Գրադարձություն
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրադարձությունը (կամ տրանսլիտերացիան) մեկ այբուբենի միջոցներով մյուս այբուբենի փոխանցումն է: Դա գրի համակարգի կոնվեսրիա է, երբ որ մեկ գրի համակարգի ամեն գրաֆիկ տարրը (նշանը, կամ տարրերի հետևողականությունը) ներկայացվում է (փոխարինվում է) ուրիշ գրի համակարգի նույն նշանակությունը ունեցող տարրով (նշանով): Գրաֆիկ կոնվերսիան լինում է 4 տեսակների՝
- մեկ գրաֆիկ տարրը մեկ գրաֆիկ տարրի մեջ
- մեկ գրաֆիկ տարրը մի քանի գրաֆիկ տարրերի հետևողականության մեջ
- մի քանի գրաֆիկ տարրերի հետևողականություն մեկ գրաֆիկ տարրի մեջ
- և մի քանի գրաֆիկ տարրերի հետևողականություն մյուս մի քանի գրաֆիկ տարրերի ետևողականության մեջ, որը չի համապատասխանում առանձին տարրերի ստանդարտային փոխանցմանը: