Կրեսսիդա (արբանյակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Logo stars (green).png
Spacer-133x3.gif
CD 2c.png
CD 2c.png
Կրեսսիդա
(S/1986 U 3; Ուրան IX)
Uranus-Portia-Cressida-Ophelia-NASA.gif
«Վոյաջեր-2» ԱՄԿ-ի լուսանկարը
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է 9 հունվար 1986 թ. (Սթիվեն Սիննոտ / «Վոյաջեր-2»-ի կողմից)
Հեռավորությունը Ուրանից 61 766,730 ± 0,046 կմ[1]
Ուղեծրային տվյալներ
Մեծ կիսաառանցք 61 766,730 ± 0,046 կմ[1]
Էքսցենտրիսիտետ 0,00036 ± 0,00011[1]
Սիդերիկ պարբերություն 0,463569601 ± 0,000000013 օր[1]
Թեքվածություն 0,006 ± 0,040° (Ուրանի հասարակածի նկատմամբ)[1]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ 92 × 74 × 74 կմ (41 ± 2 կմ)[2]
Հասարակածային շառավիղ 39,8 ± 2 կմ[2][3][4]
Մակերևույթի մակերես ~20 000 կմ²
Ծավալ ~260 000 կմ³
Զանգված ~3,4 × 1017 կգ
Միջին խտություն ~1,3 գ/սմ³ ենթադրված[3]
Հասարակածային մակերևութային ձգողություն ~0,013 մ/վ²
2-րդ տիեզերական արագություն ~0,034 կմ/վ
Պտույտի պարբերություն Սինքրոն[2]
Առանցքի թեքում 0,0°[2]
Ալբեդո 0,08 ± 0,01[5]
Մթնոլորտային տվյալներ
Մթնոլորտի ջերմաստիճան 64 Կ (−209 °C)

Կրեսսիդա (անգլ.՝ Cressida), Ուրան մոլորակի արբանյակն է, հայտնաբերվել է «Վոյաջեր-2» ԱՄԿ-ի լուսանկարների վրա 1986 թվականի հունվարի 9-ին։ Այն սկզբում ստացել է S/1986 U 3 ժամանակավոր անվանում[6]: Հետագայում այն անվանվել է Շեքսպիրի Տրոիլոս և Կրեսիդա պիեսի հերոսուհու անունով։ Այն նույնպես անվանվում է Ուրան IX[7]:

Կրեսսիդան պատկանում է Պորցիայի խմբին, որի մեջ նույնպես ներառված են Բիանկան, Դեզդեմոնան, Ջուլիետը, Պորցիան, Ռոզալինդան, Կուպիդոնը, Բելինդան և Պերդիտան[5]: Այս արբանյակները ունեն նման ուղեծրեր և ֆոտոմետրիկ առանձնահատկություններ[5]: Բացի նրա ուղեծրից[1], 41 կմ շառավղից[2], և 0,08 մեծությամբ երկրաչափական ալբեդոյից[5] այս արբանյակի մասին այլևս ոչինչ հայտնի չէ։

Վոյաջեր-2 կայանի կատարած լուսանկարների վրա Կրեսսիդան երևում է որպես երկարուկ մարմին, որի հիմնական առանցքը ուղղված է դեպի Ուրանը։ Կրեսսիդայի երկարության և լայնության հարաբերությունը կազմում է 0,8 ± 0,3[2]: Մակերևույթի գույնը գորշ է[2]:

Կրեսսիդան կարող է բախվել Դեզդեմոնային մոտակա 100 միլիոն տարիների ընթացքում[8]:

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Ջակոբսոն, Ռ. Ա. (1998). «Ուրանի ներքին արբանյակների ուղեծրերը դիտարկված Հաբլ տիեզերական աստղադիտակով և Վոյաջեր 2 կայանից». Աստղագիտական ամսագիր 115 (3): 1195–1199. doi:10.1086/300263. Bibcode1998AJ....115.1195J. 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Կարկոշկա, Երիկ (2001). «Վոյաջերի տասնմեկերորդ հայտնագործությունը. Ուրանի արբանյակներ և առաջին ինը արբանյակների ֆոտոմետրիան». Իկարուս 151 (1): 69–77. doi:10.1006/icar.2001.6597. Bibcode2001Icar..151...69K. 
  3. 3,0 3,1 «Մոլորակների արբանյակների ֆիզիկական տվյալները»։ ՌՇԼ (Արեգակնային համակարգի դինամիկան)։ 24 հոկտեմբեր 2008։ Արխիվացված օրիգինալից 17 հունվար 2009-ին։ http://web.archive.org/web/20090117082950/http://ssd.jpl.nasa.gov/?sat_phys_par։ Վերցված է 12 դեկտեմբեր 2008։ 
  4. Ուիլիամս, Դևիդ Ռ. (23 նոյեմբեր 2007)։ «Ուրանի արբանյակների տվյալները»։ ՆԱՍԱ (Ազգային տիեզերական գիտական տվյալների կենտրոն)։ http://nssdc.gsfc.nasa.gov/planetary/factsheet/uraniansatfact.html։ Վերցված է 12 դեկտեմբեր 2008։ 
  5. 5,0 5,1 5,2 5,3 Կարկոշկա, Էրիկ (2001). «Հաբլ տիեզերական աստղադիտակից ստացված Ուրանի օղակների և 16 արբանյակների տարբերակող ֆոտոմետրիան». Իկարուս 151 (1): 51–68. doi:10.1006/icar.2001.6596. Bibcode2001Icar..151...51K. 
  6. Սմիթ, Բ. Ա. (1986-01-27). «Ուրանի արբանյակները և օղակները». ՄԱՄ թերթիկ 4168. http://www.cbat.eps.harvard.edu/iauc/04100/04168.html#Item1։ Վերցված է 2011-10-31. 
  7. «Մոլորակների և արբանյակների անունները և հայտնաբերողները»։ Մոլորակների անվանումների լրատու։ ԱՄՆԵԾ Աստղաերկրաբանություն։ 21 հուլիս 2006։ http://planetarynames.wr.usgs.gov/Page/Planets։ Վերցված է 6 օգոստոս 2006։ 
  8. Դունկան, Մարտին Ջ.; Լիսաուեր, Ջեք Ջ. (1997). «Ուրանի արբանյակների համակարգի ուղեծրային հաստատունությունը». Իկարուս 125 (1): 1–12. doi:10.1006/icar.1996.5568. Bibcode1997Icar..125....1D. 

Արտաքին հղումներ[խմբագրել]