Ժանաօզեն
| Քաղաք
Ժանաօզեն
Жаңаөзен
|
Ժանաօզեն (ղազ. Жаңаөзен /ʐɑˌŋɑʷøˈzʲen/, նախկինում՝ Նովի Ուզեն), մարզային ենթարկման քաղաք Ղազախստանի Մանգիստաուի մարզում:
Բովանդակություն |
[խմբագրել] Պատմություն
Բնակավայրը քաղաքի կարգավիճակ է ստացել 1968 թվականին: Գտնվում է Մանղըշլաղ պլատոի վրա: Քաղաքում կա օդանավակայան: 1968-ից մինչև 1992 քաղաքը կոչվել է Նովի Ուզեն, իսկ 1992 թվականից անմիջապես Ղազախստանի ներսում քաղաքը անվանում են Ժանաօզեն, դրանից ելնելով տարբեր օտարալեզու քարտեզներին նույնպես է փոխվել անվանումը չնայած նրա, որ պաշտոնապես վերանվանում չի եղել:
1989 թվականին ազգային հողի վրա քաղաքում խոշոր անկարգություններ են տեղի ունեցել:
[խմբագրել] 2011 թվականի անկարգություններ
2011 թվականի դեկտեմբերի 16–ին Ժանաօզեն քաղաքում բախումներ են գրանցվել «Օզենմունայգազ»–ի աշխատակիցների և ոստիկանների միջև։ Գլխավոր դատախազի խոսքերով՝ խուլիգանների խումբը հարձակվել է խաղաղ բնակիչներիի վրա, որոնք հավաքվել էին կենտրոնական հրապարակում՝ տոնելու Ղազախստանի անկախության 20 ամյակի տոնակատարությունները։ Իսկ գործադուլ անողները պնդում են, որ ոստիկանությունն է առաջինը բռնություն կիրառել[2]:
[խմբագրել] Բնակչություն
2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ քաղաքում ապրում էր 60,2 հազար մարդ, կամ մարզի բնակչության 17 %-ը: Աքտաուից մինչև Ժանաօզեն հեռավորությունը կազմում է 150 կմ: Քաղաքից բացի Ժանաօզենի քաղաքային վարչություն են մտնում Թենգե (11,5 հազար մարդ) ավանը և Կըզըլսայ (3,5 հազար մար) գյուղը: Քաղաքում ինչպես և մարզում բնակչության հիմնական մասն են կազմում ղազախները, ռուսները, ուկրաինացիները և կարակալպակները:
Ժանաօզենը Ղազախստանի բնակչության դինամիկ աճի առումով զբաղեցնում է ամենանշանակիլ տեղերից մեկը[3]:
[խմբագրել] Տնտեսություն
Ժանաօզենի տնտեսական հիմնական ոլորտներն են նավթի և բնական գազի արդյունահանումը: Քաղաքում գտնվում է գազավերամշակող գործարան: Ժանաօզենում է գտնվում Ղազախստանի մի քանի ուղղիչ-աշխատանքային հաստատոություններ: