Սոֆիայի տաճար (Կիև)
| Սոֆիայի տաճար (Կիև) | |
|---|---|
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Գտնվում է | Կիև, Ուկրաինա |
| Կառուցվել է | 1037 թ. |
| Շինության ձևը | |
| Կառուցել է | |
| Շինարար | |
| Ներկա վիճակը | |
Սոֆիայի տաճար, ճարտարապետության նշանավոր հուշարձան։ Հիմնադրվել է 1037-ին։
Եղել է Կիևյան Ռուսիայի գլխավոր պաշտամունքային և հասարակական կառույցը, կիևյան մոնոպոլիտների գլխավոր տաճարը։ Սոֆիայի տաճարը (կառուցված է հիմնականում պլինթոսով՝ տափակ, լայն, քառակուսի թրծված աղյուս) մեծաչափ (37 մետր x 55 մետր), հնգանավ, հնգաբսիդ, 13 գմբեթով խաչաձև-գմբեթավոր կառույց է։ Երեք կողմից շրջապատված է երկհարկանի սրահով, որին արևմուտքից ներկցված 2 աշտարակների աստիճանները տանում են դեպի ընդարձակ վերնադասերը։ Ներսում պահպանվել են 11-րդ դարի խճանկարներ և որմնանկարներ։
Սոֆիայի տաճարը հայ-ռուսական և հայ-ուկրաինական մշակութային կապերի հնագույն հուշարձաններից է։ Տաճարի արտաքին հարավային սրահի արևելյան մասում պահպանվել են որմնանկարների հետքեր՝ Գրիգոր Լուսավորչի և Հռիփսիմեի պատկերներով, ինչպես և 16-17-րդ դարերի 22 հայերեն արձանագրություններ։ Հայերեն արձանագրություններ կցագրերի տեսքով պահպանվել են նաև Յարոսլավ Իմաստունի սարկոֆագի (11-րդ դար) կափարիչի վրա։
Ուկրաինական բարոկկոյի ձևերով Սոֆիայի տաճարի այժմյան տեսքը 17-րդ դարի վերջի - 1707-ի վերակառուցումների արդյունք է։ Խորհրդային ժամանակաշրջանում Սոֆիայի տաճարը վերականգնվել է։ 1934-ին հիմնվել է «Սոֆիայի տաճար» պատմաճարտարապետական թանգարան-արգելոցը, որն ընդգրկում է ոչ միայն Սոֆիայի տաճարը, այլ նրան շրջապատող 17-18 դարերի կառույցների համալիրը[1]։
Գրականություն [խմբագրել]
- София Киевская. Материалы и иследования, Киев, 1973.
- Халпахчьян О. Х., Армяно-русские культурные отношения и их отражение в архитектуре, Е., 1957.
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ ՀՍՀ, հատոր 11, էջ 48։