Պակ (արբանյակ)
|
(S/1985 U 1; Ուրան XV) |
|
| Հիմնական տվյալներ | |
|---|---|
| Հայտնաբերվել է | 30 դեկտեմբեր 1985 թ. (Սթիվեն Սիննոտ / «Վոյաջեր-2»-ի կողմից) |
| Բացարձակ մեծություն (H) | 20,5[1] |
| Հեռավորությունը Ուրանից | 86 004,444 ± 0,064 կմ[2] |
| Ուղեծրային տվյալներ | |
| Մեծ կիսաառանցք | 86 004,444 ± 0,064 կմ[2] |
| Էքսցենտրիսիտետ | 0,00012 ± 0,000061[2] |
| Սիդերիկ պարբերություն | 0,76183287 ± 0,000000014 օր[2] |
| Թեքվածություն | 0,31921 ± 0,021° (Ուրանի հասարակածի նկատմամբ)[2] |
| Ֆիզիկական հատկանիշներ | |
| Շառավիղ | 81 ± 2 կմ[3] |
| Մակերևույթի մակերես | ~82 400 կմ² |
| Ծավալ | ~2 225 000 կմ³ |
| Զանգված | ~2,9 × 1018 կգ |
| Միջին խտություն | ~1,3 գ/սմ³ |
| Հասարակածային մակերևութային ձգողություն | 0,028 մ/վ² |
| 2-րդ տիեզերական արագություն | 0,069 կմ/վ |
| Պտույտի պարբերություն | Սինքրոն[3] |
| Առանցքի թեքում | 0,0°[3] |
| Ալբեդո | 0,11 ± 0,1[4] |
| Մթնոլորտային տվյալներ | |
| Մթնոլորտի ջերմաստիճան | 64 Կ (−209 °C) |
Պակ (անգլ.՝ Belinda), Ուրան մոլորակի արբանյակն է, հայտնաբերվել է «Վոյաջեր-2» ԱՄԿ-ի լուսանկարների վրա 1985 թվականի դեկտեմբերի 30-ին[5]: Այն սկզբում ստացել է S/1985 U 1 ժամանակավոր անվանում[6]: Հետագայում այն անվանվել է Կելտական դիցաբանության էլֆի անունով, որը նույնպես հանդիսանում է Շեքսպիրի Միջամառային գիշերվա երազ պիեսի հերոսը: Արբանյակը նույնպես անվանվում է Ուրան XV[7]:
Պակը Ուրանի ներքին, փոքր արբանյակներից ամենամեծն է: Նրա չափերը գտնվում են Պորցիայի (մեծությամբ երկրորդ ներքին արբանյակը) և Միրանդայի (Ուրանի հինգ մեծ արբանյակներից ամենափոքրը): Պակի ուղեծիրը ընկնում է Ուրանի օղակների և Ուրանի խոշոր արբանյակներից առաջինի, Միրանդայի միջև: Պակը մոտավորապես գնդաձև է և ունի մոտ 162 կմ տրամագիծ[3]: Բացի նրա ուղեծրից[2], 81 կմ շառավղից[3], և 0,11 մեծությամբ երկրաչափական ալբեդոյից[4] այս արբանյակի մասին այլևս ոչինչ հայտնի չէ:
Բոլոր Վոյաջեր-2 կայանի միջոցով հայտնաբերված արբանյակներից, Պակը միակ արբանյակն էր, որը հայտնաբերվեց այնքան վաղ, որպեսզի հնարավոր լիներ վերածրագրավորել կայանը, արբանյակի ավելի մանրամասն լուսանկարներ կատարելու համար[5]: Լուսանկարները ցույց են տալիս, որ Պակը ունի մի փոքր ձգված սֆերոիդի ձև (առանցքների միջև հարաբերությունը կազմում է 0,97 ± 0,04)[3]: Այն ունի մուգ, խառնարաններով ծածկված մակերևույթ[1], գորշ է[3], և նրա սպեկտրի մեջ նկատվել են ջրային սառույցի նշաններ[8]: Արբանյակի վրա կան երեք մեծ անվանված խառնարաններ, որոնցից ամենամեծը ունի 45 կմ տրամագիծ[5]:
Պակի ներքին կառուցվածքի մասին ոչինչ հայտնի չէ: Այն հավանաբար կազմված է ջրային սառույցից և մուգ նյութից, որը գտնվել է օղակներում[8]: Այս մուգ նյութը հավանաբար քարեր են, կամ ռադիացիայի ենթարկված օրգանական միացություններ: Պակի վրա գտնվող խառնարանների վրա բաց գույնի ճառագայթների բացակայությունը խոսում է այն մասին, որ արբանյակի կազմող նյութերը իրարից բաժանված չեն, և այն չունի միջուկ և մանտիա[5]:
Տես նաև [խմբագրել]
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ 1,0 1,1 Թոմաս, Պ.; Վեվերկա, Ջ.; Ջոնսոն, Թ. Վ.; Բրաուն, Ռոբերտ Հ. (1987). «1985U1-ի Վոյաջերի դիտարկումենրը». Իկարուս 72 (1): 79–83. doi:. Bibcode: 1987Icar...72...79T.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Ջակոբսոն, Ռ. Ա. (1998). «Ուրանի ներքին արբանյակների ուղեծրերը դիտարկված Հաբլ տիեզերական աստղադիտակով և Վոյաջեր 2 կայանից». Աստղագիտական ամսագիր 115 (3): 1195–1199. doi:. Bibcode: 1998AJ....115.1195J.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Կարկոշկա, Երիկ (2001). «Վոյաջերի տասնմեկերորդ հայտնագործությունը. Ուրանի արբանյակներ և առաջին ինը արբանյակների ֆոտոմետրիան». Իկարուս 151 (1): 69–77. doi:. Bibcode: 2001Icar..151...69K.
- ↑ 4,0 4,1 Կարկոշկա, Էրիկ (2001). «Հաբլ տիեզերական աստղադիտակից ստացված Ուրանի օղակների և 16 արբանյակների տարբերակող ֆոտոմետրիան». Իկարուս 151 (1): 51–68. doi:. Bibcode: 2001Icar..151...51K.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Սմիթ, Բ. Ա.; Սոդերբլոմ, Լ. Ա.; Բիբի, Ա.; Բլիս, Դ.; Բոյս, Ջ. Մ.; Բրահիչ, Ա.; Բրիգս, Գ. Ա.; Բրաուն, Ռ. Հ. և այլոք։ (4 հուլիսի 1986). «Վոյաջեր 2-ը Ուրանի համակարգում. Լուսանկարման արդյունքները». Սայենս 233 (4759): 43–64. doi:. PMID 17812889. Bibcode: 1986Sci...233...43S.
- ↑ Մարսդեն, Բրայան Ջ. (16 հունվարի 1986). «Ուրանի և Նեպտունի արբանյակները». ՄԱՄ թերթիկ 4159. http://www.cbat.eps.harvard.edu/iauc/04100/04159.html#Item1։ Վերցված է 2012-01-24.
- ↑ «Մոլորակների և արբանյակների անունները և հայտնաբերողները»։ Մոլորակների անվանումների լրատու։ ԱՄՆԵԾ Աստղաերկրաբանություն։ 21 հուլիս 2006։ http://planetarynames.wr.usgs.gov/Page/Planets։ Վերցված է 6 օգոստոս 2006։
- ↑ 8,0 8,1 Դյումա, Քրիստոֆ; Սմիթ, Բրեդֆորդ Ա.; Տերիլ, Ռիչարդ Ջ. (2003). «Պրոտեուսի և Պակի բազմամիջակայք ֆոտոմետրիան կատարված Հաբլ տիեզերական աստղադիտակով». Աստղագիտական ամսագիր 126 (2): 1080–1085. doi:. Bibcode: 2003AJ....126.1080D.
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Պակի տվյալները ՆԱՍԱ-ի Արեգակնային համակարգի հետազոտություների կայքում
- Ուրանի հայտնի արբանյակները (Սքոթ Շեփարդ)
|
|||||||||||||||||||||||||