Պլազմա (ֆիզիկա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Պլազմա (այլ կիրառումներ)
Կայծակը և էլեկտրական կայծերը պլազմայի երևույթի ամենօրյա օրինակներ են:
Նեոնային լույսերը ավելի ճշգրիտ կարելի է անվանել պլազմային լույսեր, որպես նրանց ներսում գտնվող պլազմայից եկող լույսեր:

Պլազման ( հունարեն πλάσμα, "ձևավորված ամեն ինչ"[1]) նյութի չորս հիմնական վիճակներից մեկն է (մյուսները պինդ, հեղուկ և գազ)։ Գազի տաքացումը կարող է իոնիզացնել նրա մոլեկուլները կամ ատոմները (փոքրացնել կամ մեծացնել նրանում էլեկտրոնների քանակը), այդպիսով ձևափոխել այն պլազմայի, որը լիցքավորված մասնիկներ է պարունակում` դրական իոններ և բացասական իոններ կամ էլեկտրոններ։[2]

Մասամբ կամ լրիվ իոնացված գազը ,որում դրական և բացասական լիցքերի կոնցենտրացիաները գործնականորեն համընկնում են,կոչվում է պլազմա։ Այսպիսով` պլազման իոններից, էլէկտրոններից և չեզոք ատոմներից կազմված էլեկտրաչեզոք համակարգ է։ Պլազման կարելիէ ստանալ ոչ միայն գազի տաքացման, այլև տարբեր իոնարարների` գազանման ճառագայթումների,լիցքավորված մասնիկների, ազդեցությամբ։ Պլազման օժտված է մի շարք հատկություններով,որոնց շնորհիվ այն դիտվում է ,որպես նյութի առանձին ագրեգատային վիճակ։ Պլազման, ի տարբերություն սովորական գազերի, օժտված է մեծ ջերմահաղորդականությամբ և էլեկտրահաղորդականությամբ։ Ի տարբերություն մետաղների ` ջերմաստիճանը բարձրացնելիս պլազմայի դիմադրությունը փոքրանում է: Շատ բարձր ջերմաստիճաններում պլազմայի դիմադրությունը գրեքե հավասարվում է զրոյի.այն իրեն դրսեևորում է որպես գերհաղորդիչ: Եթե երկրագնդի վրա պլազմայի նյութի համեմատաբար հազվադեպ հանդիպող վիճակ է և ստացվում է հիմնականում արհեստական ճանապարհեվ ,ապա Տիեզերում պլազմային վիճակում է գտնվում նյութի 99%-ը: 1000 ÷ 10000 Կ ջերմաստիճան ունեցող պլազման անվանում են ցածրջերմաստիճանային կամ սառը պլազմա: Այդպիսի պլազմայի օրինակներ են գազային պարպման ժամանակ առաջացածիոնացած գազը,բոցը,երկրագունդը շրջապատող իոնոլորտը և այլն: Գոյություն ունեն հատուկ սարեր` պլազմատրոններ։ Դրանք ստեղծում են ցածրջերմաստճանայինպլազմայի խիտ շիթեր,որոնք կիրառում են մետաղներ կտրելու և եռակցելու, պինդ ապարներում հորատանցքեր բացելու նպատակով։

100000 Կ-ից բարձր ջերմաստիճան ունեցող պլազմային անվանում են բարձրջերմաստիչանային կամ տաք պլազմա։ Այդպիսի պլազմա գոյություն ունի Արեգակի և այլ աստղերի ընդերում,որտեղ ընդացող ջերմամիջուկային ռեակցիաների հետևանքով անջատվում է հսկայական էներգիա։[3]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. πλάσμα, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, on Perseus
  2. Luo, Q-Z; D'Angelo, N; Merlino, R. L. (1998). Shock formation in a negative ion plasma. 5. Department of Physics and Astronomy. http://www.physics.uiowa.edu/~rmerlino/nishocks.pdf։ Վերցված է 2011-11-20. 
  3. Ռ.Գաբրիելյան Գ.Մելիքյան Ա.Կիրակոսյան ,10-րդ դասարանի ֆիզիկայի դասագիրք, Երևան "Լույս" 2005