Ստորտինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստորտինգի շենքը

Ստորտինգ (լատ.՝ Storting), Նորվեգիայի պառլամենտի անվանումը։ Ընտրվում է ներկայացուցչության համամասնական համակարգով։ Ստորտինգը բաղկացած է վերին՝ լագտինգ (լատ.՝ Lagting) և ներքին՝ օդելստինգ (լատ.՝ odelsting) պալատներից։ Աշխատանքները ղեկավարում են Ստորտինգի պրեզիդենտն ու փոխպրեզիդենտը, որոնք պալատների պրեզիդենտների հետ կազմում են պրեզիդենտական խորհուրդ։ Ստորտինգ հաստատում է պետական բյուջեն, տրամադրում փոխառություններ և վարկ, ընդունում օրենքներ, վավերացնում միջազգային պայմանագրերը, վերահսկում կառավարության գործունեությունը ևն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png