Շետլանդյան կղզիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շետլանդյան կղզիների քարտեզը
Շետլանդյան կղզիների դրոշը

Շետլանդյան կղզիներ (անգլ.՝ Shetland Islands), արշիպելագ (100-ից ավելի կղզիներ) Ատլանտյան օվկիանոսի հյուսիսարևելյան մասում, Մեծ Բրիտանիայի կազմում` Շոտլանդիայից հյուսիս-արևելքում: Արշիպելագը գտնվում է նաև հյուսիս-արևելք Օրկնեյան կղզիներից, և 270 կմ հարավ-արևելք Ֆարերյան կղզիներից և հանդիսանում է Նորվեգիական և Հյուսիսային ծովերի բաժանիչ կետը:

Ընդհանուր մակերեսը՝ 1466 կմ², որից 967 կմ² բաժին է ընկնում «հիմնական կղզի», Մեյնլանդին: Խոշոր կղզիներ են Ելը, Անստը, Ֆետլարը։ Մակերևույթը բլրավոր հարթավայրեր ու սարավանդներ են՝ կազմված բյուրեղային թերթաքարերից և քվարցիտներից։ Կան տորֆաճահիճներ, մարգագետիններ, թռչնաշուկաներ։ Զբաղվում են ձկնորսությամբ, անասնապահությամբ։ Շոտլանդական կղզիների մոտ կա ծովային նավթարդյունահանություն։

Կղզիները կազմում են Շոտլանդիայի 32 շրջաններից մեկը:

Ավելի քան հարյուր կղզիներից բնակեցված են ընդամենը քսանը՝ Անստը, Բարան, Բրեսեյը, Վայլան, Էլը, Մակլ-Ռոն, Մեյնլանդը (հիմնական կղզի, որտեղ գտնվում է Լերուիկը), Պապա-Ստուրը, Տրոնդրան, Ուելսեյը, Ֆետլարը և Ֆուլան:

Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png