկ խանի հետ հակամոսկովյան միություն կնքելու անհաջող փորձ է արել։ 1368-72-ին Օլգերդը աջակցել է Տվերին՝ ընդդեմ Մոսկվայի և երեք (1368, 1370, 1372-ին) անհաջող արշավանք կատարել Մոսկվայի վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png