Նարվիկ
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Նարվիկ (նորվեգերեն՝ Narvik — քաղաք և չսառչող նավահանգիստ Նորվեգիայի հյուսիսում, Նուրլան ֆյուլկեում (մարզում), Օֆոտֆիորդի ափին։ 68°25′ N 17°33′ E
Նարվիկը Հյուսիսային Շվեդիայից արտահանվող երկաթաքարի փոխադրման կարևորագույն ծովային հանգույց է, քանի որ Բոտնիկ ծոցի ափին գտնվող շվեդական նավահանգիստները ձմռանը սառցակալված են և պիտանի չեն նավարկության համար։
Պատմություն [խմբագրել]
Նավահանգստի վայրն ընտրվել էր անգլիա-շվեդական համատեղ կորպորացիայի կողմից 1883 թվականին և 1887-ին անվանվել էր Վիկտորիահավն (Victoriahavn), «Վիկտորիայի նավահանգիստ»՝ ի պատիվ Անգլիայի Վիկտորիա թագուհու։ Նավահանգիստը կառուցողներին չհաջողվեց ի կատար բերել իրենց ծրագիրը՝ 1889-ին սնանկություն հայտարարելու պատճառով, և Նորվեգիայի կառավարությունը ձեռնամուխ եղավ այն ավարտելու (1892)։ Բնակավայրին տրվեց Նարվիկ անվանումը 1898-ին, անվան ծագումը ճշգրտված չի։
1902 թ Նարվիկն ստացավ քաղաքի կարգավիճակ և այդուհետև արագորեն աճ ապրեց, հատկապես՝ աշխարհի ամենահյուսիսային երկաթուղիներից մեկի կառուցումն ավարտելուց հետո։ Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ընթացքում Նարվիկը գրավեցին գերմանական զինյալ ուժերը՝ Նորվեգիայի վրա համընդհանուր հարձակման օրերին (1940 թ ապրիլին)։ Գերմանական և բրիտանական ուժերի միջև տեղի ունեցած ամենավճռական ճակատամարտերը կայացան ծովի վրա։ Բրիտանական-ֆրանսիական էքսպեդիցիոն զորամասերին հաջողվեց գրավել նավահանգիստը մայիսի 28-ին, բայց շուտով (հունիսի 9-ին) նրանք ստիպված եղան լքել քաղաքը՝ ֆրանսիական ճակատում ծանր կորուստներ կրելու պատճառով։ Պատերազմից հետո Նարվիկը վերակառուցվեց և վերականգնեց իր դերը՝ որպես երկաթաքարի տարանցիկ նավահանգիստ։
Տնտեսություն [խմբագրել]
Տնտեսության հիմքն են կազմում զանազան հումքի, ապրանքների և արտադրանքի արտահանումը, ինչպես նաև ձկնորսությունը։
Բնակչություն [խմբագրել]
Քաղաքի բնակչությունը (2008)՝ 18 301 մարդ։ Լեզուն՝ նորվեգերեն։