Սարկոֆագ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սարկոֆագ (բառացի՝ միս խժռող, մի տեսակ կրաքարի անվանում, որն իբր ոչնչացնում էր դիակեները), քարադագաղ, քարատապան, դագաղ, ոչ մեծ դամբարան հին ժողովուրդների մոտ, լայն առումով՝ ճարտարապետորեն և գեղարվեստորեն ձևավորված որևէ դագաղ։ Հատկապես դիտարժան են հին եգիպտական(բազմաթիվ մասերից կազմված, սկզբում՝ կացարանի տեսքով,իսկ մ․ թ․ ա․ III հազարամյակից՝ մումիակերպ), Էտրուսկյան (կափարիչին մահացածի ֆիգուրով), հելլենիստական, Հին հռոմեական և վաղ միջնադարյան (հարթաքանդակներով և ճարտարապետական հարդարանքով) Սարկոֆագները։ Անտիկ Սարկոֆագների տիպը զարգացում է գտել Վերածննդի և բարոկկոյի դարաշրջաններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png