Գալիլեյան արբանյակներ
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գալիլեյան արբանյակներ ― Յուպիտերի 4 խոշորագույն արբանյակների (Իո, Եվրոպա, Գանիմեդ և Կալլիստո) անվանումն է։ Դրանք Արեգակնային համակարգի ամենամեծ արբայնակներից են և դիտելի են փոքր աստղադիտակով։
Այս արբայնակները հայտաբերվել են Գալիլեյ Գալիլեոյի կողմից 1610 թ-ի հունվարի 7-ին իր կառուցած պատմության մեջ հայտնի որպես առաջին աստղադիտակով։ Արբանյակների հատնագործման մեկ այլ թեկնածու էր գերմանացի աստղագետ Սիմոն Մարիուսը, որը դիտել էր այն 1609 թ-ին, բայց չէր հրատարակել հայտնաբերված տվյալները։ Կան նաև կողմնակի փաստեր, որոնք հուշում են, որ արբանյակների մասին տեղյակ էին Հին Բաբելոնում և Հին Եգիպտոսում՝ հիմնվելով այն հանգամանքի վրա, որ իրենց առասպելաբանության մեջ Յուպիտերի անալոգը հանդիսացող էակները ունեին կամ 4 որդիներ, կամ էլ 4 շներ։
| Անվանում | Նկար | Տրամագիծ (կմ) |
Զանգված (կգ) |
Խտություն (գ/սմ3) |
Ուղեծրի շառավիղ (կմ) |
Ուղեծրային պարբերություն |
|---|---|---|---|---|---|---|
| Իո | 3643 | 8.93×1022 | 3.528 | 421 800 | 1,77 օր | |
| Եվրոպա | 3122 | 4.8×1022 | 3.014 | 671 100 | 3,55 օր | |
| Գանիմեդ | 5262 | 1.48×1023 | 1.942 | 1 070 400 | 7,16 օր | |
| Կալլիստո | 4821 | 1.08×1023 | 1.834 | 1 882 700 | 16,69 օր |