Նիմմե (Տալլին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաքային շրջան
Նիմմե
Nõmme
Դրոշ Զինանշան

ԵրկիրԷստոնիա Էստոնիա
ԵնթարկումՏալլինի քաղաքային իշխանություններին
Մակերես28 կմ²
Խոսվող լեզուներԷստոներեն
Բնակչություն38176[1] մարդ (2009 թ. նոյեմբերի 1)
Խտություն1363 մարդ/կմ²
Պաշտոնական կայքtallinn.ee/nomme/
Նիմմե (Տալլին) (Էստոնիա)##
Նիմմե (Տալլին) (Էստոնիա)

Նիմմե (էստ․՝ Nõmme), Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի հարավարևմտյան շրջան։ Սահմանակից է Հաբերսթտի, Մուստամմե, Կեսկլին և Քրիստինե քաղաքային շրջաններին։ Մինչև 1940 թ.-ը Նիմմեն հանդիսանում էր առանձին քաղաք։ Քաղաքի այս շրջանը հայտնի է իր յուրահատուկ շինություններով, ինչի շնորհիվ հաճախ կոչվում է «Անտառային քաղաք»։ Այստեղ արտադրական ձեռնարկությունները գրեթե բացակայում են։ Նիմմեյում տեղակայված են չորս հիմնական դպրոց, երեք երաժշտական գիմնազիա, ժամանակակից շուկա, հիվանդանոց, դահուկավազքի երթուղի, բարոն ֆոն Գլենի զբոսայգին, որտեղ գտնվում է պատմական ամրոց, Տալլինի աստղադիտարանը և քանդակների հավաքածու։ Տալլինի այս շրջանի բնակչության գերակշիռ մասը էթնիկ էստոնացիներ են՝ 84,2%[2]։.

Պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տալլինի բնակչության թվաքանակը Արխիվացված 2008-10-25 Wayback Machine(էստոներեն)
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 9-ին.