Կոնֆուցիականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոնֆուցիականություն կամ Կոնֆուցիոսականություն (չինարեն՝ 儒學, պարզ չինարեն՝ 儒学) , Չինաստանում տարածված բարոյա-քաղաքական իմաստասիրական համակարգ (ուսմունք) և կրոն: Ուսմունքի հիմնադիրը Կոնֆուցիոսն է:

Ուսմունքը [խմբագրել]

Ըստ Կոնֆուցիոսի, երկինքն ու երկնային կամքն են՝ որպես բարձրագույն և գիտակցորեն ներգործող ուժ, որոշում մարդկանց գործողություններն ու վարքը, նրանց հասարակական դրությունը: Ուսմունքն առաջին հերթին ուղղված էր մարդու կատարելագործմանը համակեցության մեջ: Վարդապետության հիմնական դրույթը մարդասիրությունն է (ժեն)՝ բարոյականության սկզբունքը, որով μնորոշվում են մարդկային «կատարյալ» հարաբերությունները թե՛ հասարակության մեջ, թե՛ ընտանիքում: Ըստ Կոնֆուցիոսի, մարդկային գործունեության գնահատման հիմնական չափանիշը մարդասիրությունն է. «Մի անիր մարդուն այն, ինչը չես ուզում, որ արվի քեզ, և այդժամ թե՛ պետության մեջ, թե՛ ընտանիքում դու չես զգա թշնամանք քո հանդեպ: Մշակելով պետության բանական կառավարման գաղափարախոսությունը, նա առաջադրել է դրույթ, որ պետությունը նույն ընտանիքն է, միայն շատ մեծ, ուստի և՝ դրանց գործող սկզբունքները նույնն են:

Իր գաղափարներն իրականացնելու համար Կոնֆուցիոսը հիմնել է դպրոց, որում պատրաստվում էին բարձր պաշտոնի հավակնող երիտասարդներ: Նրանք կոչված էին օգնելու տիրակալներին՝ հիմնել արդար և առաքինի իշխանություն, որի միջոցով հնարավոր կլինի հասնել ներդաշնակության և համաչափության՝ մարդկային համակեցության մեջ և ողջ տիեզերքում:

Կոնֆուցիականությունը դարձավ ավանդական չինական մշակույթի առանցքային տարրերից մեկը: