Ժանաօզեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ժանաոզենից)
Քաղաք
Ժանաօզեն
Жаңаөзен
Զինանշան

ԵրկիրՂազախստան Ղազախստան
ԵնթարկումՄարզային ենթարկման քաղաք
ՄարզՄանգիստաուի մարզ
ԱքիմՕրաք Սարբոպեև
Հիմնադրված է1964 թ.
Տվյալ կարգավիճակում1968 թվականից
Մակերես51,5 հեկտար
ԲԾՄ171 մետր
Կլիմայի տեսակսուր մայրցամաքային
Բնակչություն96․243[1] մարդ (2011)
Ժամային գոտիUTC+5
Հեռախոսային կոդ+7 72934
Փոստային դասիչ130200
Ժանաօզեն (Ղազախստան)##
Ժանաօզեն (Ղազախստան)

Ժանաօզեն (ղազ.՝ Жаңаөзен /ʐɑˌŋɑʷøˈzʲen/, նախկինում՝ Նովի Ուզեն), մարզային ենթարկման քաղաք Ղազախստանի Մանգիստաուի մարզում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը քաղաքի կարգավիճակ է ստացել 1968 թվականին։ Գտնվում է Մանղըշլաղ պլատոի վրա։ Քաղաքում կա օդանավակայան։ 1968-ից մինչև 1992 քաղաքը կոչվել է Նովի Ուզեն, իսկ 1992 թվականից անմիջապես Ղազախստանի ներսում քաղաքը անվանում են Ժանաօզեն, դրանից ելնելով տարբեր օտարալեզու քարտեզներին նույնպես է փոխվել անվանումը չնայած նրա, որ պաշտոնապես վերանվանում չի եղել։

1989 թվականին ազգային հողի վրա քաղաքում խոշոր անկարգություններ են տեղի ունեցել։

2011 թվականի անկարգություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի դեկտեմբերի 16–ին Ժանաօզեն քաղաքում բախումներ են գրանցվել «Օզենմունայգազ»–ի աշխատակիցների և ոստիկանների միջև։ Գլխավոր դատախազի խոսքերով՝ խուլիգանների խումբը հարձակվել է խաղաղ բնակիչներիի վրա, որոնք հավաքվել էին կենտրոնական հրապարակում՝ տոնելու Ղազախստանի անկախության 20 ամյակի տոնակատարությունները։ Իսկ գործադուլ անողները պնդում են, որ ոստիկանությունն է առաջինը բռնություն կիրառել[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ քաղաքում ապրում էր 60,2 հազար մարդ, կամ մարզի բնակչության 17 %-ը։ Աքտաուից մինչև Ժանաօզեն հեռավորությունը կազմում է 150 կմ։ Քաղաքից բացի Ժանաօզենի քաղաքային վարչություն են մտնում Թենգե (11,5 հազար մարդ) ավանը և Կըզըլսայ (3,5 հազար մար) գյուղը։ Քաղաքում ինչպես և մարզում բնակչության հիմնական մասն են կազմում ղազախները, ռուսները, ուկրաինացիները և կարակալպակները։

Ժանաօզենը Ղազախստանի բնակչության դինամիկ աճի առումով զբաղեցնում է ամենանշանակիլ տեղերից մեկը[3]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժանաօզենի տնտեսական հիմնական ոլորտներն են նավթի և բնական գազի արդյունահանումը։ Քաղաքում գտնվում է գազավերամշակող գործարան։ Ժանաօզենում է գտնվում Ղազախստանի մի քանի ուղղիչ-աշխատանքային հաստատոություններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cities & towns of Kazakhstan
  2. Ղազախստանում զոհերի թիվը հասել 10–ի
  3. «Գործադուլ ավելի մեծ է, քան կյանքը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժանաօզեն» հոդվածին։