Ջոն Լոկ
Ջոն Լոկ (անգլերեն` John Locke;1632թ օգոստոսի 29, Ռինգթոն, Սոմերսեթ, Անգլիա — 1704թ. հոկտեմբերի 28, Էսեքս, Անգլիա), բրիտանացի մանկավարժ և փիլիսոփա, էմպիրիզմի և ազատականության ներկայացուցիչ, աջակցել է սենսուալիզմի տարածմանը: Նրա գաղափարները մեծ ազդություն են թողել էպիստեմոլոգիայի և քաղաքական փիլիսոփայության զարգացման վրա: Լայնորեն ճանաչված է որպես Լուսավորչական դարաշրջանի ազդեցիկ մտածողներից մեկը: Լոկի նամակները ազդեցություն են թողել Վոլտերի և Ռուսսոյի, շոտլանդացի մտածողների և ամերիկյան հեղափոխականների վրա: Նրա գաղափորների ազդեցությունը զգացվում է նաև ամերիկյան Անկախության հռչակագրում:
Բովանդակություն |
[խմբագրել] Լոկի փիլիսոփայական հայացքները
Կարելի է առանձնացնել Լոկի փիլիսոփայական ուսմունքի վեց հիմնական դրությներ. 1. Մեր ողջ իմացությունը ձեռքբերովի է, մարդկային հոգին մաքուր տախտակ է (tabula rasa), որի վրա կյանքի ընթացքում դրոշմվում են մեր գաղափարները` ըստ յուրաքանչյուրի փորձի: 2. Գաղափարները ծագում են արտաքին զգայությունից և ներքին ռեֆլեքսներից: Մեր զգացմունքներն ու կրքերը ևս մարդու վրա ազդում են միայն որպես գաղափար: 3. Մարդու հոգու մեջ ներթափանցող ամեն մի ընկալում գաղափար է: 4. Գոյություն ունեն իրերի առաջնային (առարկայական) ու երկրորդական (ենթակայական) որակներ: 5. Վերացական ընդհանուր գաղափարներն իրենց մեջ չեն ներառում եզակի գաղափարների որակները: 6. Նյութական սուբստանցի գաղափարը վերացական գաղափար է:[1]
[խմբագրել] Լոկի քաղաքական հայացքները
- Մարդու բնական վիճակը լիակատար ազատությունն ու հավասարությանն է իր կյանքի և ունեցվածքի տնօրինման պայմաններում: Դա խաղաղության և բարյացակամության վիճակ է: Բնության օրենքը ցուցում է խաղաղություն և անվտանգություն:
- Բնական իրավունքը մասնավոր ունեցվածքի, իր աշխատանքի և աշխատանքի արդյունքների իրավունքն է:
- Սահմանադրական միապետության և հասարակական դաշինքի կողմնակից է:
- Քաղաքացիական հասարակության և իրավական ժողովրդավարական պետության տեսաբան է (թագավորի և ազնվականության օրենքի առջև հաշվետու լինելու կողմնակից):
- Առաջինն առաջարկեց իշխանությունների` օրենսդիր, գործադիր և դատական ճյուղերի բաժանման սկզբունքը:
- Պետությունը ստեղծված է բնական իրավունքների (ազատություն, հավասարություն, ունեցվածք) և օրենքների (խաղաղություն և անվտանգություն) երաշխավորման համար, այն չպետք է ոտնձգություն անի այդ իրավունքների վրա, պետք է այնպես կազմակերպվի, որպեսզի բնական իրավունքները հուսալի կերպով երաշխավորվեն:
- Զարգացնում էր ժողովրդավարական հեղափոխության գաղափարները: Լոկը արդարացի և անհրաժեշտ է համարում մարդու բնական իրավունքների և ազատությունների դեմ ոտնձգություններ կատարող բռնապետական իշխանության դեմ ժողովրդի հեղափոխությունը:
[խմբագրել] Լոկի հիմնական աշխատությունները
- Նամակ հանդուրժողականության մասին (A Letter Concerning Toleration) (1689).
- Փորձ մարդկային ըմբռնողության մասին (Essay Concerning Human Understanding) (1690)
- Քաղաքացիական կառավարման մասին երկրորդ երկը (The Second Treatise of Civil Government) (1690).
- Որոշ մտքեր դաստիարակության մասին (Some Thoughts Concerning Education) (1693).
[խմբագրել] Հղումներ
- ↑ Տե'ս` Վարդան Ազատյան «Դեյվիդ Հյում. կասկածի ու համեստության սահմանագծին» առաջաբանը` Դեյվիդ Հյում, Հետազոտություն մարդկային ըմբռնողության վերաբերյալ, Երևան, 2003, էջ XIII-XIV