Կարմեի խումբ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմեի խումբ, Յուպիտերի հակադարձ շարժումով անկանոն արբանյակների խումբ, որոնք ունեն նմանատիպ ուղեծրեր, և հավանաբար նույնպիսի ծագում: Խմբի անվանումը վերցված է խմբի մեծագույն մարմնի անունից:
Այս արբանյակների մեծ կիսաառանցքը (Յուպիտերից հեռավորությունը) տատանվում է 22,9-ից մինչև 24,1 Գիգամետր, ուղեծրի թեքումը — 164,9°-ից մինչև 165,5°, էքսցենտրիսիտետը — 0,23 - 0,27 (մեկ բացառությամբ):
Խմբի հիմնական անդամներն են (մեծից փոքր)՝
- Կարմե (խմբում ամենամեծը)
- Տայգետե
- Էվկլադե
- S/2003 J 5
- Քալդենե
- Իսոնոե
- Կալիկե (զգալիորեն ավելի կարմիր է, քան մյուսները)
- Էրինոմե
- Էթնե
- Կալե
- Պազիթեե
- S/2003 J 9
- S/2003 J 10
|
||||||||||||||||||||||||||||||
|
||||||||||||||||||||||||||