Հարվածային ալիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարվածային ալիք, գերձայնային արագությամբ տարածվող անցումային բարակ տիրույթ, որում տեղի է ունենում նյութի խտության, ճնշման, ջերմաստիճանի և արագության թռիչքաձև մեծացում։ Հարվածային ալիք առաջանում է պայթյունների, գերձայնային արագությամբ բութ մարմինների թռիչքի, էլեկտրական հզոր պարպումների դեպքում և այլն։ Պայթյունի տեսությունում որպես հարվածային ալիք հասկանում են միջավայրի (սովորաբար օդի) այն ամբողջ զանգվածը, որը սեղմվում և շարժման մեջ է դրվում, իսկ սեղմված և չգրգռված միջավայրերի բաժանման շարժվող մակերևույթն անվանում են հարվածային ալիքի ճակատ։ Միջուկային պայթյունի դեպքում շրջապատող միջավայրում (օդում, ջրում կամ գրունտում) հարվածային ալիքի առաջացման վրա ծախսվում է պայթյունի էներգիայի մոտ 50%-ը։

Տես նաև[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png