Պետրոգրաֆիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետրոգրաֆիական ուսումնասիրություն մանրադիտակով

Պետրոգրաֆիա (հուն․՝ petros՝ ժայռ, քար և graphō՝ գիտություն), գիտություն ապարների, դրանց հանքային և քիմիական կազմի, կառուցվածքների և մակատեսքների, երկրակեղևում և Երկրի մակերևույթին տեղադրման ու տեղաբաշխման պայմանների, առաջացման ու փոփոխությունների մասին։ Նեղ իմաստով՝ ենթադրվում է այդ գիտության նկարագրական մասը, տարբերելով այն պետրոլոգիայից, որն զբաղվում է ապարառաջացման ծագումնաբանական հարցերով։

Պետոգրաֆիան որպես գիտության ինքնուրույն ճյուղ ձևավորվել է XIX դարի 30-ական թվականներին և սերտորեն կապված է հանքաբանության, երկրաքիմիայի, հրաբխագիտության, տեկտոնիկայի, շերտագրության, օգտակար հանածոների մասին գիտությունների հետ։ Ըստ ուսումնասիրվող ապարների տարատեսակների տարբերում են հրային ապարների պետրոգրաֆիա, մետամորֆային ապարների պետրոգրաֆիա և նստվածքային ապարների պետրոգրաֆիա։ Պետրոգրաֆիան օգտագործում է երկրբանական քարտեզահանման, բյուրեղաօպտիկական, քիմիական, ֆիզիկական, ֆիզիկաքիմիական մեթոդներ։ 1950 թվականից լայնորեն կիրառվում են մաթեմատիկական վիճակագրության մեթոդները։ Ուսումնասիրվող առանձնահատկությունների և կիրառվող մեթոդների համապատասխան անջատում են պետրոգրաֆիայի հետևյալ բաժինները՝ պետրոքիմիա, պետրոֆիզիկա, պետրոտեկտոնիկա, ֆիզիկաքիմիական և փորձարարական պետրոգրաֆիա, տեխնիկական պետրոգրաֆիա։ Այդ բաժինների զարգացման գործում մեծ դեր են խաղացել Ֆ․ Ցու․ Լնինսոն-Լեսինգքւ, Հ․ Ռոզենբուշի, Պ․ Նիգլիի, Ա․ Ն․ Ձավարից կա, Վ․ Ն․ Լոդոչնիկովի (պետրոքիմիա), Բ․ Զանդերի, Ն․ Ա․ Ելիսեեի (պետրոտեկտոնիկա), Դ․ Ս․ Կորժինսկու, Վ․ Ա. Ժարիկովի, Ա․ Ա․ Մարակուշեի, Լ․ Լ․ Պերչուկի (ֆիզիկաքիմիական պետրոգրաֆիա), Ի․ Ա․ Օստրովսկու, Ն․ Ի․ Իփտարովի, Վ․ Ս․ Սոբոլևի, Հ․ Ցողերի, Ս․ Տիլիի, Դ․ Գրինի, Ա․ Րինգվուդի (փորձարարական պետրոգրաֆիա)

և ուրիշների հետազոտությունները։ 1970 թվականին ձևավորվեց պետրոգրաֆիաի մի նոր ուղղություն՝ տիեզերական պետրոգրաֆիա, որն զբաղվում է երկնաքարերի, Լուսնի և այլ մոլորակների ապարների ուսումնասիրությամբ։ 1950—1970-ին նորագույն պետրոգրաֆիական, փորձարարական և երկրաֆիզիկական հետազոտությունների արդյունքների հիման վրա լայն քննարկման արժանացան գրանիտների և անդեզիտների առաջացմա տարբեր վարկածները։ 1960—1970-ին նոր գլոբալ տեկտոնիկայի տեսանկյունից մեծ ուշադրություն է դարձվում օվկիանոսի հատակի, օֆիոլիտային շարքերի ապարների, ինչպես նաև հրային ապարների կայուն համախմբություններ կազմող և ընդհանուր առանձնահատկություններով օժտված խմբերի՝ հրային ֆորմացիաների բազմակողմանի ուսումնասիրությանը։

Հայաստանում պետրոգրաֆիա ուսումնասիրություններ կատարվում են ՀՀ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում, ՀՀ երկրաբանական վարչությունում, ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետում և այլուր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։