Քալդենե (արբանյակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քալդենե
(Յուպիտեր XXI)
Chaldene
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է26 նոյեմբեր 2000[1] թ. (Սքոթ Շեփարդի կողմից)
Բացարձակ մեծություն (H)22,5[2]
Հեռավորությունը Յուպիտեր23 179 000 կմ[2]
Ուղեծրային տվյալներ
Էքսցենտրիսիտետ0,251[2]
Սիդերիկ պարբերություն723,8 օր[2]
Թեքվածություն165,2° (խավարածրի հարթության նկատմամբ)
167° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[2]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ~1,9 կմ (ենթադրված)
Միջին խտություն2,6 գ/սմ3 (ենթադրված)
Ալբեդո0,04 (ենթադրություն)
Մթնոլորտային տվյալներ

Քալդենե (հուն․՝ Χαλδήνη), Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է Հավայան համալսարանի աստղագետների խմբի կողմից, որը ղեկավարում են Սքոթ Շեփարդը և Դևիդ Ջուիտը, հայտնաբերման մասին հայտնվել է 2001 թվականին, սկզբում արբանյակը ստացել է S/2000 J 10 ժամանակավոր անվանումը[1][3][4]։

Քալդենեն ունի մոտ 3,8 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 23 179 000 միլիոն կմ հեռավորության վրա, 723,8 օրվա ընթացքում[1][2]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 165,2° խավարածրի հարթության նկատմամբ (167° Յուպիտերի հասարակածի նկատմամբ), իսկ էքսցենտրիսիտետը 0,251 է[1][2]։

Քալդենեն պատկանում է Կարմեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 23 - 24 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը մոտ 165° է։

Արբանյակի անունը տրվել է 2002 թվականի հոկտեմբերին, այն անվանվել է Հունական դիցաբանության կերպար Քալդենեի անունով, ով Զևսից ծննդաբերել էր Սոլիմուսին[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]