Արձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արձան (այլ կիրառումներ)
Աթենաս աստվածուհու արձանը Վիեննայում

Արձան, քանդակի տեսակ, քարից (գրանիտ, մարմար և այլն), մետաղից, փայտից, կավից, գիպսից, մոմից կերտված մարդու (կամ կենդանու) պատկեր, որն ունի լրիվ եռաչափ ծավալ և բնականին մոտ կամ գերազանցող մեծություն (բնականից զգալիորեն փոքրը՝ արձանիկ)։ Որպես հոմանիշ գործածվում է անդրի (հուն․՝ άνδριάς-άντος - արձան) անվանումը, որը նշանակում է մարդու արձան՝ ամբողջ հասակով (կեսից՝ կիսանդրի)։ Հնում «Արձան» բառը նշանակել է քարի, աղի կամ այլ պինդ նյութի բեկոր, որ կանգնեցվել է ի հիշատակ ննջեցյալների և ի նշան հաղթության, կամ իբրև սահմանանշան մահարձան, կոթող, սյուն, կիրառվել է նաև պարսպի բուրգ, բուրջ իմաստով։

Ընթերցե՛ք «արձան» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 85