Բալթիկ ծովի պետությունների խորհուրդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս կազմակերպությունը ստեղծվել 1992թ.։ Նրա կազմի մեջ մտան Գերմանիան, Դանիան, Շվեդիան,Լատվիան, Լիտվան,Նորվեգիան, Լեհաստանը, Նորվեգիան, Ռուսաստանը, Ֆինլանդիան,Շվեյցարիան, Էստոնիան ինչպես նախ Եվրոպական համագործակցության հանձնաժողովը։ 1995թ. Բալթիկ Ծովի Պետությունների Խորհուրդը միաձայն որոշում ընդունեց իր կազմի մեջ ըդունել Իսլանդիային, բայց այլևս որևէ ընդարձակում կառույցի շրջանակներում չի լինի։ 1999թ Մեծ Բրիտանիային, Իտալիյին, ԱՄՆ Ֆրանսիային ու Ուկրաինային շնորհվեց դիտորդի կարգավիճակ նախարարական նստաշրջաններում։ Որոշ չափով նաև Բելառուսիան է հետաքրքրված այս կառույցով։ Հատուկ մասնակցի կարգավիճակ ունի Բալթիկ ծովի երկրներիի պառլամենտական կոնֆերանսը։

ԲԾՊԽ-ը սերտ փոխհարաբերություններ ունի ԵՄ և ԵԽ կառույցների հետ։ Վերջինիս հետ նրանք իրականացնում են ՛՛Հյուսիսային չափում՛՛ լայնամասշտաբ նախագիծը սկսած 1998թ։ Այս կազմակերպության հիմնական նպատակները Բալթիկ ծովի երկրների ժողովրդավարական զարգացմանը, այդ երկրների միաբանությանն ու նրանց տնտեսական զարգացմանը նպաստելն է։ Հիմնական խնդիրն է անդամ երկրների շահերից բխող մի շարք ուղղություններով գործունեության կոորդինացումը՝ հումանիտար խնդիրներ, տնտեսություն, գիտություն, տեխնիկա, տրանսպորտ և կապ, ժողովրդավարությանհիմքերի ու կառույցների ամրապնդում,շրջակա միջավայրի պաշտապնւթյուն, մշակույթ, կրթություն, ինֆորմացիա, տուրիզմ։

1996թ. Շվեդիայի Վիսբո քաղաքում առաջին անգամ կայացավ Բալթիկ ծովի երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումը, որտեղ որոշում կայացվեց խորացնել համագործակցությունը այս կառույցի սահմաններում։ Երկրորդ հանդիպումը կայացավ 1998թ Ռիգայում հունվարի 22-23-ին։ Այստեղ ընդունվեցին առաջնային տարածաշրջանային նածագծեր, որոնք վերաբերում էին էներգամատակարարմանը, տրանսպորտի և կապի ոլորտին, ապրանքների և ծառայությունների առավել հեշտացված հոսքին։ Երրորդ հանդիպումը կայացավ 2000թ ապրիլին Դանիայի Կոլդինգ քաղաքում, որտեղ որոշվեց, որ այս կազմակերպությունը այսուհետ կոորդինացնելու է այս երկրների բազմակողմ միջկառավարական համագործակցությունը, սակայն մասնագիտակցված նախարարությունները շարունակելու էին իրար միջև կապեր հաստատել նածագծերի արդյունավետությունը բարձրացնելու համար։ 1996թ Բալթիկ ծովի երկրների վարչապետների անձնական ներկայացուցիչներից ստեղծվեց հատուկ խումբ կազմակերպված հանցագործության, թմրանյութերի, զինամթերքի ապօրինի վաճառքի, ապօրինի միգրացիայի դեմ պայքարի համար, իսկ 2000թ ՝ տարածաշրջանում ինֆեկցիոն հիվանդությունների տարածման դեմ պայքարելու համար։ 1994 թ մայիսին ընդունվեց <<Եվրոֆակուլտետը>>, որի նպատակը իրավունքի, տնտեսագիտության, պետական կառավարման դասավանդման բարեփոխումն էր Բալթիկ ծովի երկրների մի քանի համալսարաններում (Տարտու, Ռիգա, Վիլնյուս, Կալլինինգրադ) Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծվեց ԲԾՊԽ ժողովրդավարության կառույցների ու մարդու իրավունքների(այդ թվում և ազգային փոքրամասնություների իրավունքներով) կոմիսարի ինստիտուտը։ Կոմիսարն ունի խորհրդատվական իրավասություններ, այդ թվում նաև անհատական հայցերի ու դիմումների դիտարկման իրավասություն։

Փաստորեն այս կազմակերպությունը ստեղծվել էր սառը պատերազմից հետո Բալթիկ ծովի ավազանի երկրներում առաջացած նոր աշխարհաքաղաքական իրադրության պայմաններում։ Կազմակերպության գործունեությունը քաղաքական կամ ռազմական որևէ ուղղություն չունի,հիմնական ուղղությունը մարդու իրավունքների պաշտպանությունն է, տարածաշրջանի ժողովրդավարական ու տնտեսական զարգացմանն օժանդակելն է։