Յարոսլավ Իմաստուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յարոսլավ Վլադիմիրովիչ
Կիևյան Ռուսիայի մեծ իշխան
Կիսանդրին
Իշխանություն 1019–1054
Նախորդ Սվյատոպոլկ Վլադիմիրովիչ
Հաջորդող Իզյոսլավ Վլադիմիրովիչ
Ուղեկից Ինգեգերդա
Տոհմ Րյուրիկովիչներ
Հայր Վլադիմիր I Մեծ


Յարոսլավ Իմաստուն (մոտ 978-1054), Կիևի մեծ իշխան (1019-1054): Միավորել է համարյա բոլոր հին ռուսական հողերը: Արշավել է Լեհաստան, լիտվական ցեղերի դեմ (1030-1040-ին), ջախջախել է պեչենեգներին (1036): Յարոսլավ Իմաստունի օրոք Կիևյան Ռուսիայում զգալիորեն զարգացել են ֆեոդալական հարաբերությունները, նրա ղեկավարությամբ կազմվել է «Ռուսկայա պրավդա» օրենսգիրքը, Կիևում ծավալել է շինարարություն (Սուրբ Սոֆիայի տաճար]ը և այլն), ինչպես նաև թարգմանական գործը, զարգացել տարեգրությունը: Յարոսլավ Իմաստունի նախաձեռնությամբ հաստատվել է առաջին ռուս. մետրոպոլիտը, որով ամրապնդվել է Կիևյան Ռուսիայի միջազգային հեղինակությունը: Յարոսլավ Իմաստունը ազգակցական կապերի մեջ էր եվրոպական շատ կառավարողների հետ:

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով