Անանկեի խումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անանկեի խումբ, Յուպիտերի ռետրոգրադ անկանոն արբանյակների խումբ, որոնք ունեն նման ուղեծրեր, և հնարավոր է ընդհանուր ծագում։ Խմբի անվանումը վերցված է խմբի ամենամեծ մարմնի անունից։

Խմբի կազմը[խմբագրել]

Խմբում ներգրավված արբանյակների քանակը տատանվում է ութից մինչև տասնվեց, կախված խմբի ճշգրիտ սահմանումից։

Մմիանշանակորեն այս խմբին դասվող ութ արբանյակներն են (Յուպիտերից հեռավորության աճման կարգով)` Անանկե, S/2003 J 16, Մնեմե, Էվանտե, Հարպալիկե, Պրաքսիդիկե, Թիոնե և Իոկաստե:

Մնացած ութը` Էվպորիե, S/2003 J 3, S/2003 J 18, Օրթոսիե, Տելքսինոե, Հերմիպպե, Հելիկե և S/2003 J 15:

Միջազգային աստղագիտական միությունը ռետրոգրադ արբանյակներին տալիս է ե-ով վերջացող անուններ։