Կիոտոյի արձանագրություն
Կիոտոյի արձանագրությունը միջազգային փաստաթուղթ է, որն ընդունվել է Կիոտոյում (Ճապոնիա) 1997թ. դեկտեմբերին ի հավելումն ՄԱԿ-ի Կլիմայի փոփուխության շրջադարձային կոնվենցիային: Այն զարգացած և անցումային տնտեսություն ունեցող երկրներին պարտադրում է 2008-2012թթ. ընթացքում 1990թ.-ի համեմատ կրճատել կամ կայունացնել ջերմոցային գազերի արտանետումները: Արձանագրության ստորագրման ընթացքը սկսվեց 1998թ. մարտի 16-ին և ավարտվեց 1999թ. մարտի 15-ին: 2009թ. մարտի 26-ի դրությամբ արձանագրությունը վավերացվել է 181 երկրների կողմից (այս երկրներին բաժին է ընկնում համաշխարհային արտանետումների ավելի քան 61%): Այս ցուցակում ակնհայտ բացառություն է հանդիսանում ԱՄՆ-ը: Արձանագրության իրացման առաջին փուլը սկսվեց 2008թ. հունվարի 1-ին և շարունակվում է հինգ տարի` մինչև 2012թ. դեկտեմբերի 31, ինչից հետո, ինչպես սպասվում է, նրան կփոխարինի նոր համաձայնագիր: Ենթադրվում է, որ նման համաձայնագիր ձեռք կբերվի 2009թ. դեկտեմբերին Կոպենհագենում ՄԱԿ-ի կոնֆերանսում:
Բովանդակություն |
Համաձայնագրի մանրամասները [խմբագրել]
Քանակական պարտավորությունները [խմբագրել]
Կիոտոյի արձանագրությունը դարձավ շրջակա միջավայրի պաշտպանության մասին առաջին գլոբալ համաձայնագիրը, որը հիմնվել է ղեկավարման շուկայական մեխանիզմի` ջերմոցային գազերի արտանետումների քվոտաների միջազգային առևտրի մեխանիզմի վրա: Արձանագրության B հավելվածի երկրները 2008թ. հունվարի 1-ից 2012թ,. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար սահմանել էին արտանետումների սահմանափակման կամ կրճատման քանակական պարտավորություններ: Սահմանափակման նպատակն է այդ ժամանակահատվածում 1990թ.-ի տվյալների համեմատ 5.2%-ով նվազեցնել վեց տեսակի գազերի (CO2, CO4, N2O, SF6 և այլն) արտանետումների համախառն միջին մակարդակը: Հիմնական պարտավորությունները իրենց վրա վերցրեցիր ինդուստրիալ երկրները.
- ԵՄ պետք է կրճատի արտանետումները 8%-ով
- Ճապոնիան և Կանադան` 6%-ով,
- Արևելյան Եվրոպայի և Մերձբալթյան երկները միջինում 8%-ով,
- Ռուսաստանը և Ուկրաինան պարտավորվում էին 2008-2012թթ. արտանետումների տարեկան միջին մակարդակը պահել 1990թ. մակարդակին հավասար:
Զարգացող երկրները` ներառյալ Չինաստանն ու Հնդկաստանը, որևէ պարտավորություն չստանձնեցին: Հետագա տարիներին պարտավորությունները կլինեն խորհրդակցությունների շարքի առարկան, որը բացվել էր Կիոտոյի արձանագրության կողմերի առաջին հանդիպման ընթացքում (MOP-1 անգլ. Meeting of the Parties to the Kyoto Protokol), որը տեղի է ունեցել Մոնռեալում 2005թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին:
Ճկունության մեխանիզմները [խմբագրել]
Արձանագրությունը նախատեսում է այսպես կոչված ճկունության մեխանիզմներ.
- Քվոտաների առևտուրը, որի դեպքում պետությունը կամ առանձին տնտեսվարող սուբյեկտները նրա տարածքում կարող են վաճառել կամ գնել ազգային, տարածքային կամ միջազգային շուկաներում ջերմոցային գազերի արտանետումների քվոտաներ,
- Համատեղ իրականացման ծրագրեր. ջերմոցային գազերի կրճատման ծրագրեր, որոնք իրականացվում են Կլիմայի փոփոխության շրջադարձային կոնվենցիայի (PNKN), հավելված I-ի որևէ երկրի տարածքում` ամբողջությամբ կան մասնակի ի հաշիվ հավելված I-ի այ երկրների ներդրումների,
- Մաքուր զարգացման մեխանիզմները, ջերմոցային գազերի արտանետումների կրճատման ծրագիր է, որն իրականացվում է PNKN-ի որևէ երկրի տարածքում (սովորաբար զարգացող), որը չի մտնում հավելված I-ի մեջ, ամբողջությամբ կամ մասնակիորեն PNKN-ի հավելված I-ի մեջ մտնող երկրների ներդրումների հաշվին:
Ճկունության մեխանիզմները մշակվել էին PNKN-ի կողմերի 6-րդ կոնֆերանսում (COP-7), որը տեղի է ունեցել 2001թ. Մարակեշում (Մարոկկո) և հաստատվել 2005թ. վերջին Կիոտոյի արձանագրության կողմերի առաջին հանդիպման ընթացքում (MOP-1):
MOP-1 Մոնրեալ [խմբագրել]
Կիոտոյի արձանագրության կողմերի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2005թ. նոյեմբերի 9 Մոնրեալում (Կանադա): Այն միաժամանակ դարձավ PNKN-ի կողմերի 11-րդ կոնֆերանսը (COP-11 անգլ. Conference of Parties of the UNFCCC): Այդ իսկ պատճառով ֆորմալ տեսանկյունից Մոնրեալում զուգահեռաբար տեղի էր ունենում երկու միջոցառում` COP-11 և COP/ MOP-1: Կիոտոյի արձանագրության կողմերի երկրորդ հանդիպումը KC-12\CC-2 և PNKN-ի կողմերի 12-րդ կոնֆերանսը տեղի ունեցան Նայրոբիում (Քենիա): Կլիմայի հարցերով կարևոր որոշումներ այդ հանդիպումներում չեն կայացվել:
MOP-3 Բալի [խմբագրել]
Կիոտոյի արձանագրության կողմերի երրորդ հանդիպումը և միաժամանակ PNKN-ի կողմերի 13-րդ կոնֆերանսը տեղի ունեցան 2007թ. դեկտեմբերի 3-ից մինչ դեկտեմբերի 14-ը:
Արձանագրության ստորագրմանը մասնակից երկրներ [խմբագրել]
Արձանագրությունը ստորագրած երկրներ [խմբագրել]
Բացարձակ մեծամասնությունը, գրեթե բոլոր երկրները